էլեկտրական ավտոմեքենան (Battery Electirc Vehicle, BEV) տրանսպորտային միջոցի տեսակ է, որը խոսակցական լեզվում ավելի հաճախ անվանում ենք էլեկտրամոբիլ: Այս տրանսպորտային միջոցը չունի ներքին այրման շարժիչ (ՆԱՇ): BEV էլեկտրամոբիլի շարժումն ապահովվում է միայն էլեկտրաէներգիայով։ Հենց այս տիպի ավտոմեքենաներին է պատկանում Audi e-tron-ը։
Ինչո՞վ է չափվում էլեկտրամոբիլի մարտկոցի ունակությունը:
Ցանկացած էլեկտրամոբիլի մարտկոցի ունակությունը չափվում է կիլովատտ/ժամով (կՎտժ): Օրինակ, Audi e-tron 55 quattro-ի համապատասխան ցուցանիշը հավասար է 95 կՎտժ: Այսինքն՝ այս մարտկոցն ունակ է մեկ ժամվա ընթացքում ապահովելու 95 կՎտ կամ գրեթե հարյուր ժամ՝ 1 կՎտ հզորություն։
Ինչպե՞ս լիցքավորել էլեկտրական մեքենան:
Էլեկտրական մեքենայի լիցքավորումը շատ հեշտ է։просто.
Ինչպե՞ս հաշվել էլեկտրամոբիլի լիցքավորման ժամանակը։
Որպես օրինակ վերցրեք 95 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը։ Այն լրիվ լիցքավորելու համար անհրաժեշտ է մեկ ժամվա ընթացքում մատակարարել 95 կՎտ հզորություն, հինգ ժամ լիցքավորելու համար՝ 19 կՎտ։ Լիցքավորող սարքի առավելագույն հզորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով․ վոլտ × ամպեր = վատտ
Իրականում լիցքավորման արագությունը տարբերվել, բայց ընդհանուր առմամբ լիցքավորման ժամանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. մարտկոցի ունակությունը (կՎտժ) / լիցքավորման սարքի հզորությունը (կՎտ) = լիցքավորման ժամանակ (ժ):
**Հասանելի է միայն 2021 թվականի մոդելային տարվա մեքենաների համար:
Տանը կամ աշխատավայրում
Ճանապարհին
Լիցքավորման մալուխի Mode 3
Mode 3 լիցքավորման մալուխի միջոցով, որը ներառված է լիցքավորման սարքավորման կոմպլեկտացիայում, դուք կկարողանաք օգտվել հանրային վայրերում տեղակայված փոփոխական հոսանքով (АС) լիցքավորման բազմաթիվ կայաններից:
e-tron լիցքավորման սարքավորումը ներառված է ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ:
Ինչպե՞ս հասկանամ, որ կարող եմ առանց որևէ խնդրի մեքենան լիցքավորել տանը:
Օգտագործումը ձմեռային պայմաններում
Ժամանակակից էլեկտրամոբիլները, ինչպիսին օրինակ Audi e-tron-նն է, մի շարք փորձարկումներ են անցնում շահագործման խիստ պայմաններում և ունեն ջերմային կառավարման արդյունավետ համակարգ: Այն ապահովում է մարտկոցի ջերմաստիճանի օպտիմալ աշխատանքային միջակայքը 25-ից 35°C ցանկացած եղանակային պայմանի դեպքում:
Ինքնավար օդորակման համակարգը հարմարավետ պայմաններ է ստեղծում սրահում՝ զովացնելով կամ տաքացնելով այն ճամփորդության մեկնարկից առաջ: Ֆունկցիան կարելի է ծրագրավորել MMI համակարգի միջոցով:
Ցածր բացասական ջերմաստիճանների դեպքում խորհուրդ է տրվում.
Երաշխիքը՝ 4 տարի
Audi e-tron-ի համար արտադրողի կողմից տրվում է 2 տարվա որակի երաշխիք, գումարած ևս 2 տարի կամ մինչև ավտոմեքենայի 120,000 կմ ընդհանուր վազքին հասնելը (կախված այն բանից, թե որը կլրանա առաջինը), ընդ որում՝ առաջին երկու տարվա ընթացքում վազքն անսահմանափակ է և հաշվի չի առնվում։ Արտադրողի կողմից բարձրավոլտ մարտկոցների երաշխիքը 8 տարի է կամ 160,000 կիլոմետր՝ կախված այն բանից, թե որն առաջինը կլրանա:
Տեխնիկական սպասարկում
Էլեկտրամոբիլները զգալիորեն ավելի քիչ տեխնիկական սպասարկում են պահանջում, քան ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները: Սրանք կարիք չունեն ներքին այրման շարժիչի այնպիսի ավանդական սպասարկման, ինչպիսին է շահագործման հեղուկների (յուղ, անտիֆրիզ և այլն), ինչպես նաև սպառվող նյութերի ( յուղի և վառելիքի ֆիլտրեր, մոմեր, փոկային և շղթայական շարժաբերներ) կանոնավոր փոխումը: