Դուք արժանի եք լավագույնին. դարձեք սպորտային և անզիջում Audi RS 5 Coupé-ի տերը: Այս ավտոմեքենան արժանի է ամենաբարձրագոչ բառերի, քանի որ 450 ձ. ու. հզորություն զարգացնող և 600 Ն. մ ոլորող մոմենտ ապահովող կրկնակի տուրբոմակափչումով 2.9 TFSI V6 շարժիչն անգերազանցելի հաճույք կպարգևի Ձեզ մեքենան վարելիս: Այս մոդելը ոչ միայն գիտի գերազանց տեխնիկական նորույթներում և դինամիկ ու նրբագեղ դիզայնում մարմնավորված իր արժեքը, այլև ստեղծում է նոր օրենքներ հարմարավետ վարման համար:
Նախագծման ընթացքում Audi RS 5 Coupé-ն սպորտային տպավորիչ մանրամասներ է ժառանգել իր նախորդից՝ Audi 90 quattro IMSA GTO-ից: Դրանք են՝ RS շարքին բնորոշ խորսխաձև կառուցվածք ունեցող խոշոր օդառիչները, ընդլայնված և ավելի ցածր Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, կողային օդամուղները, ինչպես նաև RS-ին բնորոշ կողային մակերևույթները, որոնց կորությամբ ընդգծվում են լայն անվահեցերը: Ավտոմեքենայի սպորտայնությունը երևում է նաև հետևի կողմից: Audi RS-ի բնավորության ձևավորման մեջ ներդրում ունեն սպոյլերի վրայի մակադրակը, RS շարքի համար նախատեսված դիֆուզորը և արտանետման օվալաձև խողովակները: Այս մանրամասներին կարելի է տալ անհատական բնութագրեր՝ որպես ընտրանք առաջարկվող թյունինգային երեք փաթեթների (փայլատ aluminium, փայլուն սև և կարբոն) միջոցով: Պատվերի դեպքում տանիքը կարող է պատրաստվել ածխածնային մանրաթելից՝ տեսանելի կառուցվածքով:
Վարորդի տեղը, ինչպես և նախկինում, ամբողջովին իրականացված է սև գույնով: Audi RS 5 Coupé-ի դինամիկ բնութագրերը մոդելի ինտերիերում իրենց արտացոլումն են գտել Feinnappa կաշվով պաստառապատված RS սպորտային նստատեղերի տեսքով, որոնք հրաշալի կողային հենարան են և կատարելապես միակցվում են ենթաղեկային թերթիկներով RS-Sport ղեկանվի հետ: Որպես լրացուցիչ ընտրանք առաջարկվում են հակադիր գույնի թելերով խորսխաձև կարված նստատեղեր: Նստատեղերին, ղեկանվին, դռան շեմերին և սելեկտորի լծակի բռնակին դաջված է RS խորհրդանշանը: Ցանկության դեպքում կարելի է կատարել վառ շեշտադրումներ՝ օգտագործելով լրացուցիչ RS-Design փաթեթը: Հնարավոր տարբերակներից է կարմիր գույնով արված հակադիր կարերը ղեկանվի վրա, փոխանցումների փոխարկման լծակի բռնակին և կենտրոնական բարձակի վրա: Որպես լրացուցիչ ընտրանք առաջարկվող Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակը կարևոր տեղեկատվությունը պատկերում է բարձր լուծաչափով, հստակ ցուցասարքի վրա: Դա վերաբերում է նաև միայն RS մոդելներում օգտագործվող տվյալներին՝ գերբեռնվածության ցուցիչներին, փոխանցման փոխման ցուցչին կամ անվադողերի ճնշման և ջերմաստիճանի ցուցանիշներին: Դրա շնորհիվ Դուք ավելի մեծ բավականություն կստանաք Audi RS-ի բացառիկ բնույթից: