Audi A4 Avant > Audi А4 բոլոր մոդելները > Audi-ին Հայաստանում
Audi A4 Avant

A4 Avant

Սպորտային դիզայն, բարձր ֆունկցիոնալություն
Audi A4 Avant

Audi A4 Avant-ը հետևից

Audi A4 Avant-ը բարձրաձայն հայտարարում է իր մասին՝

սպորտայինություն, որակ, թվային տեխնոլոգիաներ և բազմակողմանիություն:

Ընդգծված սպորտային տեսք

Audi A4 Avant-ի առջևի մասը տպավորում է իր Singleframe հովացուցիչի լայն վանդակաճաղով և ընդգծված լայն օդափոխիչներով: Հետնամասի ակնառու հատկանիշը դիֆուզորի ցցուն մակերևույթն է՝ արտանետվող գազերի խողովակների՝ ներկառուցված սեղանաձև կցափողերով:

Ազատ տարածություն, որակ, անհատականություն

Դուք կարող եք համադրել արտաքին և ներքին հարդարանքի տարբեր լրակազմերն ու փաթեթները, օրինակ՝ որպես ընտրանք առաջարկվող S line լրակազմը, որն ի թիվս այլ բաների ներառում է S line-ի համար հատուկ մշակված հովացուցիչի վանդակաճաղ և Titan Black անփայլ դիֆուզեր:

Լուծումներ՝ հարմարեցված ձեր կարիքներին

Audi 4-ի օրիգինալ աքսեսուարների տեսականիում ներառված՝ առանձին առաջարկվող սարքավորումը Ձեր Audi A4 Avant-ը կդարձնի էլ ավելի հարմարավետ և ֆունկցիոնալ։ Այսպես, Dualfix i-Size մանկական նստատեղը հարմար է մինչև 105 սմ հասակ ունեցող ամենափոքր ուղևորների համար՝ սկսած նրանց ծնված պահից: Բազկաթոռը կարող է պտտվել 360 աստիճանով, ինչի շնորհիվ երեխային նստեցնելն ու նրան այնտեղից հանելը շատ հարմար է, իսկ աթոռի դիրքը կարելի է որոշել կամայականորեն՝ այն շրջելով առաջ կամ հետ։

1
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին:
2
Առաջարկվում է միայն սրահի S line ձևավորման տարբերակի դեպքում: