Նոր Audi Q7` անբասիրություն մանրուքներում, անբասիրություն ամեն ինչում > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Նոր Audi Q7` անբասիրություն մանրուքներում, անբասիրություն ամեն ինչում

  • A198106_medium1400х438.jpg
A198106_medium1400х438.jpg

Նոր Audi Q7` անբասիրություն մանրուքներում, անբասիրություն ամեն ինչում

Audi Q7-ը ներկայանում է բացարձակապես նոր տեսքով. փոփոխության են ենթարկվել ինչպես մոդելի արտաքին տեսքը, այնպես էլ՝ տեխնիկական բնութագրերը: Այս լիաչափ SUV-ը առանձնանում է Q ընտանիքին բնորոշ դիզայնով, հիանալի շարժունությամբ ու հարմարավետությամբ, բացի այդ՝ նաև բացառիկ տարողունակությամբ: Լազերային տեխնոլոգիաներով HD Matrix լուսադիոդային լուսարձակներ, mild hybrid մեղմ հիբրիդ և կառավարման թվային հայեցակարգով տեխնոլոգիաներ՝ սրանք նորույթի հիմնական առանձնահատկություններից ընդամենը մի քանիսն են: Audi Q7-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի սեպտեմբերի կեսերին:

Վստահ ուրվագիծ. թափքի դիզայն

Նոր Audi Q7-ում կենտրոնացած են ապրանքանիշի՝ SUV դասի ավտոմեքենաների համար օգտագործվող ժամանակակից դիզայներական փիլիսոփայության կարևոր տարրերը: Առջևի մասում իշխում է խոշոր, ութանկյուն Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը՝ վեց ուղղահայաց շերտաձողերով: Այդ տարրը նոր SUV-ի կերպարը դարձնում է էլ ավելի ներկայացուցչական: Երկու մասից կազմված կողային օդառիչները դարձել են առավել արտահայտիչ: Նույնը կարելի է ասել նաև շեմերի մասին, որոնք ընդգծում են այս լիաչափ քրոսովերի ազդու ճանապարհային լուսաշերտը և տպավորիչ անցունակության հնարավորությունները: Անկրկնելի լուսային գծապատկերով լուսարձակները, որոնք որպես ընտրանք կարող են համալրված լինել Audi laser light լազերային տարրեր ունեցող HD Matrix լուսադիոդային տեխնոլոգիայով, ընդգծում են լիաչափ SUV-ի լայնությունը: Նորացված հետնամասի տպավորիչ քրոմապատ շերտը տեսողական կապ է ստեղծում հետևի նեղ լապտերների ու լուսային տարրերի գրաֆիկայի միջև և լրացուցիչ կերպով ընդգծում թափքի հորիզոնական ճարտարապետությունը: Դիզայներներին հաջողվել է հետնամասի ամբողջ լայնքով ձգվող լակոնիկ մակերևույթների միջոցով ստեղծել ավարտուն կերպար, մասնավորապես՝ համարանիշի ամրացման հատվածում: Որպես ընտրանք առաջարկվող՝ արտաքին ձևավորման S line փաթեթն էլ ավելի մեծ արտահայտչություն է հաղորդում նոր Audi Q7-ին:

Կախոց. սպորտային՝ճանապարհներին, վստահ՝ ճանապարհազուրկ վայրերում

Որպես լրացում նոր Audi Q7-ի բոլոր անիվների դինամիկ ղեկակառավարման կատարելագործված համակարգին՝ առաջարկվում է ակտիվ կայունացման էլեկտրամեխանիկական համակարգ՝ լայնակի հաստատունության ապահովման համար: Կարգավորվող կայունացուցիչները նվազագույնի են հասցնում թափքի տեղաշարժը անհարթ ճանապարհներով ուղիղ ընթանալիս: Սպորտային ոճով վարման ժամանակ շեշտը դրվում է կողաթեքվածքի օպտիմալ կոմպենսացման վրա. կայունացուցիչները նկատելիորեն փոքրացնում են ավտոմեքենայի թեքման անկյունը շրջադարձերի վրա:

Արդյունքում, Audi Q7-ը ցուցադրում է գերազանց մանևրականություն, ճշգրտություն և շարժունություն ինչպես քաղաքային հոսքում, այնպես էլ՝ ոլորուն ճանապարհներին: Միևնույն ժամանակ ավտոմայրուղում ավտոմեքենան իրեն պահում է որպես ճանապարհորդելու համար բացարձակապես հարմարավետ քրոսովեր՝ ցուցաբերելով հիանալի սահուն ընթացք, հատկապես՝ ադապտիվ պնևմատիկ կախոցի տարբերակով: Այդպիսի կախոցը նաև թույլ է տալիս կարգավորելու ճանապարհային լուսաշերտը և ստանդարտ լրակազմի մեջ մտնող Quattro լիաքարշակ համակարգի հետ համակցված լինելու պարագայում Audi Q7-ին օժտում է ճանապարհազուրկ վայրերով շարժվելու լայն հնարավորություններով: Ստանդարտ լրակազմում առկա Audi drive select շարժման յոթ պրոֆիլների համակարգի օգնությամբ կարելի է ընտրել Offroad ռեժիմը: Պնևմատիկ կախոցը ներառված է բոլոր յոթտեղանոց Audi Q7-երի ստանդարտ լրակազմի մեջ: Արտաքին ձևավորման S line փաթեթի կազմում նույնպես առաջարկվում է ավելի կոշտ ադապտիվ սպորտային պնևմատիկ կախոց, ըստ որում՝ թափքը տեղակայված է 15 մմ-ով ավելի ցածր, քան ստանդարտ պնևմակախոցի առկայութան դեպքում: