Audi RS սպորտային ավտոմեքենաների ընտանիքի 25-ամյակը > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi RS սպորտային ավտոմեքենաների ընտանիքի 25-ամյակը

  • A199281_1920x600.jpg
A199281_1920x600.jpg

Audi RS սպորտային ավտոմեքենաների ընտանիքի 25-ամյակը

Audi RS ընտանիքի առաջին մոդելը՝ Audi RS 2 Avant-ը, շուկա է դուրս եկել 25 տարի առաջ՝ դառնալով հաջողության անհավանական պատմության սկիզբը։ Իրենց բնութագրերով մրցարշավային ավտոմեքենաներին առավելագույնս մոտ Audi RS-ի բացառիկ մոդելները աներևակայելի դրայվ և վառ տպավորություններ են պարգևում վարորդին։ Ներկա դրությամբ Audi Sport GmbH ընկերությունը, նախկինում՝ quattro GmbH, ընդհանուր առմամբ շուկա է դուրս բերել RS շարքի 25 մոդել։ 2019 թվականին կներկայացվի սպորտային ավտոմեքենաների 6 մոդել, որոնցից երկուսը՝ բոլորովին նոր Audi RS մոդելներ։

Audi-ի համար RS նշանը փիլիսոփայություն է, որի հիմքում ընկած է առավելագույն արտադրողականության և կատարելության հասնելու ձգտումը։ «Audi RS-ի յուրաքանչյուր մոդել ոգեշնչման մարմնացումն է, որ ներդնում ենք մեր բարձր արտադրողականությամբ ավտոմեքենաները մշակելու ժամանակ, - պատմում է Audi Sport GmbH-ի կառավարիչ-տնօրեն Օլիվեր Հոֆմանը (Oliver Hoffmann)։ 25 տարի շարունակ Audi RS-ի մոդելներն առօրյա կյանքում գերազանց գործընկերներ են մեր հաճախորդների համար, որոնց և վառ հույզեր ու աննկարագրելի հաճույք են պարգևում ավտոմեքենան վարելու ընթացքում»։ Յուրաքանչյուր Audi RS դառնում է համապատասխան շարքի լավագույն և կատարյալ ներկայացուցիչը։ Այս ավտոմեքենաներին կարելի է տարբերել անգերազանցելի բնութագրերով, բարձր կարգավիճակով և տեխնիկական հնարավորությունների բացառիկությամբ․ այս ամենը ներդաշնակորեն զուգորդվում է ամենօրյա գերազանց գործնականության հետ։

Դրանցից շատերն իրենց սեգմենտների ռահվիրաներ ու տեխնիկական նորարարությունների ոլորտի առաջատարներ են․ դրանով է տարբերվել նաև 19 տարի առաջ հայտնված՝ բարձրարդյունավետ V6 երկակի տուրբոներմղումով շարժիչ ունեցող Audi RS 4 Avant –ը․ սա հավասարապես արդարացիորեն կարելի է ասել նաև Audi TT RS մոդելի համար, որի արդյունավետ հնգագլան շարժիչն արժանացել է բազմաթիվ պարգևների (վառելիքի ծախսը խառը ցիկլում՝ 8,0–7,9 լ/100 կմ*, CO2-ի արտանետումները խառը ցիկլում՝ 181 գ/կմ)։