Մարտկոց (խորհուրդներ) > tron > Audi-ին Հայաստանում

Ինչպես երկարացնել էլեկտրամոբիլի մարտկոցի կյանքը. պարզ խորհուրդներ

Ակումուլյատորային մարտկոցը էլեկտրամոբիլի հիմնական էլեմենտն է: Իսկ դրա հզորությունը, այսինքն՝ որոշակի քանակությամբ էներգիա կուտակելու ունակությունը, ամենակարևոր ցուցանիշն է, որից ուղղակիորեն կախված է ընթացքի պաշարը «լիցքավորումից մինչև լիցքավորում»: Տարիների ընթացքում այս պարամետրը նվազում է, քանի որ սարքի ներսում տեղի են ունենում բնական քիմիական ծերացման գործընթացներ։ Բայց կա նաև լավ նորություն. խնամքով շահագործելու և գրագետ լիցքավորման շնորհիվ օգտվողը կարող է զգալիորեն երկարացնել մարտկոցի աշխատանքի ժամկետը: Պարզապես պետք է իմանալ մի քանի պարզ կանոն:

Drei Grundregeln

Ինչպե՞ս և ինչքա՞ն լիցքավորել:

Օպտիմալ ռեժիմը կախված է նրանից, թե ինչպես է շահագործվում էլեկտրամոբիլը:

  1. Հաճախ իրականացվող՝ կարճ հեռավորությամբ ուղևորությունների դեպքում (քաղաքային բնակիչների ամենօրյա սովորական գրաֆիկ) խորհուրդ ենք տալիս մարտկոցը լիցքավորել մինչև 80%:
  2. Շարժման առավելագույն հեռավորություն ենթադրող երկար ճանապարհորդությունների դեպքում ողջամիտ է էներգիայի պաշարը հասցնել 100%-ի: Սակայն, եթե այդպես անեք կանոնավոր կերպով, մարտկոցի քայքայման գործընթացը կարագանա, և օգտագործելի հզորությունը կսկսի ընկնել ավելի արագ:
  3. Էլեկտրամոբիլը երկար ժամանակ չօգտագործելու դեպքում այն պարբերաբար միացրեք վարդակին՝ լիցքավորման մակարդակը 30%- 80%-ի սահմաններում պահպանելու համար:



Ավելի հարմար լինելու համար առաջարկություններն ամփոփել ենք աղյուսակում:

 

Կարճ ուղևորություններ
(աշխատավայր, գնումների)

Ճամփորդություններ
(արձակուրդ, քաղաքից դուրս տանող երթուղիներ, գործուղումներ)

Լիցքավորման մակարդակի կարգավորում

Էլեկտրամոբիլի մուլտիմեդիա համակարգի միջոցով կարող եք կարգավորել մարտկոցի և արտաքին ցանցին  միացման պարամետրերը, այդ թվում՝ մարտկոցի էներգիայի պաշարի սահմանը

Սահմանեք 80% լիմիտ

Ընթացքի առավելագույն հեռավորության համար ընտրեք 100% 

Լիցքավորման ժամանակաչափ

Օգտակար գործառույթ, որը թույլ է տալիս նախապես պատրաստել էլեկտրամոբիլը կոնկրետ ժամանակի համար:

Օդորակման համակարգը կհովացնի կամ կտաքացնի սրահը մինչև Ձեր գալը

Եթե ​​մեքենայի էլեկտրոնիկան իմանա մեկնման մոտավոր ժամանակը, ապա ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով էլեկտրամոբիլի պարապուրդը կկրճատվի, ինչը դրականորեն կանդրադառնա նրա ռեսուրսի վրա: 

Շարժման ռեժիմ

Efficiency կարգավորումների փաթեթը կրճատում է էներգիայի սպառումը, նվազեցնում մարտկոցի բեռնվածությունը և դրանով իսկ դանդաղեցնում նրա ծերացումը: 

Также полезно знать

Օգտակար է իմանալ նաև.

  • Էքսպրես լիցքավորումը (ավելի քան 100 կՎտ հզորությամբ տերմինալներից) հարմար է ճանապարհորդելիս, սակայն ամենօրյա շահագործման ժամանակ չարժե չարաշահել նման «շոկային թերապիան»։
  • Նկատի առեք, որ էներգիայով լցվելուն զուգընթաց նվազում է մարտկոցի լիցքավորման արագությունը: Ուստի մինչև 100% «լիցքավորումը» կբարձրացնի լիցքավորման գործընթացի տևողությունը։
Гарантия и срок службы

Երաշխիք և սպասարկման ժամկետ

Audi-ի բարձրավոլտ մարտկոցները նախատեսված են երկարատև շահագործման համար: Ակումուլյատորային մոդուլների հուսալիության մասին է վկայում առնվազն այն փաստը, որ արտադրողը դրանց համար սահմանել է ութ տարվա (էլեկտրամոբիլը սեփականատիրոջը հանձնելու պահից) կամ 160,000 կմ վազքի երաշխիք, նայած, թե որն առաջինը կլրանա։

Batterieschutz

Պաշտպանություն ծայրահեղ դեպքերում

Արտակարգ իրավիճակներում, երբ ինչ-որ պատճառով տեղի է ունենում բարձր լարման մարտկոցի գերլիցքավորում կամ խորը լիցքաթափում, բուֆերային կուտակիչների զույգը մարտկոցի բջիջները պաշտպանում է վնասումներից:

  1. Ընդհանուր հզորություն (բրուտտո)
  2. Օգտագործելի հզորություն (նետտո)
  3. Պաշտպանություն գերլիցքավորումից
  4. Պաշտպանություն խորը լիցքաթափումից

Գրաֆիկ՝ որպես օրինակ.

Ինչպիսի՞ հզորություններ են լինում:

Էլեկտրամոբիլի բարձրավոլտ մարտկոցի կիրարկման առումով տարբերում են ընդհանուր և օգտագործելի հզորությունները։ Երկուսն էլ չափվում են կիլովատտ-ժամով. առաջին դեպքում խոսքը մարտկոցների ֆիզիկական ունակության մասին է, այսինքն՝ թե դրանք տեսականորեն որքան էներգիա են ունակ ընդունել։ Ինքնալիցքաթափումից պաշտպանվելու, ծառայության ժամկետը ավելացնելու և վթարային գործարկման դեպքում պահուստային էլեկտրաէներգիա ապահովելու համար բջիջների որոշ մասը սահմանափակում է տեսականորեն հասանելի հզորությունը: Սա հաշվի է առնվում օգտագործելի հզորության մեջ, որը ցույց է տալիս, թե իրականում վարորդին քանի կվտ.ժ է հասանելի ամենօրյա շահագործման ժամանակ։