• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Q ընտանիքի ամենասպորտային ներկայացուցիչը․ նոր Audi RS Q8 > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Q ընտանիքի ամենասպորտային ներկայացուցիչը․ նոր Audi RS Q8

  • 1920x600-A1915262.jpg
1920x600-A1915262.jpg

Q ընտանիքի ամենասպորտային ներկայացուցիչը․ նոր Audi RS Q8

Նոր Audi RS Q8 –ը գլխավորում է Q ընտանիքը։ Նոր մոդելում համակցված են RS մոդելներին բնորոշ արտադրողականությունը, առաջնային դասի կուպեի նրբագեղությունը և SUV դասի ավտոմեքենաների ունիվերսալությունը։ Նոր Audi RS Q8 –ը Գերմանիայի և եվրոպական այլ երկրների դիլերական կենտրոններ մուտք կգործի 2020 թվականի առաջին եռամսյակում։ Ռուսաստանում մոդելը կհայտնվի 2020 թվականի կեսերին։

«Audi RS մոդելների 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կներկայացնենք մեծ կուպե-քրոսովեր, որն իր մեջ կրում է իսկական սպորտային ավտոմեքենայի գեները,- պատմում է Audi Sport GmbH կառավարիչ- տնօրեն Օլիվեր Հոֆմանը (Oliver Hoffmann). տուրբոներմղումով բենզինային V8-ով Audi RS Q8-ը հանդես է գալիս որպես RS ընտանիքի ֆլագման»:

Առավելագույն հզորություն և բարձր արդյունավետություն. շարժիչ

600 ձ.ու. և 800 Ն.մ ոլորող մոմենտ 2200-ից մինչև 4500 պտ/րոպե դիապազոնում․ նոր Audi RS Q8-ում չորս լիտրանոց V8-ը RS ոճում ցուցադրում է տպավորիչ արտադրողականություն: Տուրբոներմղումով սարքավորված՝ վառելիքի անմիջական ներարկումով բենզինային շարժիչը մինչև 100 կմ/ժ արագություն է հաղորդում կուպե-քրոսովերին ընդամենը 3,8 վայրկյանի ընթացքում, իսկ մինչև 200 կմ/ժ արագությանը ավտոմեքենան հասնում է 13,7 վայրկյանում։ Առավելագույն արագությունը էլեկտրոնիկայի միջոցով սահմանափակվում է 250կմ/ժ նիշով։ Dynamic ընտրանքային փաթեթի դեպքում ավտոմեքենայի արագությունը հասնում է 305կմ/ժ։

Ավանդաբար RS մոդելների համար գազերի արտանետման երկկոնտուր համակարգը ստացել է խոշոր օվալաձև կարճախողովակներ՝ տեղակայված երկու կողմում։ Audi drive select համակարգը վարորդին թույլ է տալիս կարգավորել շարժիչի ձայնային պարամետրերը։ Որպես ընտրանք առաջարկվող RS Sport մոդելի համակարգը տարբերվում է սև կարճախողովակներով և ավելի հագեցած ձայնով։

Կրկնակի տուրբոներմղումով V8 շարժիչն աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ և արդյունավետությամբ՝ շնորհիվ (MHEV) մեղմ հիբրիդի տեխնոլոգիայի։ 48 Վ լարումով հիմնական էլեկտրական համակարգը ներառում է երկու կարևոր տեխնիկական մոդուլ՝ լիթիումի իոններով մարտկոց և փոկային շարժաբերով մեկնարկիչ գեներատոր։ Արգելակման ժամանակ այն ունակ է վերաօգտագործելու մինչև 12 կՎտ էլեկտրաէներգիա և լիցքավորելու մարտկոցը։ Երբ 55-ից 160 կմ/ժ արագության ժամանակ վարորդը ոտքը հեռացնում է արագացուցիչի ոտնակից, շարժաբերի կառավարման համակարգն ընտրում է երկու ռեժիմներից մեկը՝ կախված շարժման պայմաններից և Audi drive select համակարգի ընթացիկ կարգավորումներից։ Նոր Audi RS Q8-ն անցնում է ռեկուպերացիայի ռեժիմի կամ մինչև 40 վայրկյան շարժվում է ինքնագլորումով, անջատված շարժիչով։ Արագարարի ոտնակին սեղմելու դեպքում մեկնարկիչ գեներատորը կրկին թողարկում է շարժիչը վայրկյանի մասերի ընթացքում։

MHEV տեխնոլոգիան թույլ է տալիս մեկնարկ-ստոպ համակարգին՝ գործելու մինչև 22 կմ/ժ արագությամբ։ Էլ ավելի մեծ արդյունավետության համար մեղմ հիբրիդի համակարգն օգտագործում է տեսախցիկի տվյալները։ Կանգառից հետո շարժիչը գործարկվում է դեռևս մինչև վարորդի կողմից արգելակման ոտնակը թողնելը, եթե ճակատային տեսախցիկը հայտնաբերում է, որ առջևի ավտոմեքենան սկսել է շարժումը։

MHEV-ի բաղկացուցիչների համատեղ աշխատանքը բարձրացնում է շարժման հարմարավետությունը, այն նաև ունակ է նվազեցնելու վառելիքի ծախսը՝ 100 կմ ճանապարհի համար մինչև 0,8 լ։

Արդյունավետության բարձրացման ևս մի համակարգ, որով հագեցվում է նոր քրոսովերը․ մխոցների անջատման համակարգ (COD)։ Ցածր և միջին բեռնվածությունների և պտույտների դեպքում բարձր փոխանցումներով շարժվելիս համակարգը ապաակտիվացնում է 2, 3, 5 և 8 մխոց՝ դադարեցնելով վառելիքի մատակարարումն ու բոցավառումը և փակելով մուտքային ու ելքային փականները։ Դա կատարվում է վայրկյանի մասերի ընթացքում, ինչը վարորդը և ուղևորները գործնականորեն չեն նկատում։ Այսպիսի ռեժիմում ակտիվ մխոցների աշխատանքային կետերը տեղաշարժվում են դեպի առավել բարձր բեռնվածությունների և բարձր արդյունավետության կողմը, ընդ որում անջատված մխոցներն աշխատում են ինչպես գազային զսպանակներ՝ պրակտիկորեն առանց կորուստների։ Արագարարի ոտնակին սեղմելու դեպքում մխոցներն ակնթարթորեն կրկին ակտիվանում են։

4.0 TFSI շարժիչի հզորությունը փոխանցվում է quattro լիաքարշակ համակարգին ստանդարտ սարքավորման մեջ մտնող ութաստիճան tiptronic փոխանցման տուփի միջոցով։ Պլանետար փոխանցումով մեխանիկական միջառանցքային դիֆերենցիալը սովորական ռեժիմում քարշի ուժը բաշխում է 40:60 հարաբերությամբ՝ հօգուտ հետևի առանցքի։ Տեղապտույտի առաջացման դեպքում լավագույն շղթայակցումով առանցքին փոխանցվում է լրացուցիչ ոլորող մոմենտ։ Առջևի անիվներին կարող է փոխանցվել ոլորող մոմենտի մինչև 70%-ը, իսկ հետևի անիվներին՝ մինչև 85%-ը։

Ոլորող մոմենտի ընտրողական բաշխման համակարգը Audi RS Q8 –ին օժտում է ճշգրիտ կառավարումով։ Շրջադարձերի դինամիկ անցման դեպքում ընտրանքային quattro սպորտային դիֆերենցիալը համապատասխան ձևով բաշխում է քարշի ուժը հետևի անիվների միջև։ Ոլորող մոմենտի այսպիսի ակտիվ վերաբաշխումը բարելավում է քարշը, բարձրացնում ընթացքի ուղղության կայունությունը և ավտոմեքենան դարձնում առավել դինամիկ։

Պատրաստ ցանկացած մարտահրավերի․կախոց

Առջևի և հետևի առանցքների հնգալծակ կառուցվածքը մշակում է երկայնական և լայնակի բեռնվածքները առանձին-առանձին։ Քարշերը և ենթաշրջանակները առավելապես պատրաստված են ալյումինից։ Կուպե-քրոսովերի առջևի անիվների անվամեջը կազմում է 1692 մմ, հետևի անիվներինը՝ 1696 մմ։

Ստանդարտ սարքավորման մեջ մտնող ադապտիվ սպորտային պնևմատիկ կախոցը մարման փոփոխված բնութագրերի շնորհիվ թույլ է տալիս նոր Audi RS Q8 –ին հավասարապես վստահ զգալու ինչպես մրցուղիներում, այնպես էլ՝ ճանապարհազուրկ վայրերում։ RS հատուկ կարգավորումներն ապահովում են բնութագրերի լայն դիապազոն՝ սկսած ամենահարմարավետներից մինչև էքստրեմալ-սպորտայինները։ Կախված երթևեկության պայմաններից և վարորդի ցանկություններից՝ կախոցը կարող է փոխել ճանապարհային գետնահեռությունը 90 մմ դիապազոնով։

Որպես ընտրանք առաջարկվող կայունացման էլեկտրամեխանիկական ակտիվ համակարգը (EAWS) նվազագույնի է հասցնում թափքի կողաթեքումները՝ շրջադարձերն արագընթաց անցնելու դեպքում։ Կայունարարի երկու կեսերի միջև երկու առանցքներից յուրաքանչյուրի վրա տեղակայված է կոմպակտ էլեկտրաշարժիչ։ Ուղղագիծ շարժման ժամանակ կայունարարի մասերը բաժանված են, ինչը թույլ է տալիս ոչ հարթ ճանապարհներով անցնելիս նվազեցնել թափքի տեղաշարժը և բարձրացնել հարմարավետության մակարդակը։ Այն դեպքում, երբ շրջադարձ կատարելիս համակարգի կիզակետը տեղաշարժվում է կողաթեքումների օպտիմալ հավասարակշռման կողմը։ Կայունարարի կեսերը թեքվում են հակադիր ուղղություններով, ինչը թույլ է տալիս զգալիորեն պակասեցնել թափքի թեքվածքը։ Կայունացման էլեկտրամեխանիկական ակտիվ համակարգն ինտեգրված է 48 Վ լարումով էլեկտրական ցանցին և կատարում է ռեկուպերացիայի գործառույթ։ Այն ունակ է էլեկտրաշարժիչների օգնությամբ արտադրել էներգիա և այն վերաուղղել կուտակիչ մարտկոցին։

Dynamic Plus ընտրանքային փաթեթի դեպքում ավտոմեքենայի առավելագույն արագությունը հասնում է մինչև 305 կմ/ժ, ընդ որում ընթացային մասը ստանում է առավելագույն սպորտային կարգավորումներ։ Փաթեթի կազմի մեջ են մտնում կայունացման էլեկտրամեխանիկական ակտիվ համակարգը, quattro սպորտային դիֆերենցիալը և կերամիկական սկավառակներով RS արգելակման համակարգը։

Ստանդարտ սարքավորման մեջ մտնող՝ բոլոր անիվների ղեկային կառավարման համակարգն ունակ է պտտելու հետևի անիվները բարձր ոլորող մոմենտ զարգացնող էլեկտրաշարժիչի և երկու ձգաճոպանների օգնությամբ։ Ցածր արագությամբ ընթանալիս անիվները թեքվում են մինչև 5 աստիճան անկյունով առջևի անիվների դարձին հակադիր ուղղությամբ՝ բարելավելով մանևրականությունը։ Բարձր արագություններով ընթանալու դեպքում հետևի անիվները թեքվում են առջևի անիվների հետ միևնույն ուղղությամբ՝ մինչև 1,5 աստիճան անկյունով։ Դա բարձրացնում է կուրսային կայունությունը արագ վերադասավորումներ կատարելու ժամանակ։

Ճանապարհային գետնահեռացման կարգավորման, կարճ ցվիքների, quattro մշտական լիաքարշակ համակարգի և վայրէջքի օգնական համակարգի շնորհիվ նոր Audi RS Q8 –ը սովորական ճանապարհներից դուրս ունակ է անվտանգ և վստահ շարժվելու։


Audi drive select համակարգը թույլ է տալիս վարորդին իր անձնական նախասիրություններին համապատասխան հստակ կարգավորել Audi RS Q8-ի բնույթը։ Համակարգն առաջարկում է ութ պրոֆիլ՝ comfort (հարմարավետ), auto (ավտոմատ), dynamic (դինամիկ), efficiency (արդյունավետ), allroad (բոլոր ճանապարհածածկույթներով), offroad (ճանապարհազուրկ) և RS1 ու RS2 անհատապես կարգավորվող հատուկ ռեժիմները, որոնք կարելի է ակտիվացնել ուղղակիորեն՝ ղեկանվի վրա գտնվող RS-MODE կոճակի օգնությամբ։ Audi drive select համակարգը վերահսկում է շարժիչի և փոխանցման տուփի, ղեկակառավարման ուժեղացուցիչի, պնևմոկախոցի, բոլոր անիվների կառավարման համակարգի, շարժիչի ձայնի և կլիմայի կառավարման ավտոմատ կարգավորման համակարգերի աշխատանքը։

Նոր Audi RS Q8-ը ստանդարտ տարբերակում հագեցվում է 22 մատնաչափանոց 10 անվաճաղով Star անվահեցերով՝ 295/40 ավտոդողերով, որոնք Audi սերիական ավտոմեքենաների վրա տեղակայվողներից ամենախոշորն են։ Բացի այդ, ըստ պատվերի հասանելի են 23-մատնաչափանոց ալյումինե բացառիկ Rotor սկավառակները՝ հինգ Y-աձև անվաճաղերով, տարբեր գունային տարբերակներով։ Առջևի 420 մմ և հետևի 370 մմ տրամագծերով խոշոր անիվները թաքցնում են օդափոխվող կոմպոզիտային սկավառակներով RS արգելակման մեխանիզմները։ Կերամիկական սկավառակներով ընտրանքային RS արգելակման մեխանիզմների տասը մատնաչափանոց սուպորտները կարող են ներկվել մոխրագույն, կարմիր կամ կապույտ գույներով, ընդ որում՝ առջևի առանցքի վրա տեղակայվում են 440 մմ տրամագծով, իսկ հետևինի վրա՝ 370 մմ տրամագծով սկավառակներ։

Վստահ իր ուժերի վրա․ արտաքին տեսք

Singleframe հովացուցիչի տպավորիչ ութանկյուն պաշտպանիչ ցանց, RS ինքնատիպ ցանց՝ Manhattan մոխրագույն տարրերով և փայլուն սև խորսխաձև բջիջներով (ստանդարտ ընտրանք)․ նոր Audi RS Q8-ի առաջնամասը բացարձակ վստահություն է ճառագում։ Տպավորությունը լրացնում են փայլուն սև գույնի ձողաշերտերով օդառիչները, որոնք ընդգծում են Audi Sport մեծ կուպե-քրոսովերի սպորտային բնույթը։

Տանիքի թեք եզրագիծը վերափոխվում է առաջ թեքված հետևի կանգնակների, որոնք հենվում են quattro անվակամարների վերևի արտահայտիչ լայնացող մասերին։ Թափքի գույն ունեցող RS յուրօրինակ վրադիրները առաջնամասում 10 մմ-ով, իսկ հետևամասում 5 մմ-ով ավելի լայն են դարձնում ավտոմեքենան՝ այդպիսով ապահովելով լրացուցիչ տարածություն ավելի լայն անվամեջի համար: Ընտրանքային 23 մատնաչափանոց սկավառակներն ընդգծում են նոր Audi RS Q8-ի սպորտային կերպարը: Դռնաշեմերի RS վրադիրները ստանդարտ տարբերակում ներկվում են Manhattan gray մոխրագույնով և տեսողականորեն մեծացնում թափքի լայնությունը: Հետևի RS սփոյլերը տպավորիչ կերպով ավարտուն է դարձնում տանիքի եզրագիծը և լրացուցիչ սեղմող ուժ է ապահովում հետևի առանցքի վրա՝ բարձր արագությունների ժամանակ կուրսային կայունության բարձրացման համար:


Նոր Audi RS Q8 թափքի համար հասանելի է ինր գուներանգից կազմված ներկապնակը՝ բազային մեկ և «մետալիկ» կամ սադափագույն էֆեկտով ութը երանգ: Հետնամասի արտաքին հայելիների կորպուսները ներկված են սև գույնով, որպես ընտրանք առաջարկվում են թափքի գույն ունեցող, ածխածնի մանրաթելով կամ ալյումինանման պատվածքով հայելիներ: Արտաքին ձևավորման aluminium և carbon փաթեթները նրբագեղ շեշտադրումներ են հովացուցիչի պաշտպանիչ ցանցի, դիֆուզորի և հետնամասի լապտերների (միայն carbon փաթեթի կազմում ) դեկորատիվ շերտի վրա: Որպես ընտրանք կարելի է պատվիրել սև գույնի Audi օղակներ և RS խորհրդանշաններ առջևից և հետևից՝ black և carbon լրացուցիչ փաթեթների համակցմամբ: Audi exclusive ծրագիրն առաջարկում է բազմաթիվ ընտրանքներ ավտոմեքենայի լրացուցիչ անհատականացման համար:

Հաճախորդներին հասանելի է լուսադիոդային լուսարձակների երկու տարբերակ: Ընտրանքային երանգավորված RS Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակներն աչքի են ընկնում ցերեկային լույսերի եռաչափ լուսագրությամբ, ինչը նկատելի է նաև հետևի լապտերների ձևավորման մեջ: Հետևի լուսարձակները միացնող լուսավորվող շերտը փայլուն սև մակերևույթի ֆոնի վրա լրացուցիչ ընդգծում է թափքի լայնությունը: RS Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակները և հետևի լապտերները սարքավորված են դարձի դինամիկ ցուցիչներով: Ավտոմեքենան բացելիս և փակելիս ակտիվացող RS լուսային անիմացիայի շնորհիվ լրացուցիչ շեշտադրում է ձևավորվում:

Միացում և անվտանգություն․ օգնական և տեղեկատվական-ժամանցային համակարգեր

Նոր Audi RS Q8-ը կարող է օգնել վարորդին շատ իրավիճակներում։ Ավելի քան 30 օգնական համակարգերի լայն ցանկն այլոց թվում ներառում է՝ Adaptive Cruise Assist շարժման ադապտիվ օգնական, Efficiency Assist վառելիքի ծախսի կանխատեսման օգնական, Crossing Assist խաչմերուկներ անցնելու օգնական, Lane Change Warning նախազգուշացնող օգնական երթևեկության շարքը փոփոխելիս և շրջակա տարածքի տեսադաշտը ընդգրկող տեսախցիկներ։

Նոր Audi RS Q8-ը կներկայացվի Գերմանիայի և եվրոպական այլ երկրների դիլերական կենտրոններում 2020 թվականի առաջին եռամսյակում։
Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • Լուսանկարներ

  • Լուսանկարներ

  • Լուսանկարներ