Q8 Sportback e-tron > q8-e-tron > Audi-ին Հայաստանում
Side view Audi Q8 e-tron

Q8 Sportback e-tron

Rear view Audi Q8 e-tron

Էլեկտրական՝ ի թիվս այլ հրաշալի բնութագրերի

Audi e-tron-ը կատարել է իր նորարարական դերը՝ որպես ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա: Այժմ եկել է Audi մոդելների շարքում իր անվանումն ավելացնելու ժամանակը՝ որպես Audi Q8 Sportback e-tron:

Audi Q8 Sportback 55 e-tron quattro¹

Փաստեր և թվեր

Լիցքավորվում է 10% -ից 80%

31

րոպեում²

ՄՀ լիցքավորման առավելագույն հզորությամբ³

Ընթացքի պաշար (WLTP), մինչև

600

կմ

ՄՀԼ առավելագույն հզորություն, մինչև

170

կՎտ³

Գումարային հզորություն` մինչև 408 ձ.ու., կՎտժ/100 կմ՝ 24.1–19.9, CO₂ արտանետումներ (համակցված ցիկլում), գ/կմ` 0: Տեղեկատվություն վառելիքի/էներգիայի սպառման և CO₂ արտանետումների վերաբերյալ՝ կախված ավտոմեքենայի ընտրված սարքավորումներից: Ավտոմեքենայի համար հասանելի են միայն սպառման և արտանետումների արժեքները՝ համաձայն WLTP-ի և ոչ՝ ըստ NEDC-ի:

Ընթացքի էլեկտրական պաշար

Բարձրավոլտ մարտկոց՝ մինչև 106 կՎտժ հզորությամբ (նետտո) և մինչև 600 կիլոմետր ընթացքի պաշարով: Մարտկոցի լիցքի մակարդակը ցածր լինելու պարագայում Դուք կարող եք օգտագործել լրացուցիչ պաշարի հնարավորությունը՝ ակտիվացնելով Range ռեժիմը⁵ MMI համակարգում:

Close-up MMI display Audi Q8 Sportback e-tron
Audi Q8 Sportback e-tron

Էլեկտրական համակարգի ռեկուպերացիա Կարելի է օգտագործել էլեկտրաէներգիայի վերականգնելու համար և՛ գլորումով շարժվելու, և՛ արգելակման ժամանակ: Գլորումով շարժվելու ժամանակ համակարգն ակտիվանում է աքսելերատորից ոտքը հեռացնելիս: Ռեկուպերացիայի աստիճանն ընտրվում է ավտոմատ կամ ձեռքով՝ ենթաղեկային փոխարկիչների օգնությամբ (եռաստիճան):

Home charging situation Audi Q8 Sportback e-tron

Լիցքավորում տանը e-tron compact⁶ լիցքավորման համակարգերը ներառված են ստանդարտ լրակազմի մեջ՝ տանը լիցքավորելու համար: Մինչև 22 կՎտ (ՓՀ) ավելացած ներուժ ունեցող լիցքավորման համակարգը նույնիսկ թույլ կտա լիցքավորումն ավելի արագ կատարել հանրային լիցքավորման կայաններում:

Audi Q8 Sportback 55 e-tron quattro¹

Փաստեր և թվեր

Առավելագույն հզորություն

300

կՎտ

Առավելագույն ոլորող մոմետը՝ 664 Նմ

Արագացում (0-100 կմ/ժ)

5,6

վ⁹

Մարտկ. տարողունակություն (նետտո), մինչև

106

կՎտԺ

Գումարային հզորություն` 408 ձ.ու., կՎտժ/100 կմ՝ 24.1–19.9, CO₂ արտանետումներ (համակցված ցիկլում), գ/կմ` 0: Տեղեկատվություն վառելիքի/էներգիայի սպառման և CO₂ արտանետումների վերաբերյալ՝ կախված ավտոմեքենայի ընտրված սարքավորումներից: Ավտոմեքենայի համար հասանելի են միայն սպառման և արտանետումների արժեքները՝ համաձայն WLTP-ի և ոչ՝ ըստ NEDC-ի:

Էլեկտրականացնող կուպեի տեսք

The Audi Q8 Sportback e-tron-ը համատեղում է ընդարձակ ամենագնացի հզորությունն ու չորսդռնանի կուպեի նրբագեղությունը: Ընդգծված ուսային եզրագծով և բնորոշ ցերեկային ընթացքային լույսերով quattro ճարտարապետությունը մասնավորապես ավելի է շեշտադրվում թափքի՝ մետալիկ դարչնագույն (Madeira brown, metallic) գույնի շնորհիվ:

Սրահի ձևավորում

Ակնկալեք ավելին, քան ընդարձակ լինելու հայեցակարգն է: Ընտրովի նյութերը, առաջնակարգ հարդարումը և առաջադեմ թվային ֆունկցիաները անմոռանալի արկած կդարձնեն Audi Q8 Sportback e-tron-ով իրականացված յուրաքանչյուր ուղևորություն:

Նոր վարորդական փորձ

Զգացեք էլեկտրաշարժիչների գրեթե անաղմուկ արագացումը: Օգտվեք առավել բարձր քարշի և կուրսային կայունության առավելություններից՝ ամբողջապես էլեկտրական լիաքարշակ համակարգի շնորհիվ: Բարելավված վարման դինամիկա ադապտիվ պնևմատիկ կախոցի և բազմաթիվ օժանդակ համակարգերի շնորհիվ: Օպցիոնալ հասանելի է կցասայլի քարշակման հանովի ֆարկոպ:

Բացահայտեք S շարքը

S շարքին բնորոշ սրահ, մուտքի LED լույսեր՝ էքսկլյուզիվ «e-tron edition» լուսային պատկերում, Audi Singleframe հովացուցչի պաշտպանիչ ցանց՝ թափքի գույնով: Singleframe պրոյեկցիոն լույսը և մգացված ապակիները ընդգծում են Ձեր ավտոմեքենայի առաջադեմ կերպարը: 21-դյույմանոց թեթևաձույլ անվահեցերը ներառված են ստանդարտ լրակազմի մեջ:

Հանուն կայուն ապագայի

Audi-ի ապագային միտված լուծումները ներառում են ռեսուրսների գիտակցված կառավարում, էկոլոգիապես անվտանգ արտադրություն և ածխածնի զրոյական արտանետում ունեցող ավտոմեքենաների մատակարարում: Օրինակ, ջերմամատակարարման և մարտկոցների արտադրության համար մենք օգտագործում ենք կանաչ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ արդյունաբերական շենքերի տանիքներին տեղակայված ֆոտոգալվանային համակարգերից:

audi in a gray constructions room
Side view Audi Q8 Sportback e-tron

Audi Q8 e-tron

Գումարային հզորություն` մինչև 408 ձ.ու., կՎտժ/100 կմ՝ 24.4–20.1, CO₂ արտանետումներ (համակցված ցիկլում¹), գ/կմ` 0: Տեղեկատվություն վառելիքի/էներգիայի սպառման և CO₂ արտանետումների վերաբերյալ՝ կախված ավտոմեքենայի ընտրված սարքավորումներից: Ավտոմեքենայի համար հասանելի են միայն սպառման և արտանետումների արժեքները՝ համաձայն WLTP-ի և ոչ՝ ըստ NEDC-ի:

1
Audi Q8 55 e-tron quattro: Գումարային հզորություն` 408 ձ.ու., կՎտժ/100 կմ՝ 24.4–20.6: CO₂ արտանետումներ (համակցված ցիկլում¹), գ/կմ` 0; Տեղեկատվություն վառելիքի/էներգիայի սպառման և CO₂ արտանետումների վերաբերյալ՝ կախված ավտոմեքենայի ընտրված սարքավորումներից: Ավտոմեքենայի համար հասանելի են միայն սպառման և արտանետումների արժեքները՝ համաձայն WLTP-ի և ոչ՝ ըստ NEDC-ի:
2
Մարտկոցի լիցքավորման տևողությունը կարող է տատանվել՝ կախված մի շարք գործոններից, այդ թվում՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանից, երկրին բնորոշ վարդակների օգտագործումից և նախաօդորակման ֆունկցիայից: Կենցաղային վարդակների օգտագործման ժամանակ e-tron լիցքավորման համակարգը սահմանափակում է լիցքավորվող պարունակությունը։
3
Վերաբերում է Audi Q8 55 e-tron Quattro-ին՝ Գումարային հզորություն` 408 ձ.ու., կՎտժ/100 կմ՝ 24.4–20.6: CO₂ արտանետումներ (համակցված ցիկլում), գ/կմ` 0; Տեղեկատվություն վառելիքի/էներգիայի սպառման և CO₂ արտանետումների վերաբերյալ՝ կախված ավտոմեքենայի ընտրված սարքավորումներից: Մինչև 170 կՎտ լիցքավորման հզորությամբ ավտոմեքենայի համար հասանելի են միայն սպառման և արտանետումների արժեքները՝ համաձայն WLTP-ի և ոչ՝ ըստ NEDC-ի:
4
Audi Q8 Sportback 55 e-tron quattro: Գումարային հզորություն` 408 ձ.ու., կՎտժ/100 կմ՝ 24.1–19.9: CO₂ արտանետումներ (համակցված ցիկլում¹), գ/կմ` 0; Տեղեկատվություն վառելիքի/էներգիայի սպառման և CO₂ արտանետումների վերաբերյալ՝ կախված ավտոմեքենայի ընտրված սարքավորումներից: Ավտոմեքենայի համար հասանելի են միայն սպառման և արտանետումների արժեքները՝ համաձայն WLTP-ի և ոչ՝ ըստ NEDC-ի:
5
Range ռեժիմը սահմանափակում է առավելագույն արագությունը մոտավորապես մինչև 90 կմ/ժ, կարգավորում է հարմարավետության ֆունկցիաները, օրինակ՝ ավտոմատ օդորակումը, և անջատում նստատեղերի տաքացումը:
6
Օպցիոնալ e-tron compact լիցքավորման համակարգն ունի մինչև 11 կՎտ լիցքավորման ներուժ:
7
Ուշադրություն. երկու ՓՀ լիցքավորման միացքները չի կարելի օգտագործել միաժամանակ: Լիցքավորման փականների բլոկավորման հայեցակարգը թույլ չի տալիս երկու ՓՀ լիցքավորման միացքների միաժամանակ օգտագործում:
8
Տան պայմաններում 22 կՎտ հզորությամբ լիցքավորման համար պահանջվում է համապատասխան համակարգի տեղադրում: Ստանդարտ e-tron compact լիցքավորման համակարգը սահմանափակված է 11 կՎտ հզորությամբ:
9
Ֆիզիկական սահմանափակումների պատճառով արագացման ցուցանիշների առավելագույն արդյունքը կարող է կրկնվել բազմակի, բայց ոչ անսահմանափակ թվով անգամներ անընդմեջ:
10
Ուշադրություն. համակարգերն աշխատում են միայն իրենց տեխնիկական հնարավորությունների սահմաններում և օգնում են ավտոմեքենան վարելիս: Այնուամենայնիվ, տրանսպորտային միջոցը վարելու պատասխանատվությունը կրում է վարորդը, որը միշտ պարտավոր է ուշադիր լինել: