Audi A4-ը գրավիչ է իր նորարարական տեխնոլոգիաների և բարձր մակարդակի անհատականացման տեսանկյունից: Անիվների և թափարգելների դիզայնը ընդգծում է մոդելի սպորտային բնույթը: Էսթետիկայի և խոստումնալից տեխնոլոգիաների հիանալի համադրություն. որպես հավելում Audi A4-ի համար առաջարկվում է MMI Navigation plus ամենակատարյալ տեղեկատվական-ժամանցային համակարգը՝ MMI touch հպազգայուն ցուցասարքով, որն իր մեջ ներառում է նաև տվյալների փոխանցման Audi connect մոդուլը: Միևնույն ժամանակ Ձեր ավտոմեքենան ապահովում է LTE Advanced ստանդարտը և համալրված է WLAN մուտքի կետով: Բացի այդ, բազում էլեկտրոնային օժանդակող համակարգերը թույլ են տալիս էլ ավելի բարձրացնել հարմարավետության և անվտանգության մակարդակը:
Audi A4-ը դինամիկ դիզայնով. դիֆուզորը՝ արտանետման խողովակի սեղանակերպ ներդիրներով, լրացնում է որպես ընտրանք առաջարկվող դարձի դինամիկ ցուցիչներով հետևի լուսադիոդային լապտերների տեսքը:
Audi A4. հստակ մակերևույթներ, սուր եզրագծեր, արտահայտիչ ոճ:
Տանիքի ուղիղ գիծ, ինչպես նաև համաչափ և սահուն ուսային եզրագիծ՝ մեղմ ստվերային սահմանագծով:
Զանգվածեղ հնգանկյուն ուրվագծերը շրջանակում են արտաքին օդատարները՝ Aluminium ծածկույթով անկաթիթեղները կառուցվածքավորում են ներքին տարածքը:
Որպես հավելում առաջարկվող՝ դարձի դինամիկ ցուցիչներ ներառող գլխավոր լույսի լապտերները, որոնք իրականացված են լուսադիոդների և Audi Matrix LED տեխնոլոգիայի կիրառմամբ, ապրանքանիշի տեխնոլոգիայի վիզուալ մարմավորումն են:
Audi A4-ի այլ առավելություններից են առաջարկվող համալրման տարբերակները:
Audi smartphone interface մոդուլն իրականացնում է iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող խելախոսների միացումը Audi MMI համակարգին:
Պրոյեկցիոն դիսփլեյ. համակարգն արտացոլում է ողջ կարևոր տեղեկատվությունը հողմապակու վրա: TFT ցուցասարքում, որը ստեղծում է գունավոր պատկեր, օգտագործվում է սպիտակ լուսադիոդային լուսավորում:
Որպես հավելում առաջարկվող 12,3 մատնաչափ տրամագծով և բարձր կետայնության գունավոր ցուցասարքով Audi virtual cockpit ամբողջովին թվային սարքավորումների վահանակի շնորհիվ շարժունակության ապագան Ձեր աչքերի առջև է:
Վարման հարմարավետության բարձր մակարդակ
Մի կողմից՝ սպորտային, մյուս կողմից՝ հարմարավետության վրա կենտրոնացված: Դինամիկ ընթացքային բնութագրերի և առաջնակարգ վարման աղբյուր են հինգ լծակավոր կախոցներն ու էլեկտրամեխանիկական Սերվոտրոնիկը. դրանք չափազանց թեթև են և թույլ են տալիս կրճատել վառելիքի ծախսը: Որպես հավելում կարելի է ընտրել նաև դինամիկ ղեկակառավարումը: Այն փոփոխում է փոխանցումային հարաբերությունը՝ կախված արագությունից և ղեկի պտույտի անկյան չափից, ճանապարհին ապահովելով վստահության ավելի բարձր մակարդակ և սպորտային զգացմունքներ:
Վստահություն. Հարմարավետություն. Արդյունավետություն.
Հարմարավետության բարձր մակարդակ, լրացուցիչ անվտանգություն և վառելիքի ծախսի կրճատում. A4-ը համալրված է բազմաթիվ օժանդակող համակարգերով: Օրինակ՝ որպես ընտրանք առաջարկվող արդյունավետության օժանդակ համակարգն օգնում է կանխատեսել ընթացքի բնույթը և տնտեսել մինչև 10% վառելիք: Stop&Go գործառույթով օժտված Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ համակարգը և խցանումների պայմաններում վարմանն օժանդակող համակարգը հեշտացնում են Ձեր գործողությունները դանդաղ ընթացող տրանսպորտային հոսքում՝ մասնակիորեն իրենց վրա վերցնելով ղեկակառավարումը՝ մինչև 65 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ:
Տեղեկատվություն և հիացմունք
Audi A4-ն առաջարկում է ինտելեկտուալ տեխնոլոգիաների մեծ ընտրանի և, ըստ ցանկության, կարող է համալրվել MMI touch հպազգայուն ցուցասարքով օժտված՝ ամենակատարելագործված MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգով: Կառավարումն այդ պայմաններում դառնում է ավելի ինտուիտիվ. MMI Navigation plus-ն օգտագործվում է որպես նորարարական նավիգացիոն տեխնոլոգիա՝ գործառույթների առավելագույն բազմազանությամբ, ապահովելով բազմաթիվ լրացուցիչ հնարավորություններ: Որպես ընտրանք առաջարկվող ամբողջովին թվային Audi virtual cockpit սարքավորումների վիտուալ վահանակը արտացոլում է ողջ կարևոր տեղեկատվությունը 12,3 մատնաչափ տրամագծով, բարձր կետայնությամբ LCD էկրանի վրա, վարորդի համար ապահովելով տեսանելիության բարձր մակարդակ:
Ավելի հզոր, արդյունավետ և ինտելեկտուալ
Audi A4-ը գրավում է բարձր տեխնոլոգիաներով և դինամիկ դիզայնով: Համալրման բազում փաթեթները թույլ են տալիս ընտրել անհատական միջոցներ՝ ավելի ընդգծելու ավտոմեքենայի սպորտային բնույթը: Վառ և արտահայտիչ արտաքին տեսքով այս ավտոմեքենան կդառնա Ձեր հուսալի ուղեկիցը և՛ գործնական, և՛ անձնական կյանքում: