• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Audi e-tron Sportback․ e-tron ընտանիքի կուպե-քրոսովերը > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi e-tron Sportback․ e-tron ընտանիքի կուպե-քրոսովերը

  • 1920x600-large.jpg
1920x600-large.jpg

Audi e-tron Sportback․ e-tron ընտանիքի կուպե-քրոսովերը

Audi-ն շարունակում է էլեկտրաֆիկացնել իր մոդելային շարքը և ներկայացնում է e-tron ընտանիքի երկրորդ մոդելը։ Audi e-tron Sportback-ը դինամիկ կուպե-քրոսովեր է, որը զարգացնում է մինչև 408 ձ․ու․ հզորություն և ունի մինչև 446 կմ (WLTP շարքում) ընթացքի պաշար՝ մեկ լիցքավորման արդյունքում։ Որպես սերիական մոդել այն առաջին անգամ ստացել է Digital Matrix LED տեխնոլոգիայով նորարարական մատրիցային լուսարձակներ։ Այդպիսի լուսարձակի լույսի ճառագայթը ձևավորվում է բազմաթիվ առանձին պիքսելներից, ինչը թույլ է տալիս բացառիկ ճշգրտությամբ կառավարել դրանք։ Audi e-tron Sportback-ի պատվերների ընդունումը կմեկնարկի նոյեմբերի վերջին և այն եվրոպական շուկա դուրս կգա 2020 թվականի գարնանը։

Նրբագեղ, արդյունավետ, արտահայտիչ․ թափքի դիզայն

Audi e-tron Sportback –ը իր մեջ զուգորդում է տարողունակ SUV-ի ֆունկցիոնալությունը չորս դռնանի կուպեի նրբագեղության և էլեկտրամոբիլի առաջադիմական բնույթի հետ։ Նրա երկարությունը 4901մմ է, լայնությունը՝ 1935 մմ, բարձրությունը՝ 1616 մմ։ Հետևի մասում՝ ատլետիկ թափքի վերևում տանիքի գիծն իջնում է՝ վերափոխվելով խիստ թեքված հետևի կանգնակների․ տիպիկ լուծում կուպեի համար։ Sportback-ի մոդելներին բնորոշ ոճի համապատասխան կողային երրորդ պատուհանի եզրը թեթևակի բարձրացված է։

Singleframe ութանկյուն պաշտպանիչ ցանց, վառ ընդգծված թափքի տարրեր անիվների վերևում և ցցուն հետնամաս․ այս ամենով Audi e-tron Sportback-ը ներկայացվում է որպես բրենդի դիզայներական լեզվի անբասիր մարմնացում։ Դետալների որոշ մասը ցուցադրում է լիովին էլեկտրական կուպե-քրոսովեր լինելը։ Դրանց թվին են պատկանում ուղղահայաց ձողերով, խոշոր Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, որը պատրաստված է e-tron մոդելների համար ավանդական դարձած Platinum Gray մոխրագույնով։ Matrix LED լուսադիոդային լուսարձակների ներքևի եզրագծի երկայնքով տեղակայված ցերեկային լույսերի չորս հորիզոնական սեգմենտները կազմում են e-tron ինքնատիպ լուսային գրությունը։ Սև գույնի ներդիրները ընդգծում են Audi e-tron Sportback-ի էներգետիկ կենտրոնի՝ մարտկոցի տեղադրման մասը։ Դիզայներները նաև շտկել են լայն դիֆուզորի տեսքը՝ շեշտադրելով արտանետման կարճախողովակների բացակայությունը։ Լուսադիոդային լուսարձակները միանալով կազմում են լուսավորվող շերտ։ Էլեկտրական կուպե-քրոսովերն առաջարկվում է թափքի տասներեք գույներով, ներառյալ «մետալիկ» էֆեկտով նոր Plasma Blue կապույտ երանգը, որը հասանելի է միայն Audi e-tron Sportback-ին։ Լիցքավորման միակցիչի հանգույցի վրայի էմբլեման «բարձրավոլտին» բնորոշ վառ նարնջագույնով է։ Որպես ընտրանք հասանելի են նաև նարնջագույն արգելակման սուպորտներ։ Արդեն իսկ ստանդարտ տարբերակում անվահեցերի և դռնաշեմերի վրադիրները ներկված են փայլատ անտարցիտի գույնով, ինչն ընդգծում է ավտոմեքենայի՝ ճանապարհազուրկ վայրերի համար նախատեսված լինելը։ Թափքի ստորին մասը պաշտպանող տարրերը, դիֆուզորը և դռնաշեմերը սև գույնի են։ Արտաքին դրվագման Advanced փաթեթում արտաքին տարրերը ներկված են հակադիր մոխրագույնով, որպես ընտրանք հնարավոր է ներկել նաև թափքի գույնով։ Այդ դեպքում հատակի պաշտպանությունը և դիֆուզորը ներկվում են փայլատ արծաթագույնով։

S line սարքավորումների գիծը հատուկ շեշտում է Audi e-tron Sportback-ի սպորտային գեները։ Այդ տարբերակը պատվիրելու դեպքում ավտոմեքենան հագեցվում է 20 մատնաչափանոց սկավառակներով և սպորտային պնևմոկախոցով։ Առավել խիստ ընդգծված թափարգելը եզրավորված է օդային հոսքերը օպտիմալացնող՝ արտահայտիչ օդային սահափականներով։ Դրանք տեղադրված են լուսարձակների ներքևում՝ ստեղծելով ավտոմեքենայի դինամիկ կերպար, անգամ հեռվից դիտելիս։ Հովացուցիչի ցանցի վրա տեղադրված է S line լոգոտիպը, իսկ դռնաշեմի ալյումինե վրադիրները զարդարված են S էմբլեմայով։ Հետնամասում ստանդարտ սարքավորման մեջ մտնող՝ ամբողջ լայնքով ձգվող սփոյլերը և արտահայտիչ դիֆուզորն իրենց ներդրումն ունեն աերոդինամիկ ցուցիչների բարելավման հարցում։

Գլոբալ նորարարություն սերիական ավտոմեքենաների համար․ թվային մատրիցային լուսադիոդային լուսարձակներ Digital Matrix LED

Audi-ն սերիական ավտոմեքենայի համար առաջին անգամ առաջարկում է թվային մատրիցային լուսադիոդային լուսարձակներ։ Բաղկացած լինելով բազում մանրիկ պիքսելներից՝ այդպիսի լուսարձակներն ապահովում են ճանապարհի առավել դինամիկ և ճշգրիտ լուսավորումը։ Դրանց կառուցվածքի հիմքում ընկած է DMD (digital micromirror device) տեխնոլոգիան, որը լայնորեն կիրառվում է տեսապրոյեկտորներում։ Համակարգի հիմնական բաղադրիչը ոչ մեծ չիպն է, որի վրա տեղադրված է մեկ միլիոն միկրոհայելի՝ յուրաքանչյուրն ընդամենը մի քանի հարյուրերորդական միլիմետր չափսով։ Էլեկտրաստատիկ դաշտերի օգնությամբ միկրոհայելիներից յուրաքանչյուրը կարելի է առանձին տեղաշարժել վայրկյանում մոտ 5000 անգամ։ Այսպիսով, կախված երթևեկության պայմաններից՝ լուսային հոսքը ոսպնյակների միջով ուղղվում է դեպի ճանապարհը կամ կլանվում՝ ստվերելով որոշակի հատվածներ։

Լուսավորման թվային համակարգը Audi e-tron Sportback-ի համար հասանելի կդառնա՝ սկսած 2020 թվականի կեսերից և կկատարի մի քանի գործառույթ։ Այն կարող է առաջացնել Leaving Home և Coming Home դինամիկ անիմացիաներ, որոնք լուսային պրոյեկցիաներ են պատերին կամ գետնի վրա։ Նման ներկայացումը ավտոմեքենայի առջևի հատվածը վերածում է դիտարժանորեն լուսավորված բեմի։ Լուսավորման թվային համակարգը տիրապետում է ոչ միայն դարձերի համար պատասխանատու լուսավորման մոտակա լույսի գործառույթներին, այլև՝ լուսավորման ռեժիմներին քաղաքում և մայրուղում։ Այն նաև լրացնում է հեռահար լույսի աշխատանքը՝ էլ ավելի մեծ ճշգրտությամբ ստվերելով երթևեկության մյուս մասնակիցներին։ Սակայն, նախ և առաջ այն առաջարկում է նորարարական գործառույթներ, ինչպես օրինակ՝ երթևեկության գծի լուսավորումը և կողմնորոշման լուսավորությունը: Ավտոմայրուղիներում երթևեկության գծի լուսավորման գործառույթը ստեղծում է լուսային տեքստուրա, որը վառ լուսավորում է երթևեկության գիծը և դինամիկ կերպով կարգավորվում շարքերի վերադասավորման ժամանակ։ Դա օգնում է վարորդին՝ ավելի լավ վերահսկելու ավտոմեքենայի դիրքը՝ այդ կերպ բարձրացնելով անվտանգությունը։ Կողմնորոշման լուսավորության գործառույթն օգտագործում է լուսային հոսքի ստվերման գոտիները՝ ճանապարհի վրա ավտոմեքենայի դիրքը նշմելու համար, օգնելով պահել այն գծի մեջտեղում։ Դա առավել կարևոր է նեղ ճանապարհներին կամ ավտոմայրուղիներում կատարվող ճանապարհային նորոգման աշխատանքների հատվածներում։ Լուսային գծանշման գործառույթը ևս օգտագործվում է ընտրանքային Night Vision Assist գիշերային տեսանելիության օգնականի հետ համատեղ։ Լույսն ինքնաբերաբար ուշադրությունը սևեռում է օգնական համակարգի կողմից հայտնաբերված հետիոտների կողմը՝ այդ կերպ նվազեցնելով ավտոմեքենայի շարժման գծին անմիջապես մոտ գտնվող մարդկանց չնկատելու ռիսկը։

Սպորտային արդյունավետություն․ էլեկտրաշարժիչներ, էլեկտրական լիաքարշ համակարգ, կախոց

Սպորտային արդյունավետություն՝ էլեկտրաշարժիչներ, էլեկտրական լիաքարշ համակարգ, Audi e-tron մոդելի համար նախատեսվածից մեկ մատնաչափով ավելի մեծ կախոց (պատվիրելու համար հասանելի կլինեն 2020 թվականի կեսերից)։

Audi e-tron Sportback -ի ստանդարտ սարքավորման մեջ մտնող Audi drive select համակարգը վարորդին թույլ է տալիս ընտրել ավտոմեքենայի տարբեր բաղադրիչների աշխատանքի յոթ պրոֆիլներից մեկը՝ սկսած սահուն հարմարավետ շարժումից մինչև սպորտայինը, ընդ որում՝ կայուն կառավարվող։ Ավտոմեքենայի այդչափ համապարփակ բնույթում նշանակալի ներդրում ունի կարգավորվող մեղմիչներով ադապտիվ պնևմատիկ կախոցը։ Բարձր արագությունների դեպքում ճանապարհային լուսաշերտը նվազում է, ինչը զգալիորեն բարելավում է շրջապտույտը ավտոմեքենայի շուրջը և ավելացնում է ընթացքի պաշարը։ Համակարգն ընդունակ է փոխելու ճանապարհային լուսաշերտը մինչև 76 մմ դիապազոնով։

95 կՎտ․ժ էներգիա․ բարձրավոլտ մարտկոց և էներգիայի վերաօգտագործում (ռեկուպերացիա)

Audi e-tron Sportback 55 quattro մարտկոցն ունակ է պաշարել 95 կՎտ․ժ էներգիա (86,5 կՎտ․ժ օգտակար էներգիա) և աշխատել նոմինալ լարումով։ Այն իրենից ներկայացնում է ուղևորների սրահի տակ տեղակայված՝ լայն, հարթ բլոկ։ Մարտկոցի համակարգն աչքի է ընկնում բացառիկ ամրությամբ և հարվածադիմացկունությամբ՝ շնորհիվ ամբողջական պաշտպանիչ շրջանակի և ալյումինե բազմաշերտ կառուցվածքի, որում տեղադրված են 36 բջջային մոդուլներ։ Բջիջները տեղակայված են երկու մակարդակով․ 31 մոդուլից բաղկացածը՝ ավելի երկար «հատակի» տեսքով և վերևի կարճ մակարդակովը, որի վրա տեղակայված է 5 մոդուլ։ Յուրաքանչյուր մոդուլ բաղկացած է 12 բջիջից։ Բջջային խոռոչի տակ տեղադրված է հովացման համակարգը։


100կմ/ժ արագությունից ընթացքը դանդաղեցնելիս Audi e-tron Sportback–ն ունակ է վերականգնել էլեկտրաէներգիան՝ 300 Ն․ մ ոլորող մոմենտով և մինչև 220կՎտ հզորությամբ։ Ինչպես և Audi e-tron-ի ազգակից մոդելի պարագայում՝ այն կազմում է շարժիչի հզորության ավելի քան 70%-ը, և դա ավելին է, քան ցանկացած այլ սերիական մոդելի մոտ։ Կուպե-քրոսովերի մինչև 30% ընթացքի պաշարն ապահովվում է ռեկուպերացիայի հաշվին։

Audi e-tron Sportback 50 quattro

Լիովին էլեկտրական Audi կուպե-քրոսովերի թողարկումից ի վեր շուկայում կներկայացվի Audi e-tron Sportback 50 quattro տարբերակը, որը զարգացնում է 313 ձ․ու․ հզորություն և 540 Ն․մ ոլորող մոմենտ։ Երկրորդ «հարկից» զրկված մարտկոցը բաղկացած է 27 մոդուլից՝ յուրաքանչյուրում 12 բջիջ։ Համակարգը մոտավորապես 120 կգ-ով ավելի թեթև է Audi Sportback 55 quattro մարտկոցից և կարող է պաշարել ընդհանուր առմամբ 71 կՎտ․ժ էներգիա (64,7կՎտ․ժ օգտակար էներգիա)։ Դա թույլ է տալիս կուպե-քրոսովերին հաղթահարել մինչև 347 կմ՝ մեկ անգամ լիցքավորվելով (WLTP ցիկլում)։ Մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար Audi e-tron Sportback 50 quattro-ին անհրաժեշտ է 6․8 վրկ, իսկ այս տարբերակի առավելագույն արագությունը կազմում է 190 կմ/ժ։

Ուղևորությունը կշարունակվի 30 րոպե հետո․ լիցքավորման հնարավորություններ

Հեռավոր ուղևորությունների ժամանակ Audi e-tron Sportback 55 quattro-ն կարելի է լիցքավորել հաստատուն հոսանքով՝ 150կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայաններում։ Ընդամենը կես ժամում մարտկոցը կարելի է լիցքավորել 80 %-ով։ Audi e-tron Sportback 50 quattro-ի համար լիցքի առավելագույն հզորությունը կազմում է 120 կՎտ, ըստ այդմ այդ մոդելի մարտկոցը կարող է կուտակել լիցքի նույն մակարդակը միևնույն ժամանակի ընթացքում։

Միացումը հանրության համար մատչելի փոփոխական հոսանքի լիցքավորման կայանին իրականացվում է mode-3 ստանդարտ մալուխի օգնությամբ։ Այդ դեպքում լիցքի հզորությունը հասնում է 11 կՎտ-ի և կարող է ավելանալ մինչև 22կՎտ՝ ընտրանքային լրացուցիչ լիցքավորման սարքավորման առկայության դեպքում։

Audi-ն նաև առաջարկում է մի շարք լուծումներ ավտոմեքենան ավտոտնակում լիցքավորելու համար՝ կախված էլեկտրական ցանցի հզորությունից։ Ստանդարտ կոմպակտ լիցքավորման համակարգը հարմար է սովորական 230 վոլտ ցանցին միանալու համար, ինչպես նաև՝ 400 վոլտ եռաֆազ էլեկտրական ցանցի համար, մինչև 11 կՎտ առավելագույն չափով։

Զգալի և համապարփակ․ կառավարման հայեցակարգ

Ինչպես և բոլոր Audi լիաչափ մոդելները՝ էլեկտրական կուպե-քրոսովերը հագեցվում է երկու ցուցասարք ունեցող MMI touch response համակարգով։ Էկրանին հպվելու դեպքում հետադարձ կապի շոշափողական և ձայնային ազդանշանները հաստատում են գործառույթների ակտիվացումը։ 12,1 մատնաչափ անկյունագծով հպազգայուն վերին էկրանի օգնությամբ վարորդը կառավարում է տեղեկատվական-ժամանցային համակարգի, հեռախոսի, նավիգացիոն համակարգի գործառույթները, ինչպես նաև e-tron-ի մասնագիտացված գործառույթները։ 8,6 մատնաչափ անկյունագծով ստորին ցուցասարքը տեքստի մուտքագրման և հարմարավետության ու կլիմայի կարգավորման գործառույթների կառավարման համար է։ Մենյուի հարթ կառուցվածքը ինտուիտիվ հասկանալի է և հիշեցնում է սմարթֆոնի մենյուն, ընդ որում ցուցասարքերը ցուցադրում են հստակ և հակիրճ գրաֆիկա։

Audi e-tron Sportback-ի ստանդարտ սարքավորման մեջ է մտնում նաև Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակը՝ 12,3 մատնաչափ անկյունագծով էկրանով։ Այն աչքի է ընկնում բացառապես բարձր՝ 1 920×720 պիքսել լուծաչափով, ընդ որում ղեկանվի վրա գտնվող View կոճակի օգնությամբ կարելի է ընտրել տեղեկատվության պատկերման երկու ռեժիմներից մեկը։ Որպես ընտրանք առաջարկվում է plus տարբերակը՝ էներգիայի ցուցիչի շուրջը լրացուցիչ ցուցասարքով։ Որպես ընտրանք հասանելի է նաև հիմնական տեղեկատվությունը հողմապակու վրա ցուցադրող պրոյեկցիոն ցուցասարք։

Երկու հպազգայուն ցուցասարքերի օգնությամբ վարորդը կարող է կառավարումից բացի ակտիվացնել գործառույթների մի ամբողջ շարք՝ բնական խոսքն ընկալելու ունակ ձայնային կառավարման համակարգի օգնությամբ։ Համակարգն ընկալում է ազատ ձևակերպված հրամաններն ու որոնման հարցումները։ Անհրաժեշտության դեպքում երկխոսության ծրագիրը հարցեր է տալիս, առաջարկում տարբերակներ, հաշվի է առնում ճշտումները և զիջում է խոսողին, երբ նրան ընդհատում են։

Անհատականացում ձեռք բերումից հետո․ակտիվացվող գործառույթներ

Audi e-tron Sportback-ը բրենդի կողմից բացահայտվող՝ նոր թվային ծառայությունների և բիզնեսի ոլորտների կրողն է։ Դրանցից մեկը տարբեր ոլորտներ ընդգրկող «ակտիվացվող գործառույթներն» են՝ սկսած լուսավորման համակարգերից մինչև օգնական և տեղեկատվական-ժամանցային համակարգերը։ Անհրաժեշտության դեպքում այս համակարգերը ցանկացած ժամանակ կարելի է պատվիրել առցանց ռեժիմում։ Ներկայումս մեքենայի տերը նույնիսկ ձեռք բերելուց հետո կարող է հետևողականորեն անհատականացնել իր ավտոմեքենան՝ համապատասխան իր նախասիրություններին։ Յուրաքանչյուր գործառույթ կարելի է ստանալ տարբեր ժամանակամիջոցի համար՝ ամսով, տարով կամ անժամկետ։

Անվտանգություն քաղաքում և հեռավոր ուղևորությունների ժամանակ․ օգնական համակարգեր

Audi e-tron Sportback-ի համար հասանելի օժանդակ համակարգերը օգնում են վարորդին՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը ամենատարբեր իրավիճակներում։ Մոդելի ստանդարտ սարքավորումների մեջ են մտնում Audi pre sense basic և Audi pre sense front անվտանգության համակարգերը։ Առավելապես քաղաքային շահագործման համար Audi-ն առաջարկում է օգնական համակարգերի «Քաղաք» փաթեթը։ Դրա մեջ մտնում են խաչմերուկներ անցնելու օգնականը և հետևի կողմից լայնակի շարժման վերահսկման օգնականը, ինչպես նաև նախազգուշացման գործառույթները երթևեկության գծի փոփոխման և կայանատեղիից դուրս գալու ժամանակ։ Փաթեթը ներառում է նաև Audi pre sense front, Audi pre sense rear և Audi pre sense side համակարգերը միավորող Audi pre sense 360° համակարգը։ Այս համակարգն ի հայտ է բերում բախման վտանգը և նախաձեռնում կանխարգելիչ միջոցառումներ՝ սկսած առավելագույն արդյունավետությամբ արգելակումից մինչև անվտանգության ամրագոտիների պրկումը։

Օգնական համակարգերի «Ճանապարհորդություն» փաթեթը ներառում է ավտոմեքենայի լայնակի և երկայնակի դինամիկայի վերահսկումը հեշտացնող՝ շարժման ադապտիվ օգնական, արդյունավետության օգնական, ինչպես նաևշրջադարձի անցման օգնական, բախումներից խուսափելու օգնական և վթարային կանգառման օգնական։ Audi-ն առաջարկում է նաև կայանման ավտոմատ, գիշերային վարման Night Vision Assist օգնական և շրջակայքի տեսադաշտի տեսախցիկներ, որոնք թույլ կտան վարորդին տեսնել շրջապատող տարածքը տարբեր ռակուրսներից։

Audi e-tron Sportback-ի բոլոր օգնական համակարգերի աշխատանքը վերահսկում է կենտրոնական կոնտրոլլերը։ Այն անընդհատ կառուցում է շրջակա միջավայրի ճշգրիտ մոդելը։ Կախված ընտրանքից՝ կոնտրոլլերը կարող է օգտագործել մինչև հինգ ռադար, հինգ տեսախցիկ և տասներկու գերձայնային տվիչ։

Մուտքը շուկա․ հատուկ շարք Edition One

Audi e-tron Sportback-ի արտադրությունն իրականացվում է Բրյուսելի գործարանում։ Ավտոմեքենան եվրոպական շուկա դուրս կբերվի 2020 թվականի գարնանը։ Ի նշանավորումն մոդելի վաճառքի սկզբի՝ Audi-ն կներկայացնի Edition One-ի՝ Plasma Blue օրիգինալ կապույտ գույնի սահմանափակ շարքը։
Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
1920x1080A19127.jpg
1920x1080A19127.jpg
  • Լուսանկարներ

  • Լուսանկարներ

  • Լուսանկարներ