A1710218_1400x840.jpg

Ապագան մարմնավորող երկու թիվ՝ Audi մոդելների հզորության դասակարգման նոր ձև

Audi ներմուծում է իր ավտոմեքենաների հզորության դասակարգման նոր համակարգ աշխարհի բոլոր շուկաներում: Audi A1-ից Audi Q7 ընտանիքների անվանումները կմնան անփոփոխ, սակայն այստեղ նախկինում օգտագործվող դասակարգման տարատեսակ տարբերակների փոխարեն կիրառվելու են միատիպ անվանակարգեր՝ երկնիշ թվերով: Թվերը արտացոլելու են ուժային ագրեգատի հզորությունը և օգտագործվելու են, թե՛ ներքին այրման շարժիչների, թե՛ հիբրիդային ու էլեկտրական շարժակ համակարգով Audi e-tron մոդելների համար:

Դասակարգման համակարգի հիմքում է ընկած կոնկրետ մոդելի հզորությունը՝ հաշվարկված կիլովատով (կՎտ): Այսպիսով Audi-ին իր մոդելային շարքում ներդնում է ավելի մանրամասն դասակարգում՝ ըստ հզորության: Օրինակ, «30» դասակարգումը կհայտնվի 81 –ից 96 կՎտ (110-ից 130 ձ. ու.) հզորությամբ բոլոր մոդելների հետնամասում: «45» դասակարգումը համապատասխանում է 169 –ից 185 կՎտ հզորության ծավալին (230-ից 252 ձ. ու.): 400 կՎտ –ից (544 ձ.ու.) ավելի բարձր հզորություն ունեցող մոդելները կստանան «70» դասակարգումը: Բոլոր դեպքերում թվային պիտակավորմանը զուգահեռ նշվելու է ուժային կայանքի տեխնոլոգիայի տիպը՝ TFSI, TDI, g-tron կամ e-tron:

Audi մոդելային շարքի շրջանակում օգտագործվող հզորության դասակարգման թվերը ավելանում են հնգանիշ պարբերականությամբ՝ արտացոլելով ստորակարգությունը և՛ համապատասխան մոդելային ընտանիքում, և՛ ապրանքանիշի մոդելային շարքում առհասարակ: Ապագայում, նշանակման նոր համակարգին համապատասխան, մոդելային շարքը կներկայացվի Audi Q2 30 TFSI -ից Audi Q7 50 TDI ընդգրկույթում:

Ապրանքանիշի մոդելային շարքում հատուկ տեղ են ունեն բարձր տեխնոլոգիական, առավելագույն հզորություն և դինամիկա ունեցող Audi S և RS շարքերի մոդելները, ինչպես նաև Audi R8-ը: Այս մոդելները կպահպանեն իրենց ավանդական դասակարգումները, որոնք ցույց են տալիս իրենց դիրքը մոդելային շարքի վերևում:

«Ավելի մեծ տարածում են ստանում ուժային ագրեգատների ալտերնատիվ տեխնոլոգիաները։ Ավտոմեքենայի հզորության և դինամիկայի գնահատման տեսանկյունից շարժիչի աշխատանքային ծավալը մեր հաճախորդների համար դառնում է պակաս կարևոր: Դասակարգման համակարգի պարզությունն ու տրամաբանությունը համապատասխան ուժային ագրեգատի հզորությանը թույլ է տալիս տարբերակել արդյունավետության մակարդակները», - ասում է AUDI AG ընկերության խորհրդի անդամ, մարքեթինգի և վաճառքների պատասխանատու Դիտմար Ֆոգգենրայթերը (Dr. Dietmar Voggenreiter):

Դասակարգման նոր համակարգը առաջին անգամ կկիրառվի Audi A8 նոր սերնդի մոդելի համար, որը շուկայում կներկայանա 2017 թվականի աշնանը: Երկու վեց մխոցանի շարժիչներից առաջինը նոր անվանակարգումը կստանա 3.0 TDI 210 կՎտ (285 ձ. ու.) տարբերակը. այս շարժիչով ավտոմեքենաները վաճառքի կհանվեն որպես Audi A8 50 TDI: 3.0 TFSI 250 կՎտ (340 ձ. ու.) շարժիչով ավտոմեքենաները շուկայում կներկայանան որպես Audi А8 55 TFSI:

Բոլոր Audi մոդելները, որոնք շուկա դուրս կգան մոտ ամիսներին, նշանակումները կստանան ըստ նոր համակարգի՝ հենց վաճառքի մեկնարկի պահից: Ժամանակակից մոդելային շարքի մյուս ընտանիքները կստանան նոր նշանակումները նոր մոդելային տարվա սկզբից (2018 թվականի ամռանը):

Տեսադարան

Լուսանկարներ