Audi exclusive > Գնել Audi A4 - համալրում, գներ, տեխնիկական բնութագրեր > Audi А4 բոլոր մոդելները > Audi-ին Հայաստանում

A4

  • 1920x600_QA4_1910011.jpg
1920x600_QA4_1910011.jpg

Էլ ավելի յուրօրինակ

Audi exclusive-ի շնորհիվ: Audi exclusive ծրագրի օգնությամբ դարձրեք ձեր Audi A4-ը նույնքան անկրկնելի, որքան դուք եք: Գնորդներին առաջարկվում են զարդանախշերի հատուկ տարրեր և կաշվի գույներ, ինչպես նաև Audi exclusive-ի հսկայական գունապնակից թափքի անհատական գուներանգ ընտրելու հնարավորություն: Մենք ձեր մեքենան կդարձնենք այնպիսին, ինչպիսին կցանկանաք:

«Յուրաքանչյուր մարդ ունի իր գույնը, որն առանձնակի հույզեր է առաջացնում.»

Մասնագետները հաճախ վիճում են, թե ինչո՞ւմ է հիշվող դիզայնի գաղտնիքը՝ զարդանախշի՞, մանրուքների՞, թե՞ նյութերի մեջ։ Պատասխանը պարզ է՝ ամեն ինչ կախված է գույնի ճիշտ ընտրությունից։ Սիրված գույնը մեզանից յուրաքանչյուրի մեջ առանձնահատուկ զգացողություններ է առաջացնում։ Այն հիշեցնում է մեզ համար մեծ նշանակություն ունեցող իրադարձությունների, մարդկանց կամ վայրերի մասին: Սառույցի շողշողուն գույներն իմ մեջ պարզության զգացում են արթնացնում։ Ուստի նրանք միշտ ինձ հետ են, ուր էլ որ գնամ։

Թափքի անհատական գուներանգ Audi exclusive

Աշխարհում կան բազմաթիվ գույներ և երանգներ: Գտեք այն մեկը, որը համապաստասխոնում է հենց Ձեզ:

Նկատի ունեցեք, որ ներկածածկույթի այս գույները կարող են հասանելի չլինել ձեր ընտրած ավտոմեքենայի կոմպլեկտացիայի համար: Կոնկրետ գույնի առկայության մասին կարող եք տեղեկանալ՝ դիմելով ձեր տարածաշրջանի Audi պաշտոնական դիլերին:

Audi exclusive կաշվե պաստառապատում

Բնական կաշին բացառիկ բնական նյութ է։ Նրան դիպչելը հանգստացնում է և խոստանում հաճելի զգացողություններ յուրաքանչյուր նոր ճանապարհորդության ընթացքում: Կաշվե մակերեսները, խաղալով լույսի ներքո, գրավում են ձեր հայացքը։ Կաշվով հարդարված նստատեղերը ձեր Audi-ի սրահում ստեղծում են նրբագեղության և հարմարավետության մթնոլորտ:

Ինտերիերի այլ տարբերակներ

Audi exclusive դեկորատիվ ներդիրներ

Ոչ մի նյութ չի կարող ստեղծել նրբագեղության այն առանձնահատուկ մթնոլորտը, որ ձևավորում է բնական փայտը: Բավական է դիպչել նուրբ ծակոտկեն փայտանյութից պատրաստված դեկորատիվ ներդիրներին՝ դրանց բացառիկությունը զգալու, կատարման ամենաբարձր որակը վայելելու և, ամենակարևորը, վարպետի ջանքերը գնահատելու համար։

Audi exclusive-ը Audi Sport GmbH-ի լրացուցիչ առաջարկն է: Ստանդարտ կոմպլեկտացիայի և լրացուցիչ սարքավորումների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ձեր տարածաշրջանի Audi պաշտոնական դիլերին: