Audi A3 Sedan-ը կուպեի բնույթի և նրբագեղ հմայքի գերազանց համադրությունն է:
Նոր Audi A4-ը տպավորիչ է տեխնոլոգիաների և գեղագիտական հատկանիշների նորարարական համադրության տեսանկյունից:
Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:
Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:
Նոր Audi A5 Coupé-ն սպորտային, արտառոց, ժամանակակից և չափազանց գրավիչ ավտոմեքենա է:
Audi A5 Sportback-ը ժամանակակից սպորտային արտաքին տեսքի և ընդարձակ սրահի համակցումն է: Արդի տեխնոլոգիաները և նորարարական օգնական համակարգերն ապահովում են անվտանգությունը՝ հնարավորություն տալով առավելագույն բավականություն ստանալ ղեկի առջև նստած:
Նորարարական տեխնոլոգիաներ, առաջադեմ դիզայն և հանդերձման լայն տեսականի՝ Audi A6-ը տալիս է իր սեփականատիրոջը այս բոլոր առավելությունները, ինչպես նաև առանձնանում է բացառիկ սպորտային նրբաճաշակությամբ:
Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:
Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:
Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:
Audi A8՝ յուրօրինակ ավտոմեքենա, որը ոգեշնչում է: Այն հզոր է, արդյունավետ և համատեղում է իր մեջ դինամիկան հարմարավետության բարձր մակարդակի հետ:
Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:
Ժամանակակից սպորտային դիզայնով կոմպակտ Audi Q3 -ը միշտ ուշադրության կենտրոնում է և ցուցադրում է իր յուրօրինակ արտաճանապարհային հատկանիշները:
Հայաստանում AUDI AG‐ի բացառիկ ներմուծողն է ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ ՓԲԸ-ն: ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ‐ը միակ պաշտոնական ներկայացուցիչն է։ Մեր գործունեությունը մեկնարկել է 2004 թվականից։ Տասներկու տարիների ընթացքում ընկերությունը դարձել է Audi ավտոմեքենաների վաճառքի և տեխսպասարկման առաջատարը: Այսպիսի արդյունքի հաջողվել է հասնել մեր աշխատակիցների բարձր մասնագիտական որակների և հաճախորդներին ցուցաբերվող յուրահատուկ վերաբերմունքի շնորհիվ: Արդեն 12 տարուց ավելի մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նոր Audi գնելու շահավետ պայմաններ և գերազանց սպասարկում:
Audi Հայաստան ավտոսրահը ներառում է ընդարձակ ցուցասրահ, որտեղ ներկայացված են ընկերության ամենահայտնի մոդելները Ինգոլշտադից, ինչպես նաև 9 սպասարկման սրահից բաղկացած տեխզննման կայան և ավտոպահեստամասերի պահոց:
Դուք միշտ կարող էք ընտրել Ձեր կատարյալ Audi-ին կամ պատվիրել անհատական համալրմամբ ավտոմեքենա, որն ամբողջությամբ բավարարում է Ձեր պահանջները: Այս հարցում Ձեզ կօգնեն մեր փորձառու վաճառքի մասնագետները, կներկայացնեն սպառիչ տեղեկատվություն նախընտրած մեքենայի համալրման և տեխնիկական առանձնահատկությունների մասին, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ճիշտ ընտրություն կատարելու հարցում:
Մենք ցանկացած Audi ավտոմեքենայի համար առաջարկում ենք AUDI AG կոնցերնի չափանիշներին համապատասխան տեխնիկակական և երաշխիքային սպասարկում: Աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը երաշխավորված է։ Սերվիս կենտրոնում օգտագործվում են միայն Audi ընկերության երաշխավորված եզակի սարքավորումներ և ինքնօրինակ գործիքներ:
Մեր ընկերության քաղաքականությունն է առաջարկել լավագույնը մեր հաճախորդներին: Սա միայն խոսքեր չեն՝ սա մեր ամենօրյա աշխատանքն է: