Նոր Audi Q3 40 TFSI quattro՝ լիաքարշակ համակարգով > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

  • 1920x600A188605_large.jpg
1920x600A188605_large.jpg

Նոր Audi Q3 40 TFSI quattro՝ լիաքարշակ համակարգով․ անգերազանցելի կառավարում և դինամիկա

Նոր Audi Q3 40 TFSI quattro՝ լիաքարշակ համակարգով․ անգերազանցելի կառավարում և դինամիկա
Չորս օղակներով ապրանքանիշի կոմպակտ քրոսովերը լեգենդար quattro լիաքարշակ համակարգի շնորհիվ հաճախորդներին առաջարկում է առավել մեծ դինամիկա, անվտանգություն և հարմարավետություն ցանկացած ճանապարհային պայմաններում։ Բարձր արդյունավետություն ունեցող 2.0 TFSI շարժիչը զարգացնում է 180 ձ․ու․ հզորություն, առավելագույն պտտող մոմենտը հասնում է 320 Նմ-ի։ Քրոսովերը ստացել է տվյալների պատկերման և կառավարման լիովին թվային հայեցակարգ, տեղեկատվական-ժամանցային համակարգերի և սարքավորման լայն ընտրանի, ինչպես նաև նորարարական օգնական համակարգեր՝ բրենդի ավագ սերնդի մոդելների նմանությամբ։ Առաջին ավտոմեքենաները Audi վաճառասրահների ցուցասրահներում կհայտնվեն 2020 թվականի փետրվարին։

Պատվիրելու համար տպավորիչ և դինամիկ Audi Q3-ը հասանելի է բենզինային՝ բարձր արդյունավետություն ունեցող 2.0 TFSI շարժիչով։ Նոր Audi Q3 40 TFSI quattro-ն ցուցադրում է անբասիր դինամիկա և արդյունավետություն․ մինչև 100 կմ/ժ արագությունը հավաքում է ընդամենը 7,4 վ։ Audi Q3 40 TFSI quattro տարբերակի 2.0 TFSI բենզինային շարժիչը զարգացնում է 180 ձ․ու․ հզորություն, առավելագույն պտտող մոմենտը հասնում է 320 Նմ-ի։ Չորս օղակներով ապրանքանիշի առաջադեմ քրոսովերը հագեցված է S tronic յոթաստիճան փոխանցումատուփով և quattro լիաքարշակ համակարգով։ Բարձր արտադրողականությամբ բենզինային շարժիչը ցուցաբերում է վառելիքի հիանալի խնայողություն․ խառը ցիկլում վառելիքի ծախսը չի գերազանցում 7,5 լ-ը՝ 100 կմ ճանապարհի համար, ընդ որում առավելագույն արագությունը հասնում է 220 կմ/ժ-ի։

Audi Q3 40 TFSI quattro նոր մոդիֆիկացիան հագեցվում է quattro լիաքարշակ համակարգով և ապահովում անգերազանցելի կառավարելիություն ցանկացած ճանապարհածածկույթի վրա։ Սարքավորումների լայն ցանկը, առաջադեմ օգնական համակարգերը և կատարման անբասիր որակը երաշխավորում են վարորդի և ուղևորների հարմարավետության և անվտանգության առավելագույն մակարդակը։ Կախված վարման պայմաններից, ճանապարհի վիճակից և սեփական նախասիրություններից՝ Audi drive select համակարգի օգնությամբ վարորդը կարող է փոխել քրոսովերի բնութագրերը, ընտրելով շարժման վեց ռեժիմներից մեկը՝ հարմարավետից մինչև խնայողականը և ընդգծված սպորտայինը։
Իր նախորդի համեմատ նոր Audi Q3-ը բոլոր առումներով դարձել է ավելի պրակտիկ։ Նրա երկարությունը կազմում է 4485 մմ, լայնությունը՝ 1856 մմ, բարձրությունը՝ 1585 մմ, իսկ անվային բազան մեծացվել է 77 մմ-ով։ Չորս օղակներով ապրանքանիշի տպավորիչ և խարիզմատիկ քրոսովերը բացառիկ բազմակողմանի է՝ հետևի նստատեղերը 150 մմ-ով տեղաշարժվում են դեպի առաջ և ետ։ 40:20:40 հարաբերությամբ ծալվող թիկնակների թեքությունը նույնպես կարգավորվում է։ Կախված հետևի նստատեղերի դիրքից՝ ուղեբեռի հատվածի ծավալը փոփոխվում է 530-ից մինչև 1525 լիտր։

Նոր Audi Q3-ը ստացել է կառավարման և տվյալների պատկերման նորարարական հայեցակարգ։ Արդեն իսկ ստանդարտ լրակազմում քրոսովերը հագեցվում է թվային՝ 10,25 մատնաչափանոց էկրան ունեցող սարքավորումների վահանակով, որի կառավարումն իրականացվում է բացմաֆունկցիոնալ ղեկի օգնությամբ։ Լավագույն MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգ պատվիրելու պարագայում ավտոմեքենան հագեցվում է բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ ունեցող Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակով։ Համակարգի կազմում ներառված է նաև 10,1 մատնաչափ անկյունագծով հպազգայուն ցուցասարք։


երկրորդ սերնդի Audi Q3-ն իր դասում լիդեր է օգնական համակարգերի ոլորտում՝ հաճախորդներին առաջարկելով առաջավոր անվտանգության համակարգեր, որոնց թվում են Audi pre sense basic համակարգը, ավտոմեքենան կայանող ավտոմատը, ադապտիվ կրուիզ կոնտրոլը, Audi lane assist երթևեկության շարքը պահպանող օգնականը և շատ այլ բաներ։


Նոր Audi Q3 40 TFSI quattro-ին հասանելի են հագեցվածության չորս շարք՝ ստանդարտ Advance, Design և Sport։


Նոր Audi Q3 40 TFSI quattro-ի ստանդարտ լրակազմի ցանկի մեջ են մտնում․

• Quattro լիաքարշակ համակարգ,
• Լուսադիոդային լուսարձակներ,
• Առջևի նստատեղերի տաքացում,
• Հետնամասի արտաքին հայելիներ՝ էլեկտրական կարգավորումով և տաքացումով,
• Լույսի և անձրևի տվիչ,
• Բազմաֆունկցիոնալ կաշեպատ ղեկ՝ «3 անվաճաղ» դիզայնով,
• MMI Radio plus,
• 17 մատնաչափանոց թեթևաձույլ անվասկավառակներ,
• Թվային սարքավորումների վահանակ՝10,25 անկյունագծով էկրանով,
• Bluetooth-ինտերֆեյս՝ բջջային հեռախոսի միացման համար և շատ այլ բաներ։

Advance շարքը լրացուցիչ առաջարկում է․

• Էլեկտրաշարժիչի օգնությամբ բացվող և փակվող բեռնախցիկի դուռ,
• Ավտոկայանման օգնական՝ հետևի տվիչներով,
• Կլիմայի կարգավորման համակարգ,
• Բազմաֆունկցիոնալ կաշեպատ ղեկ՝ «3 անվաճաղ» դիզայնով, գործառույթների ընդլայնված շարքով, տաքացումով,
• USB միակցիչներ սրահի հետևի մասում՝ լիցքավորման գործառույթով (2 միակցիչ),
• Կրուիզ կոնտրոլ։

Design շարքը լրացուցիչ առաջարկում է 18 մատնաչափանոց թեթևաձույլ անվասկավառակներ, փայլուն դեկորատիվ մոլդինգներ, թափքի հակադիր գունաներկում և շատ այլ բաներ։

Sport շարքն առաջարկում է էլ ավելի շատ սարքավորումներ՝ քրոսովերի կերպարն ավելի դինամիկ և վառ դարձնելու համար։ Ամեն ինչից զատ հասանելի սարքավորման ցանկի մեջ են մտնում առջևի և հետևի սպորտային թափարգելները, ինչպես նաև սպորտային արտասովոր դիզայնով դիֆուզորը, S line էմբլեման և այլն։

Բացի այդ նոր Audi Q3-ի համար հասանելի են Design Style և Sport Selection փաթեթները, որոնք հաճախորդներին առաջարկում են սարքավորումների ընդլայնված ցանկ։
Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
1920x1080_A188611_large.jpg
1920x1080_A188611_large.jpg
  • Լուսանկարներ

  • Լուսանկարներ

  • Լուսանկարներ