Audi e-tron բոլոր մոդելները > tron > Audi-ին Հայաստանում
  • stage_exterior_front.jpg
Audi e-tron в повседневной жизни

Audi e-tron-ը առօրյա կյանքում

Audi e-tron-ը առօրյա կյանքում

Անհավանական թափառք: Գրեթե անաղմուկ շարժում: Վարման գործընթացից ստացած տպավորիչ զգացողություններ և CO₂-ի արտանետումների զրոյական քանակ: Եթե դուք երբևէ նստել եք էլեկտրամոբիլի ղեկին, ապա գիտեք, թե ինչ ոգևորություն կարող է պարգևել էլեկտրական շարժունությունը: Այնուամենայնիվ, Audi e- tron-ը ոչ միայն հաճույք է, որ ստանում եք էլեկտրաշարժաբերով ավտոմեքենայի վարումից, այլև՝ ամենօրյա շահագործման անսահման հնարավորություններ: Էլեկտրամոբիլների ամենօրյա օգտագործման հիմնական առավելությունը դրանց լիցքավորումն է ՝ առանց որևէ խնդրի։

Audi e-tron

Ի՞նչ է անհրաժեշտ ինձ՝ ավտոմեքենաս տանը լիցքավորելու համար

Էլեկտրամոբիլների մեծ մասի տերերը նախընտրում են դրանց մարտկոցները լիցքավորել տանը, ավտոտնակում կամ հատուկ կայանում: Սա զարմանալի չէ. ավտոմեքենան անվտանգության մեջ է, ուստի կարելի է այն լիցքավորել ամբողջ գիշեր: Մատչելի լիցքավորման հզորությունը կախված է ոչ միայն մեքենայից և լիցքավորման համար օգտագործվող սարքավորումներից, այլև յուրաքանչյուր տան ենթակառուցվածքից և կենցաղային էլեկտրական ցանցից: Audi-ն առաջարկում է հզոր և կոմպակտ լիցքավորման համակարգեր, որոնք համապատասխանում են տարբեր պահանջների:

Ի՞նչ հոսանք է օգտագործվում իմ ավտոմեքենայի լիցքավորման համար՝ հաստատո՞ւն, թե՞ փոփոխական:

Երբ խոսքը վերաբերում է էլեկտրամոբիլների լիցքավորմանը, հաճախ օգտագործվում են AC և DC հապավումները, որտեղ AC-ն նշանակում է փոփոխական հոսանք, իսկ DC-ն՝ հաստատուն հոսանք: Կենցաղային և արդյունաբերական վարդակները, ինչպես նաև պատի վրա եղած լիցքավորման սարքերը սովորաբար ապահովում են փոփոխական հոսանք: Ըստ այդմ, էլեկտրամոբիլներում օգտագործվող մարտկոցները կարելի է լիցքավորվել միայն հաստատուն հոսանքով: Այդ իսկ պատճառով, օգտագործվում է ինվերտոր, որը փոփոխական հոսանքը փոխակերպում է հաստատուն հոսանքի՝ մարտկոցի էլեմենտները լիցքավորելու համար: Նման փոխարկիչներով են համալրված բոլոր Audi էլեկտրամոբիլները։ Շահագործման ընթացքում Դուք չեք նկատի տարբերությունը փոփոխական և հաստատուն հոսանքի ցանցերի օգտագործման միջև. ձեր ավտոմեքենայի համակարգում փոխարկումը կատարվում է ավտոմատ կերպով: Հատկապես լիցքավորման բարձր արդյունավետություն ապահովելու համար որոշ լիցքավորման կայաններ ունեն ներկառուցված հզոր ինվերտորներ: Դրանք կոչվում են հաստատուն հոսանքի լիցքավորման կայաններ: Որպես կանոն, դրանք տեղակայված են հասարակական վայրերում և թույլ են տալիս էլ ավելի արագ լիցքավորել էլեկտրամոբիլները։

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ տունը հոսանքի գերբեռնվածությունից լիցքավորման ընթացքում:

Իրականում Audi-ի լիցքավորման բոլոր սարքավորումներն օգտագործում են միայն այն հզորությունը, որը կարող է մատակարարվել վարդակից՝ ի հաշիվ ինչի կանխվում է էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածությունը:

Audi e-tron