• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Audi-ի մրցանակները > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi-ի մրցանակները

  • 1400_438_awards_for_audi.jpg
1400_438_awards_for_audi.jpg

Kelley Blue Book. Audi Q5 և Audi Q7 - լավագույն գնում:

2019 մոդելային տարվա Audi երկու ավտոմեքենա արժանացավ «Լավագույն գնում» հեղինակավոր մրցանակին. Audi Q5-ը՝ պրեմիում դասի կոմպակտ քրոսովերների կատեգորիայում, իսկ Audi Q7-ը՝ միջին չափի պրեմիում դասի քրոսովերների կատեգորիայում: Հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում էին ԱՄՆ –ի շուկայական տեսությունը կազմող առաջատար գործակալություններից մեկի` Kelley Blue Book-ի ներկայացուցիչները: Որոշումները կայացվել են ավտոմեքենաների՝ Kelley Blue Book-ի կողմից իրականացված սեփական փորձարկումների և բազմաթիվ բնութագրերի վերլուծության հիման վրա: Արդեն երկրորդ անգամ անընդմեջ այս մրցանակը արժանիորեն ստացած Audi Q5-ի առավելությունների թվում ժյուրիի անդամները նշել են նորարարական տեխնոլոգիաները, quattro լիաքարշակ համակարգը, հարդարման նյութերի բարձր որակը և քրոսովերի բացառիկ արդյունավետությունը: Բարձր որակից և անգերազանցելի հարմարավետությունից բացի Audi Q7-ը հմայել է ժյուրիի անդամներին իր նրբաոճ դիզայնով, նաև հանգիստ և սահուն ընթացքով:

2018 թվականի նոյեմբեր

Ճապոնիայում գրանցված հաջողություն: Audi A8-ը և Audi A7 Sportback-ը ստացել են «Տարվա ավտոմեքենա պրեմիում դասում» կոչումը:

GQ ամսագրի ճապոնական հրատարակչության կողմից կազմակերպված «Տարվա ավտոմեքենան Ճապոնիայում» մրցույթի շրջանակներում ապրանքանիշի միանգամից երկու առաջատար մոդելներ՝ Audi A8-ը և Audi A7-ը արժանացել են «Տարվա ավտոմեքենա պրեմիում դասում» կոչմանը:

2018 թվականի նոյեմբեր

Եռակի հաղթանակ Իսպանիայում. նոր Audi Q8-ը դարձել է Axel Springer Spain հրատարակչության կազմակերպած Motor Awards 2018 մրցույթի հաղթողը:

Համաձայն Auto Bild España ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված հարցումների՝ նոր Audi Q8-ը ճանաչվել է լավագույնը լիաչափ քրոսովերների կատեգորիայում: Բացի այդ, ըստ Top Gear Spain հրատարակչության հեղինակավոր ժյուրիի քվեարկության արդյունքների՝ մոդելը բարձրագույն պարգև է ստացել դիզայնի ոլորտում: Այսպիսով, լիաչափ կուպե-քրոսովերը դարձել է միակ ավտոմեքենան, որ արժանացել է միանգամից երկու մրցանակի: Audi Q8-ը դարձել է նաև իսպանական Car&Driver հրատարակչության կողմից կազմակերպված ինտերնետ քվեարկության հաղթողը: Ընթերցողներն այս մոդելն անվանել են լավագույնը «Car&Driver Car» ամենահեղինակավոր կատեգորիայում՝ 24-րդ Motor Awards ամենամյա մրցույթի շրջանակներում:

2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր

Ոսկե աշուն Ֆրանսիայում. Audi-ի վեց հաղթանակ:

Անցյալ աշնանը ֆրանսիական հայտնի L’argus ավտոմոբիլային ամսագիրը Audi-ի ապրաքանիշին պարգևել է միանգամից երկու մրցանակ: Նոր Audi Q8-ը ստացել է պրեմիում դասի ընտանեկան քրոսովերների կատեգորիայի Argus 2019 մրցանակը՝ բարձրագույն որակի, գերազանց դիզայնի և տեխնոլոգիաների համար:

«Լավագույն որակ» մրցանակը հանձնվել է Audi Q5 քրոսովերին. մեքենայի տերերի 93,8% -ը գոհ է եղել իր ավտոմեքենայից:

Auto Infos ամսագիրը «Օգտագործված ավտոմեքենաներ» մրցանակի հաղթող է հայտարարել Audi-ին՝ շահավետության կատեգորիայում:

Ֆրանսիական Auto Moto հեղինակավոր ամսագրի կողմից կազմակերպված առցանց քվեարկության արդյունքների համաձայն նորարարությունների համար «Տարվա ավտոմեքենա-2018» կոչմանն է արժանացել Audi Q3-ը:

Երկրորդ սերնդի կոմպակտ քրոսովերը ընթերցողներին գերել է իր համարձակ դիզայնով և ընդարձակ սրահով: Audi Q3-ում դրոշակակիր մոդելների նմանությամբ իրականացվել է թվային կառավարման և տեղեկատվության պատկերման հայեցակարգ. առաջարկվում են բազմաթիվ տեղեկատվական-ժամանցային լուծումներ և նորարարական օգնական համակարգեր:

Ճանապարհային երթևեկության վերաբերյալ տեղեկատվության ֆրանսիական փրովայդերի կողմից կազմակերպված Coyote Awards մրցույթումի Techno-Car 2019 կատեգորիայում հաղթանակ տարավ Audi e-tron-ը՝ բավական մեծ տարբերությամբ առաջ անցնելով մրցակիցներից: Մրցանակը ավտոմեքենայում իրականացված նորարարական տեխնոլոգիաների, օգնական և տեղեկատվական-ժամանցային համակարգերի, հարմարավետության և էկոլոգիայի բարձր գնահատականն է:

Բարձր տեխնոլոգիաներին նվիրված lesnumériques.com պորտալի խմբագիրները Audi A7 Sportback-ը տեղավորել են Les Etoiles վարկանիշի առաջին տողում: Ժյուրիի անդամները բարձր են գնահատել ամբողջապես թվային սարքերի վահանակը, պրոյեկցիոն ցուցասարքը, տեղեկատվական-ժամանցային համակարգի և ավտոմեքենայի կարգավորումների կառավարման համար նախատեսված երկու հպազգայուն էկրանները, ինչպես նաև՝ Audi connect բանալին, որը թույլ է տալիս փակել և բացել ավտոմեքենայի դռները և սմարթֆոնի օգնությամբ գործի գցել նրա շարժիչը:

2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր

Audi connect. հաղթանակ Connected Car Award 2018 մրցույթում:

Audi ապրանքանիշը առաջին տեղն է գրավել Auto Bild և Computer Bild հեղինակավոր ամսագրերի կողմից անցկացվող Connected Car Award մրցույթի տեղեկատվական-ժամանցային համակարգերի կատեգորիայում: Ամսագրերի ընթերցողները վեցերորդ անգամ են ընտրել իրենց ֆավորիտներին տասը կատեգորիաներում՝ նախընտրությունը տալով Audi-ի ծառայություններին, ինչն ապահովել է ապրանքանիշի հաղթանակը՝ մրցակիցներից նկատելի տարբերությամբ: Շնորհիվ Audi connect լուծումների՝ ինգոլշտադտյան արտադրողը ավտոմեքենաների տերերին տրամադրում է բազմաթիվ ծառայություններ, որոնց թվում՝ Google Earth նավիգացիան, առցանց ռեժիմում տեղեկատվություն ճանապարհային երթևեկության մասին, ընտրված վայրին վերաբերող նորություններ և եղանակի կանխագուշակում: Շնորհիվ Wi-Fi մուտքի հնարավորության՝ շատ ծառայություններ կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով՝ տեղակայված myAudi հավելվածով: Հունվարին Լաս Վեգասում կայացած սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում (CES) մրցանակի արժանացավ էլեկտրականության և էլեկտրոնիկայի AUDI AG բաժնի ղեկավար Թոմաս Մ. Մյուլլերը (Thomas M. Müller):

2019 թվականի հունվար

Audi MQ գագաթնաժողով. առաջին տեղը «Լավագույն կոնֆերանս» կատեգորիայում:

BrandEx Gold Award մրցույթի «Լավագույն կոնֆերանս» կատեգորիայում հաղթեց Audi MQ! գագաթնաժողովը նորարարությունների ոլորտում: Համաշխարհային արդյունաբերության և գիտության 700 առաջատար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից հավաքված հյուրերի հետ միասին քննարկել են (MQ) «շարժունության գործակիցը» ՝ որպես մարդու կամ կազմակերպության շարժունության պարամետր: Մասնագետները նաև գնահատել են արհեստական ինտելեկտը, վիրտուալ իրականությունը, ավտոպիլոտով աշխատող ավտոմեքենաները և էլեկտրական շարժունությունը: Նորարարական ձևաչափի և #neverstopquestioning (մի դադարիր հարցեր տալ) հիմնական թեմայի շնորհիվ Audi MQ! Գագաթնաժողովն առաջ անցավ հաղթանակի չորս հավակնորդներից: 2018 թվականին գագաթնաժողովն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ:

2019 թվականի հունվար