Audi-Q5-600x300.jpg

Audi-ին արժանացել է բազմաթիվ պարգևների ամբողջ աշխարհում

Այս տարվա մարտ և մայիս ամիսներին Audi-ին արժանացել է բազմաթիվ պարգևների

2017 թվականի Automotive Innovations Award-ում Audi-ին ճանաչվել է ամենանորարական բրենդ

Այս մրցանակաբաշխության շրջանակում Audi-ին արդեն երկրորդ անգամ հաղթող է ճանաչվում պրեմիում դասի արտադրողների կատեգորիայում: «Հաշվետու ժամանակահատվածում իրականացված 84 բարեփոխումների շնորհիվ Audi-ին բոլոր արտադրողների շրջանում ցուցադրեց ամենատպավորիչ նորարարական ներուժը և ճանաչվեց ամենանորարարական բրենդ» - ասվում է մրցանակաբաշխության հանձնաժողովի հայտարարության մեջ: Մրցույթի ընթացքում գնահատումն իրականացվել է չորս չափանիշներով՝ շարժահաղորդ համակարգեր, կառավարմանն օժանդակող համակարգեր և անվտանգություն, գումարած ավտոմեքենայի կոնցեպտն ու թափքը, ինտերֆեյսն ու կապը: Վերջին երկու կատեգորիաներում նույնպես՝ Audi-ին ճանաչվել է ամենանորարարական արտադրող: (Մայիսի 5, 2017 թ.)

1983 թ. Audi Sport quattro մոդելը դարձավ Motor Klassik Awards պատմական ավտոմեքենաների մրցույթի հաղթող:

Այս մոդելը հաղթող է ճանաչվել «1980-ականների դասական ավտոմեքենաներ» (Classic of the 1980s) կատեգորիայում՝ հավաքելով ձայների 27,2 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել են պատմական ավտոմեքենաներին նվիրված հայտնի ամսագրի ավելի քան 22 հազար ընթերցողներ:

Audi Sport quattro մոդելը, որին երկրպագուները կոչում են «կարճլիկ» («the short one») , թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 214 նմուշ: Երկար տարիներ այն Audi ապրանքանիշի ամենաթանկ մոդելն էր. նրա գինը 102000 եվրո էր: (Ապրիլի 4, 2017 թ.)

Կրկնակի հաղթանակ Auto Bild Allrad ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում

Լիաքարշակ ավտոմեքենաներին նվիրված եվրոպական խոշորագույն ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել Audi ապրանքանիշի երկու մոդել: Audi Q5 քրոսովերը բացառիկ հաղթող է ճանաչվել «SUV և քրոսովերներ՝ 30 000 - 50 000 եվրո արժողությամբ» կատեգորիայում: Audi A6 Allroad հաղթող է ճանաչվել «Լիաքարշակ քրոսովերներ» կատեգորիայում: Ընդհանուր առմամբ մրցանակի հավակնում էին 10 կատեգորիայի 170 մոդել: (Մարտի 22, 2017 թ.)

Միջազգային մրցանակներ

Մերձավոր Արեւելք: Audi-ին արժանացել է 9 մրցանակի այս տարածաշրջանում

Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Audi-ին հիանալի է դրսևորել իրեն՝ ստանալով ամենաշատ մրցանակները: Wheels Magazine-ը Audi S8 plus մոդելը արժանացրել է «Տարվա ամենաշքեղ սեդան» (Luxury Saloon Car of the Year) մրցանակին: Audi R8 մոդելը հաղթող է ճանաչվել «Ամենասպորտային սուպերքար» (Best Super Sport Car) OKAZ PR Arabia National Auto Awards մչցանակաբաշխությանը: Աբու Դաբիում Audi R8-ը արժանացել է երկու մրցանակի՝ «Տարվա ավտոմեքենա Մերձավոր Արևելքում»՝ (Middle East Car of the Year Awards) «Տարվա ավտոմեքենա» և «Տարվա սուպերքար» անվանակարգերում: Այս մրցանակաբաշխության շրջանակներում իրենց անվանակարգերում մրցանակների են արժանացել նաև ապրանքանիշի այլ մոդելներ, այդ թվում ՝ Audi A4-ը, Audi TTS-ը, Audi RS Q3-ը և Audi S8 plus-ը: Audi Middle East-ը նույնպես արժանացել է մրցանակների «Տարվա ավտոմեքենա Մերձավոր Արևելքում» (MECOTY) մրցանակաբաշխության շրջանակներում: Այստեղ չորս օղակներով բրենդը հաջողություն ունեցավ գրեթե բոլոր անվանակարգերում: (Մարտ, 2017 թ.)

Ավստրալազիական ավտոմեքենաների անվտանգության փորձարկումներ (Australasian NCAP)՝

Audi A5 Coupé և A5 Sportback ավտոմեքենաները արժանացան «հինգ աստղանի» անվտանգության ռեյթինգի քրաշ-թեստերում:

Մոդելները արժանացան անվտանգության բարձրագույն գնահատականի ակտիվ և պասիվ անվտանգության համար: NCAP կազմակերպությունը 1993 թվականից կազմակերպում է քրաշ-թեստեր Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի տարածաշրջանների համար: (Մարտ, 2017 թ.)

Սինգապուր: Audi A4-ը ճանաչվել է տարվա ավտոմեքենա

Տեխնոլոգիաներին և ապրելաոճին նվիրված Stuff Singapore ամսագիրը Audi A4 մոդելը ճանաչել է տարվա ավտոմեքենա: Ամսագիրն այս ավտոմեքենան որակել է որպես «ոճ թելադրող»: Հատկապես նշվել են վարորդին օժանդակող բազմաթիվ համակարգերը և ինքնաղեկավարման համակարգը, որը հեշտացնում է երթևեկությունը խցանումների ժամանակ: (Մարտ, 2017 թ.)

Տեսադարան

Լուսանկարներ