Կայքից օգտվելու պայմանները > Իրավական տեղեկատվություն > Audi-ին Հայաստանում
Условия использования сайта

Условия использования сайта

www.audi.am կայքից օգտվելու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ»)

Խմբագրված է 2022 թ. հունիսի 06-ին:
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

«Կայք» – Ինտերնետ-կայք (համացանցում՝ www.audi.am հասցեով), նախատեսված Համացանցի օգնությամբ Կայք մուտք գործելու հնարավորություն ունեցող բոլոր հետաքրքրված անձանց համար՝ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, կապված Audi ապրանքանիշի ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների (այսուհետ՝ նաև «Audi արտադրանք»), ինչպես նաև Audi արտադրանքին վերաբերող սերվիսային սպասարկման, գովազդային ակցիաների և միջոցառումների հետ՝ համապատասխան սույն Պայմաններին:
«Օգտատեր» – անձ, որը ունի Կայք մուտք գործելու հնարավորություն Համացանցի օգնությամբ:
«Ընկերություն» – «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 01835256, Հասցե՝ Հայաստան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 32/1 շենք ք. Երևան, Ծ. Իսակովի 32/1)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն Պայմաններով կարգավորվում են Օգտատիրոջ կողմից Կայք մուտք գործելու կանոնները, այդ թվում՝ Օգտատիրոջ կողմից Կայքի տեղեկատվության և նյութերի օգտագործումը:

1.2. Սույն Պայմանները բաց և հրապարակային փաստաթուղթ են: Պայմանների գործող տարբերակը տեղադրված է Կայքի «Իրավական տեղեկատվություն» բաժնում: Պայմանները կարող են փոփոխվել առանց որևէ հատուկ ծանուցման. նոր տարբերակը ուժի մեջ է մտնում սույն կետում նշված հասցեում տեղադրման պահից, եթե Պայմանների խմբագրված տարբերակով այլ բան նախատեսված չէ:

1.3. Համարվում է, որ Օգտատերը ընդունում է սույն Պայմաններն ամբողջությամբ, առանց վերապահումների և բացառությունների, այն պահից, երբ սկսում է օգտվել կայքից: Սույն Պայմանների որևէ դրույթի հետ համաձայն չլինելու պարագայում Օգտատերը Կայքից օգտվելու իրավունք չունի:

1.4. Ընկերության անվանումը, սույն կայքը և դրա բովանդակությունը պաշտպանված են Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի և այլ օրենքներով: Ընկերության պաշտոնական կայքէջում նշված գործընկերների այլ ապրանքային նշանների հիշատակումն այս կայքում ունի բացառապես ծանոթացման նպատակ: Ընկերության պաշտոնական կայքէջի oգտագործման պայմանները չեն տրամադրում ապրանքանիշերի օգտագործման իրավունք:
Ընկերությունը չի ստանձնում որևէ ուղղակի, անուղղակի կամ այլ պարտավորություն կայքի օգտագործման համար: Օգտագործելով Ընկերության պաշտոնական վեբ կայքը՝ յուրաքանչյուր անձ /օգտատեր/ ստանձնում և կրում է լիակատար պատասխանատվություն օգտագործման արդյունքում հնարավոր կորուստների համար:


2. ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

2.1. Կայքը պարունակում է տեղեկություններ՝ կապված Audi ապրանքանիշի ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների (այսուհետ՝ նաև «Audi արտադրանք»), սերվիսային սպասարկման, գովազդային ակցիաների և միջոցառումների վերաբերյալ:

2.2. Կայքում առկա տեղեկատվությունը կրում է միմիայն տեղեկատվական բնույթ, չի կարող համարվել սպառիչ և որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պայմանագիր կնքելու առաջարկ (օֆերտա).

2.3. Կայքում ներկայացված տեղեկատվությունը՝ կապված մեքենաների տեխնիկական բնութագրերի, արտաքին տեսքի, արժեքի, գնման պայմանների, սերվիսային սպասարկման և այլնի հետ, կարող է տարբերվել Հայաստան ներմուծվող արտադրանքի իրական բնութագրերից և պայմաններից, ինչպես նաև կարող է փոփոխվել ցանկացած ժամանակ: Արտադրանքի մասին Կայքում ներկայացված տեղեկատվությունը չի նշանակում, որ այն առկա է վաճառքի համար: Վառելիքի ծախսի և առավելագույն արագության մասին տվյալները ստացված են կատարյալ պայմաններում երթևեկության ժամանակ՝ առանց հաշվի առնելու վարելաոճը, ճանապարհային և այլ պայմանները, և կարող են տարբերվել իրականից: Կայքը նախատեսված է Օգտատերերին ընդհանուր տեղեկություններ տրամադրելու համար: Այդ տեղեկատվությունը չի կարող փոխարինել անհատական խորհրդակցությանը, որն անցկացվում է պոտենցիալ գնորդի հետ՝ ընտրություն կատարելու հարցում օգնելու նպատակով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է դիմել պաշտոնական դիլերին հետևյալ հղումով՝ https://www.audi.am/

2.4. Ընկերությունը չի երաշխավորում Կայքում ներկայացված տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը, պատասխանատվություն չի կրում անճշտությունների, հնարավոր սխալների և այլ թերությունների, ինչպես նաև տեղեկատվության թարմացումը ուշացնելու համար:

2.5. Ընկերությունը չի երաշխավորում Կայքի անխափան աշխատանքը:

2.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի բովանդակության համար: Կայքում տեղադրված հղումներով երրորդ անձանց կայք մուտք գործելով՝ Օգտատերը լքում է Կայքը: Երրորդ անձանց կայքերում կարող են գործել կայքից օգտվելու այլ Պայմաններ:

3. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

3.1. Որպես կանոն Կայքում ներկայացված նյութերի և ապրանքային նշանների Սեփականատեր է համարվում Ընկերությունը և/կամ AUDI AG-ին, եթե չկան այլ նշումներ: AUDI AG-ի նյութերը Ընկերությունն օգտագործում է գործող լիցենզային պայմանագրերի հիման վրա:

3.2. Կայքի նյութերի պատճենումը և տարածումը թույլատրվում է միայն տեղեկատվական և ոչ կոմերցիոն նպատակների համար՝ հեղինակային իրավունքի սեփականատիրոջը նշելու պայմանով: Միևնույն ժամանակ չի թույլատրվում փոփոխություններ կատարել Կայքից վերցված նյութերում:

3.3. Ընկերությունը թույլատրում է հասանելիություն Կայքի նյութերին միմիայն անձնական, ոչ կոմերցիոն օգտագործման համար, որպեսզի Օգտատերերը ծանոթանան դրանց հետ միայն Կայքի միջոցով՝ առանց այդ նյութերը վերարտադրելու (այդ թվում՝ պատճենում/ներբեռնում) իրավունքի, ինպես նաև այլ նպատակներով օգտագործման իրավունքի, որոնք նշված չեն սույն Պայմաններում (այդ թվում՝ վաճառք, փոփոխում, ամբողջական կամ մասնակի տարածում և այլն):

3.4. Բացառությամբ պայմանագրով սահմանված, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ գործող դեպքերի, Կայքի ոչ մի նյութ չի կարող պատճենվել (վերարտադրվել), մշակվել, տարածվել, ցուցադրվել շրջանակում, հրապարակվել, ներբեռնվել, փոխանցվել, վաճառվել կամ այլ կերպ ամբողջությամբ կամ մասնակի օգտագործվել, առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ նախնական թույլտվության՝ բացի այն դեպքերից, երբ հեղինակային իրավունքի տերը հստակ համաձայնել է նյութի ազատ օգտագործմանը որևէ անձի կողմից:

3.5. Կայքում տեղադրված ապրանքային նշանները, ինչպիսիք են՝ TDI, quattro, Spaceframe, ASF, ինչպես նաև AUDI ավտոմեքենաների ցանկացած անվանում, AUDI AG –ի գրանցված ապրանքանշաններ են (այսուհետ՝ Ապրանքային նշաններ): Ապրանքային նշանների ցանկացած օգտագործում, առանց AUDI AG-ի նախնական գրավոր թույլտվության, արգելված է, անօրինական է և կարող է դառնալ դատական վարույթի հարուցման և օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու պատճառ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Ապրանքային նշաններն օգտագործելու թույլտվությունը ստանալու համար կարելի է հայտը ուղարկել Ընկերության հետևյալ փոստային հասցեով՝ «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 01835256, Հասցե՝ Հայաստան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 32/1 շենք ք. Երևան, Ծ. Իսակովի 32/1):

3.6. Կայքից օգտվելու սույն Պայմանների բովանդակությունը ոչ մի պարագայում չի կարող դիտարկվել որպես Ապրանքային նշաններից օգտվելու իրավունքի տրամադրում, ինչպես նաև ոչ մի պարագայում չի կարող դիտարկվել որպես Կայքի նյութերը սույն Պայմաններում նշված նպատակներից զատ այլ նպատակներով օգտագործելու իրավունքի տրամադրում:

4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Օգտատերերի անձնական տվյալները, որոնք Ընկերությունը ստանում է Օգտատիրոջ կայք մուտք գործելով, մշակվում են՝ համաձայն Անձնական տվյալների մասին ՀՀ գործող օրենսդրության, Անհատական տվյալների մշակման մասին դրույթների և համաձայն Ընկերության գաղտնիության քաղաքականության.

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5.1. Սույն պայմանները կազմվել են հայերեն լեզվով և կարգավորվում ու մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն: Սույն Պայմաններով չկարգավորված հարցերը լուծվում են ՀՀ օրենսդրության համաձայն: Ընկերությունը և Օգտագործողը պարտավորվում են ենթարկվել ՀՀ դատարանների բացառիկ իրավասությանը՝ սույն Պայմանների հետ կապված իրավական բնույթի վեճերի դեպքում:

5.2. Սույն Պայմանների որևէ դրույթի անվավեր ճանաչումը չի անդրադառնում այս Պայմանների այլ դրույթների վավերականության վրա:

5.3. Սույն Պայմաններով կարգավորվող հարաբերություններից բխող բոլոր վեճերը պետք է լուծվեն ՀՀ դատական ատյաններում՝ վեճերը լուծելու համար մինչդատական հայցի ընթացակարգի պարտադիր պահպանմամբ:

5.4. Կայքի բովանդակության և աշխատանքի, երրորդ անձանց իրավունքների և շահերի, ՀՀ օրենսդրության պահանջների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ լիազորված անձանց պահանջների հետ կապված բողոքները, առաջարկությունները և պահանջները կարող են ուղարկվել փոստով կամ էլեկտրոնային տարբերակով՝ «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված հասցեներով:

Ծանուցում։ Ընկերությունը չի երաշխավորում, որ Ընկերության պաշտոնական վեբ կայքը մշտապես գործում է ամբողջովին անվտանգ, անսխալ, զերծ վիրուսների կամ վնասակար ծրագրային կոդերի ազդեցությունից, կամ կբավարարի որևէ այլ կոնկրետ չափանիշների, ուստիև որևէ պատասխանատվություն չի կրում:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ
(Հասցե՝ Հայաստան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 32/1 շենք ք. Երևան, Ծ. Իսակովի 32/1):
E-mail: info@audi.am