Audi Q5 - բնութագրեր > Q5 > Audi-ին Հայաստանում
Frontal side view Audi Q5

Audi Q5

 

Q5 45 TFSI quattro Premium

  • Բարձր արդյունավետությամբ շարժիչ՝ 45 TFSI (245 ձ.ու.)
  • Քարշակ՝ quattro
  • Հարմարավետ բանալի
  • Սրահի լրացուցիչ լուսավորության փաթեթ
  • Առջևի նստատեղերի էլեկտրակարգավորում
  • Հետևի տեսախցիկ
  • Նստատեղերի համակցված երեսպատում կաշվով/արհեստական կաշվով

Հինգաստղանի SUV

Audi Q5-ում ներդաշնակորեն համատեղվել են նրբագեղ ոճը, իրական բազմակողմանիությունը, գերազանց դինամիկան և բարձր ֆունկցիոնալությունը:

Երևակայությունը ցնցող դիզայն

Նոր քրոսովերի արտաքին տեսքը Audi Q5 մոդելի սպորտային ոճի և վառ անհատականության համադրություն է: Առջևի վայելչագեղ մասը՝ բարձր տեղադրված օդառիչներով և հովացուցիչի հարթ ու լայն ութանկյուն վանդակաճաղով, անկասկած վկայում է ինքնավստահության մասին: Հետևի հատվածը ունի ներդաշնակ և ոճային տեսք՝ շնորհիվ հորիզոնական գծով դիֆուզորի և հետևի լամպերի միջև ձգվող քրոմապատ, չընդհատվող շերտի:

Audi Q5 side view

Հեռավորությունը նոր լույսի ներքո

Օրգանական լուսադիոդների (OLED) օգտագործումը թույլ է տալիս ստեղծել լուսավորության բոլորովին նոր սցենարներ: Գնորդին հասանելի է հետևի լամպերի լուսային դիզայնի երեք տարբերակ՝ հետևի OLED լամպերով Audi Matrix լրացուցիչ լուսադիոդային լուսարձակներն ընտրելու դեպքում: Դրանց աշխատանքը և լուսային պատկերը ավտոմատ կերպով փոխվում է՝ կախված շարժման ռեժիմից։ Լրացուցիչ օրգանական լուսադիոդային լամպերը համալրված են ցանկացած մոտեցում արձանագրող տվիչով¹. համակարգն ավտոմատ կերպով միացնում է բոլոր լուսային սեգմենտները, եթե անշարժ Audi Q5-ին 2 մ-ից ավելի մոտ հայտնվում է մեկ այլ մեքենա կամ ճանապարհային երթևեկության այլ օբյեկտ:

Audi Q5, задний фонарь

Հրապուրիչ դինամիկա

Սրընթաց արագացում և կատարելագործված կառավարելիություն՝ սրանք նորացված Audi Q5-ը բնութագրող երկու հիմնական գծերն են: Ավտոմեքենայի ստանդարտ համալրման մեջ են մտնում quattro մշտական լիաքարշակը՝ 45 TDI շարժիչի համար և quattro ultra լիաքարշակը՝ 45 TFSI շարժիչի համար: Կախված ճանապարհային իրավիճակից՝ quattro լիաքարշակի մեխանիկական արգելափակումը գրեթե ակնթարթորեն բաշխում է շարժիչ ուժը առջևի կամ հետևի առանցքի վրա, ինչի շնորհիվ ապահովվում է շարժման հիանալի դինամիկա, գերազանց քարշուժ և ուղղորդման կայունություն: Լրացուցիչ առաջարկվող՝ էլեկտրակարգավորումով և բոլոր չորս անիվների վրա տատանումների մարման անթերի ադապտիվ համակարգով պնևմատիկ կախոցն ավտոմատ կերպով կարգավորում է գետնահեռությունը և մեղմիչների կոշտությունը: Բացի այդ, Audi drive select համակարգը վարորդին թույլ է տալիս կարգավորել ավտոմեքենայի ամենակարևոր համակարգերի աշխատանքը՝ ճանապարհային պայմաններին և շարժման ռեժիմին համապատասխան:

Динамичное вождение Audi Q5

Անհատականացման տարբերակների լայն շրջանակ

Audi Q5-ի գնորդները կարող են պատվիրել ավտոմեքենա, որը լիովին կհամապատասխանի իրենց նախասիրություններին։ Խիստ կլիմայով տարածքների բնակիչներին, անշուշտ, հարկավոր կլինի ինքնավար ջեռուցիչ՝ ցրտաշունչ օրվա անփոխարինելի տարբերակ, որը բառացիորեն ջերմ կդարձնի մեքենայի հետ յուրաքանչյուր հանդիպում: Հեռավոր ուղևորությունների ժամանակ տոնուսը բարձրացնելուն կամ, ընդհակառակը, լիցքաթափվելուն կօգնի առջևի նստատեղերի մերսման գործառույթը, ինչը հասանելի է պատվիրելու համար: Օրվա մութ ժամերին սրահին հատուկ տրամադրություն կհաղորդի որպես ընտրանք առաջարկվող՝ կատարելագործված ֆոնային լուսավորությունը (լուսավորությունը նույնպես design selection փաթեթի մաս է կազմում):

Audi Q5 Reise
1
Առաջարկվում է միայն Audi active lane assist շարժման շարքը պահող օգնականի, ադապտիվ կրուիզ-կոնտրոլի (ACC) կամ շարժման շարքից դուրս գալու մասին նախազգուշացնող համակարգի հետ միասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համակարգերը գործում և աջակցում են վարորդին բացառապես իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների շրջանակներում: Վարորդը պարտավոր է զգույշ լինել ավտոմեքենան վարելիս, քանի որ վարելու ընթացքում հենց նա է ամբողջապես պատասխանատվություն կրում անվտանգության համար։
2
Audi exclusive-ի սարքավորման ընտրանքային տարրերը մշակվել են Audi Sport GmbH ստորաբաժանման մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային սարքավորման մասին մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր Audi-ի դիլերին կամ այցելեք մեր կայք www.audi.com: