Audi exclusive > A4 allroad quattro - լրակազմ և արժեքներ > Audi А4 բոլոր մոդելները > Audi-ին Հայաստանում

A4 Allroad quattro

  • 1920x600_A4_allroad_exclusive_Ascariblau3.jpg
1920x600_A4_allroad_exclusive_Ascariblau3.jpg

Առավել անկրկնելի

Շնորհիվ Audi exclusive-ի. դարձրեք Ձեր Audi A4 allroad quattro-ն Ձեզ նման յուրահատուկ: Օգտվե՛ք Audi Exclusive-ից: Հաճախորդներին առաջարկվում են զարդանախշերի առանձնահատուկ տարրեր և կաշվի գուներանգներ, ինչպես նաև թափքը Audi exclusive -ի բազմազան տեսականուց ընտրված յուրօրինակ գույնով ներկելու հնարավորություն: Մենք Ձեր մեքենան կդարձնենք այնպիսին, ինչպիսին կցանկանաք:

«Բազմակողմանի նրբագեղություն»

Նրբագեղությունը պարզապես առանձին բաղադրիչների գումար կամ գործվածքների և կաշվի կամայական համադրություն չէ: Իսկական նրբագեղությունը ընտրվող գույների և ամենաբարձրորակ նյութերի ներդաշնակ համադրություն է պահանջում: Միայն այդ դեպքում այն կերևա ամեն մանրուքի մեջ։

Audi exclusive թափքի անհատական ներկում

1920x1080_A4_allroad_exclusive_Ascariblau2.jpg
Audi A4 allroad quattro Audi exclusive՝ թափքի անհատական ներկումով, կապույտ գույն Ascari Blue-ով

Դուք ունեք առաջին տպավորություն գործելու միայն մեկ հնարավորություն։ Բաց մի թողեք այն՝ ընտրեք թափքի Ձեր նախընտրած գույնը Audi exclusive -ի հարուստ գունապնակից: Ստորև ներկայացված է ոչ մեծ ընտրանի:

Նկատի ունեցեք, որ ներկածածկույթի այս գույները կարող են հասանելի չլինել ձեր ընտրած ավտոմեքենայի կոմպլեկտացիայի համար: Կոնկրետ գույնի առկայության մասին կարող եք տեղեկանալ՝ դիմելով ձեր տարածաշրջանի Audi պաշտոնական դիլերին:

Audi exclusive կաշվե երեսպատում

Բնական կաշին բնության պարգևած եզակի նյութերից է։ Յուրաքանչյուր հպումը հանգստություն է պարգևում և հրավիրում նոր ուղևորությունների: Կաշվե մակերևույթները, խաղալով լույսի ներքո, գրավում են Ձեր հայացքը։ Կաշվով երեսպատված նստատեղերը ստեղծում են նրբագեղության և հարմարավետության մթնոլորտ Ձեր Audi-ի սրահում:

Ներքին հարդարանքի այլ տարբերակներ

Դեկորատիվ ներդիրներ

Ոչ մի նյութ ի վիճակի չէ վերստեղծելու նրբագեղության այն առանձնահատուկ մթնոլորտը, որը ստեղծում է բնական փայտը: Բավական է դիպչել նուրբ ծակոտկեն փայտից պատրաստված դեկորատիվ ներդիրներին, որպեսզի զգաք դրանց բացառիկությունը, վայելեք պատրաստման բարձրագույն որակը, իսկ ամենակարևորը՝ գնահատեք վարպետի ջանքերը։

Audi exclusive սարքավորման առանձնահատկությունները
Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
1920x1080_QA5_D_181001.jpg
1920x1080_QA5_D_181001.jpg
  • Alcantara արծաթագույն (diamond silver) կտորով դռների ներդիրներ

  • S սպորտային նստատեղեր. երեսպատում արծաթագույն (diamond silver) և կապույտ(ocean blue) գույներով և կապույտ (alaska blue) թակալակարով

  • Ղեկանիվի երեսպատում՝ սև գույնի կաշի հակադիր կապույտ (alaska blue) թակալակարով

  • Թափքի անհատական գունավորում, արծաթագույն, մետալիկ (Ice Silver)

Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: