Գնել Audi RS 5 Sportback - համալրման տարբերակներ > A5 > Audi-ին Հայաստանում
Audi RS 5 Sportback sideview

RS 5 Sportback

Հզոր՝ ինչպես RS սպորտային կուպեն: Գործնական՝ ինչպես Sportback-ը:
Նոր Audi RS 5 Sportback

Audi RS5 Sportback сбоку

Տպավորություն է գործում դեռևս մինչև շարժվելը

Audi RS 5 Sportback-ն ավելին է, քան պարզապես սպորտային ավտոմեքենան: Ֆունկցիոնալ հնարավորությունները, հարմարավետությունը և դինամիկան հաստատում են նրա ամենաբարձր կարգավիճակը: Դինամիկան նրա ԴՆԹ-ում է:

Audi RS 5 Sportback-ը թվերով

Հզորություն՝

450

ձ.ու.

Թափառք՝ 100 կմ/ժ –ը

3.9

վ

Առավելագույն ոլորող մոմենտը՝

600

Նմ

Ոգեշնչող արագություն

Արագ թափառք և ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ․ սա հնարավոր է որպես ընտրանք առաջարկվող սպորտային դիֆերենցիալով quattro մշտական լիաքարշակի և օպտիմալացված փոխարկմամբ ու սպորտային կարգավորումներով ութաստիճան tiptronic փոխանցման տուփի համակցման շնորհիվ։

Սպորտայինության մարմնացում

Audi RS 5 Sportback-ի թափքը ստեղծվել է հատուկ կոնցեպտի հիման վրա. ավտոմեքենան կատարելապես համապատասխան է ինչպես բիզնեսի և ճանապարհորդությունների համար, այնպես էլ՝ որպես ընտանեկան տրանսպորտի միջոց:

Մեկնարկի լավագույն դիրք

Audi RS 5 Sportback-ի սրահում վարորդի նստատեղն իսկական սպորտային բնավորության մարմնացում է: Նման տպավորությունն ուժեղանում է կարմիր գույնի տարրեր ներառող ընտրանքային RS դիզայն-փաթեթի կիրառման շնորհիվ: Այն նախատեսում է կառավարման վահանակների և կենտրոնական բարձակի կողային մասերի երեսպատում Alcantara¹ նյութից՝ հակադիր Crescendo Red կարմիր գույնի դարձակարերով: Սպորտային plus նստատեղերը երաշխավորում են գերազանց կողային աջակցություն և հարմարավետության բարձրագույն մակարդակ: Ընտրացանկի՝ միայն RS շարքի համար հասանելի հատուկ կետերի հետ օգտագործելով Audi virtual cockpit plus սարքավորումների վահանակը, և MMI touch սենսորային վահանակը, վարորդը կարող է կարևոր տեղեկություններ ստանալ ավտոմեքենայի համակարգերի աշխատանքի վերաբերյալ:

Interior RS5 Sportback

Սպորտային տրամադրություն ամեն օր

Երբևէ հեծանիվ տեղափոխե՞լ եք իսկական սպորտկարով, իսկ դահուկներ և սնոուբո՞րդ։ Audi RS 5 Sportback-ի հետ ամեն ինչ հնարավոր է: Այս մոդելի առանձնահատկություններից է մեծ հետևի դուռը, ամբողջությամբ կամ մասամբ ծալվող հետևի նստատեղերը, ինչպես նաև բեռնախցիկի հարթ հատակը: Թափքի կոնցեպտի կշռադատված լինելու շնորհիվ ավտոմեքենան հարմար է ինչպես բիզնեսի և հանգստի, այնպես էլ ընտանեկան օգտագործման համար:

Functionality RS 5 Sportback
1
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: