Audi Հայաստան > Հաճախորդների սպասարկում > Audi-ին Հայաստանում

Audi Հայաստան

  • undefined
undefined

Մեր մասին

Հայաստանում AUDI AG‐ի բացառիկ ներմուծողն է ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ ՓԲԸ-ն: ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ‐ը միակ պաշտոնական ներկայացուցիչն է։ Մեր գործունեությունը մեկնարկել է 2004 թվականից։ Տասներկու տարիների ընթացքում ընկերությունը դարձել է Audi ավտոմեքենաների վաճառքի և տեխսպասարկման առաջատարը: Այսպիսի արդյունքի հաջողվել է հասնել մեր աշխատակիցների բարձր մասնագիտական որակների և հաճախորդներին ցուցաբերվող յուրահատուկ վերաբերմունքի շնորհիվ: Արդեն 20 տարուց ավելի մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նոր Audi գնելու շահավետ պայմաններ և գերազանց սպասարկում:

Audi Հայաստան ավտոսրահը ներառում է ընդարձակ ցուցասրահ, որտեղ ներկայացված են ընկերության ամենահայտնի մոդելները Ինգոլշտադից, ինչպես նաև 9 սպասարկման սրահից բաղկացած տեխզննման կայան և ավտոպահեստամասերի պահոց:

Դուք միշտ կարող էք ընտրել Ձեր կատարյալ Audi-ին կամ պատվիրել անհատական համալրմամբ ավտոմեքենա, որն ամբողջությամբ բավարարում է Ձեր պահանջները: Այս հարցում Ձեզ կօգնեն մեր փորձառու վաճառքի մասնագետները, կներկայացնեն սպառիչ տեղեկատվություն նախընտրած մեքենայի համալրման և տեխնիկական առանձնահատկությունների մասին, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ճիշտ ընտրություն կատարելու հարցում:

Մենք ցանկացած Audi ավտոմեքենայի համար առաջարկում ենք AUDI AG կոնցերնի չափանիշներին համապատասխան տեխնիկակական և երաշխիքային սպասարկում: Աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը երաշխավորված է։ Սերվիս կենտրոնում օգտագործվում են միայն Audi ընկերության երաշխավորված եզակի սարքավորումներ և ինքնօրինակ գործիքներ:
Մեր ընկերության քաղաքականությունն է առաջարկել լավագույնը մեր հաճախորդներին: Սա միայն խոսքեր չեն՝ սա մեր ամենօրյա աշխատանքն է:

Audi ընկերությունը 1909 թվականի հուլիսի 16-ին հիմնադրել է գերմանացի ինժեներ Ավգուստ Խորխը: Ընկերության կարգախոսն է՝ Բարձր տեխնոլոգիաների գերազանցությունը: Ներկայումս ընկերությունը պրեմիում դասի արտադրողների լավագույն եռյակում է: 2015 թվականին AUDI AG կոնցեռնը գրանցել է վաճառքի ռեկորդային ցուցաիշ՝ ամբողջ աշխարհում վաճառելով 1 803 246 ավտոմեքենա:

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00