Audi A3 Sedan-ը կուպեի բնույթի և նրբագեղ հմայքի գերազանց համադրությունն է:
Նոր Audi A4-ը տպավորիչ է տեխնոլոգիաների և գեղագիտական հատկանիշների նորարարական համադրության տեսանկյունից:
Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:
Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:
Նոր Audi A5 Coupé-ն սպորտային, արտառոց, ժամանակակից և չափազանց գրավիչ ավտոմեքենա է:
Audi A5 Sportback-ը ժամանակակից սպորտային արտաքին տեսքի և ընդարձակ սրահի համակցումն է: Արդի տեխնոլոգիաները և նորարարական օգնական համակարգերն ապահովում են անվտանգությունը՝ հնարավորություն տալով առավելագույն բավականություն ստանալ ղեկի առջև նստած:
Նորարարական տեխնոլոգիաներ, առաջադեմ դիզայն և հանդերձման լայն տեսականի՝ Audi A6-ը տալիս է իր սեփականատիրոջը այս բոլոր առավելությունները, ինչպես նաև առանձնանում է բացառիկ սպորտային նրբաճաշակությամբ:
Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:
Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:
Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:
Audi A8՝ յուրօրինակ ավտոմեքենա, որը ոգեշնչում է: Այն հզոր է, արդյունավետ և համատեղում է իր մեջ դինամիկան հարմարավետության բարձր մակարդակի հետ:
Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:
Ժամանակակից սպորտային դիզայնով կոմպակտ Audi Q3 -ը միշտ ուշադրության կենտրոնում է և ցուցադրում է իր յուրօրինակ արտաճանապարհային հատկանիշները:
Մենք իրականացնում ենք Audi մակնիշի ավտոմքենաների տեխնիկական և երաշխիքային սպասարկում և մատուցում վերանորոգման հետևյալ ծառայությունները․
- Պարբերական և պլանային տեխսպասարկում,
- Շարժիչի, ընթացքային մասի և այլ համակարգերի ստուգում-ախտորոշում,
- Շարժիչի, հանգույցների և ագրեգատների ընթացիկ նորոգում,
- Ընթացքային մասի վերանորոգում,
- Կախոցի վնասվածքների ախտորոշում և վերանորոգում,
- Արգելակման համակարգի նորոգում,
- Վառելիքի սնուցման համակարգի կարգավորում և սպասարկում,
- Վառոցքի բռնկման համակարգի կարգավորում և վերանորոգում,
- Էլեկտրասարքավորումների նորոգում, էլեկտրատեխնիկական աշխատանքներ,
- Ավտոապակիների տեղադրում,
- Անվադողերի տեղարդում, նորոգում և հավասարակշռում,
- Մեքենայի օդորակիչ համակարգի ախտորոշում և լիցքավորում։