Գնել Audi A6 - համալրման տարբերակներ > A6 > Audi-ին Հայաստանում
Audi A6 Sedan

A6

Audi A6
Գրավիչ է՝ որպես ներդրում

Բիզնես դաս՝ հարյուր տոկոսով

Իսկական առավելություն՝ ցանկացած առումով

Audi A6-ի թափքի առջևի մասը, սկսած ֆիրմային Audi Singleframe հովացուցչի լայն պաշտպանիչ ցանցից և սպորտային, քրոմապատ վրադիրներով կողային օդառիչներից մինչև նեղ լուսարձակներ, աչքի է ընկնում աներևակայելի առաջադիմական դիզայնով: Կտրուկ ուսագիծը և անվակամարների վերևի ռելյեֆային ուռուցիկությունները պերճախոս ակնարկում են quattro լիաքարշակի առկայության մասին: Սպորտային ոճին համապատասխան արտաքին հետևի հայելիները տեղադրված են դռան պատուհանագոգի հատվածում:

Ավելի շատ տեղ ամենակարևոր իրերի համար

Նոր Audi A6 էլ ավելի ընդարձակ է

Բարելավված կառավարելիություն և մանևրելու ունակություն

Ստանդարտ ղեկային համակարգը իր փոփոխական փոխանցիչ հարաբերակցությամբ երաշխավորում է վարման ակնառու դինամիկա՝ ընդգծված սպորտային փոխանցման շնորհիվ, որը բարելավում է արձագանքման արագությունն ու մանևրականությունը: Այն հատկապես արդյունավետ է՝ համակցված գործելով հետևի անիվների կառավարման համակարգի հետ (ընտրանքային): Որպես ընտրանք առաջարկվող 20 դյույմանոց անվասկավառակներն ընդգծում են ավտոմեքենայի սպորտային արտաքին տեսքը, ընդ որում՝ բոլոր անվադողերն ունեն բարելավված ակուստիկ հարմարավետություն:

Վառ տպավորություն

Լուսադիոդային լուսավորության ընտրանքային համակարգը⁴ Audi-ի չորս օղակներով խորհրդանիշը պրոյեկտում է մեքենայի կողքի ճանապարհածածկույթին՝ ստեղծելով յուրահատուկ տեսողական էֆեկտ:

Audi A6 Sedan with LED projection
1
Ուշադրություն. Համակարգերը գործում են միայն իրենց հնարավորության սահմաններում և օժանդակում են վարորդներին մեքենան վարելու ընթացքում: Ավտոմեքենան անվտանգ վարելու և ղեկին ուշադիր լինելու հարցերում ողջ պատասխանատվվությունը ընկնում է վարորդի վրա:
2
Գործառնական հնարավորությունները կարող են տարբերվել ըստ տարբեր շուկաների համար հասանելիության և մեքենայի համալրման տարբերակների:
3
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին:
4
AUDI AG-ն առաջարկում է Audi աքսեսուարները հավելյալ վճարով: Աքսեսուարները ներառված չեն այս մեքենայի համար վառելիքի ծախսի և CO₂ արտանետումների հաշվարկում, ուստի դրանց տեղադրումը հնարավոր է միայն նախնական գրանցումից հետո: