Audi A4-ը միշտ եղել է սպորտայինության, հեղինակության և վառ հույզերի մարմնացում: Quattro դասական դիզայնի ճանաչելի տարրերի և ներդաշնակ համամասնությունների շեշտադրումը լիովին բացահայտում է այս բոլոր բնութագրերը: Կողքից դիտելիս, ի լրումն անիվների լայն կամարների և շեմի բնորոշ թիթեղների, առանձնակի ուշադրություն են գրավում տպավորիչ անվասկավառակները:
Բարձրորակ և ընդարձակ սրահ
Սրահի ներսում չընդհատվող ժապավեն կազմող օդամուղների դեֆլեկտորներն ընդգծում են դրա լայնությունը, իսկ վերևի քրոմապատ երեսպատումը նրբագեղորեն շեշտում է հարդարման բարձր որակը:
Գնահատեք թվային տեխնոլոգիաները
Լրացուցիչ MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգը MMI touch սենսորային վահանակով հնարավորություն է տալիս օգտագործելու նավիգացիոն համակարգի տվյալները՝ կանխատեսելի և էներգաարդյունավետ շարժման տեմպի համար, ասենք՝ արագության սահմանափակումների և ճանապարհի թեքությունների պարագայում:
Պրակտիկ և նրբագեղ
Կենտրոնական բարձակում տեղակայված իրերի մեծ պահատեղը վկայում է դիզայներների՝ գործնական լուծումներ գտնելու ունակության մասին: Ստանդարտ ներքին սարքավորումը ներառում է ընթերցանության համար նախատեսված վառ լամպեր. դրանցից սրահի առջևի մասում գտնվող լամպերն ունեն սենսորային կառավարման գործառույթ:

Անհատականություն
Audi A4-ի սրահի հարդարանքը կարելի է անհատականացնել Audi exclusive ծրագրի օգնությամբ: Օրինակ, դուք կարող եք ընտրել առջևի սպորտային plus նստատեղեր՝ երեսպատված Feinnappa շագանակագույն Cognac Brown կաշվով և հակադիր կարմիր Crimson Red գույնի թակալակարով:
Audi exclusive
Audi exclusive ծրագրի շնորհիվ կարող եք ձեր Audi A4-ը դարձնել յուրահատուկ և ոգեշնչող: Ավտոմեքենայի ընտրության և պատվերի ձևակերպման գործընթացի ժամանակ գնորդներին առաջարկվում են դեկորի առանձնահատուկ տարրեր և կաշվի գույներ, ինչպես նաև թափքի ներկման անհատական գուներանգ Audi exclusive-ի բազմատեսակ գունապնակից: Մենք ձեր մեքենան կդարձնենք այնպիսին, ինչպիսին դուք ցանկանաք: