tooth-belt-1300x551.jpg

Ատամնավոր փոկեր

Audi բնօրինակ պահեստամասեր

Ատամնավոր փոկը միացնում է ծնկավոր ու բաշխիչ լիսեռները և ապահովում է ավտոմեքենայի շարժիչի կափույրի կանոնավոր բացումն ու փակումը: Ատամնավոր փոկի պատռվելու դեպքում կափույրներն ու մխոցները բախվում են իրար, ինչը կարող է վնասել գլանների բլոկի գլխիկը, իսկ վատագույն դեպքում՝ շարժիչը: Ատամնավոր փոկը պետք է համապատասխանի ամենաբարձր պահանջներին. այն ունի շատ կարևոր դեր շարժիչի աշխատանքում: Վարելու ընթացքում այն չպետք է երկարաձգվի, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ այն անցնում է հեռավորություն, որը վեց անգամ մեծ է երկրագնդի շրջագծի երկարությունից:

Հակառակ դեպքում կխախտվի շարժիչի գազաբաշխիչ մեխանիզմի աշխատանքը, կավելանան վառելիքի ծախսի և վնասակար արտանետումների ծավալները:

Առավելություններ

• ապահովում են շարժիչի գազաբաշխիչ մեխանիզմի ճշգրիտ աշխատանքը
• ապակեթելքով ուժեղացված արհեստական կորդի և մաշակայուն պատվածքի շնորհիվ դիմանում են բարձր և անընդհատ փոփոխվող բեռնվածությանը
• կայուն են խոնավության, ջերմաստիճանի տատանումների և լայնացման նկատմամբ
• ունեն ծառայության ավելի երկար ժամկետ, եթե համակցված են իրանց հետ կատարելապես համապատասխանող Audi բնօրինակ ողղորդիչ և ձգիչ հոլովակների հետ
• որպես կանոն, ծախսերը կրճատելու նպատակով փոխարինվում են ուղղորդիչ և ձգիչ հոլովակների հետ միասին. այս պարագայում փոփոխման աշխատանքները վճարվում են մեկ անգամ, իսկ փոկի և հոլովակների լրակազմի արժեքը ավելի ցածր է
• ապահովում են ավտոմեքենայի հանգուցամասերի համաձայնեցված աշխատանքը
Լրացուցիչ տեղեկություններ

Փոխարինման միջակայքերը կախված են մեքենայի մոդելից և շարժիչի տեսակից: Հովացման համակարգի պոմպերը, ողղորդիչ և ձգիչ հոլովակները հաճախ փոխարինվում են ատամնավոր փոկերերի հետ միասին

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00