Մեղմիչներ

Audi բնօրինակ պահեստամասեր

Սարքին մեղմիչները մեծ դեր են խաղում անվտանգության ապահովման գործում: Դրանք պատասխանատու են ճանապարհածածկի հետ անիվների շարունակական շփման համար՝ թափավազքի, խուսավարման և արգելակման ժամանակ: Անհարթ ճանապարհով երթևեկելու դեպքում նրանք մեղմում են թափքի տատանումները, ապահովում են թափքի կայունությունը և ուժերի բաշխումը թափավազքի, խուսավարման և արգելակման դեպքում: Կտրուկ արգելակման պարագայում մեղմիչների մաշվածության դեպքում երկարում է արգելակման ճանապարհը: Անսարք լինելու պարագայում նրանք նույնպես բացասական ազդեցություն են ունենում արգելակային հակաբլոկավորման (ABS) և կայունացման էլեկտրոնային (ESP) համակարգերի վրա՝ բարձրացնելով կողաշրջման հավանականությունը կտրուկ խուսավարման ժամանակ: Մեղմիչների հետ կապված խնդիրները ուժեղացնում են մեքենայի զգայունությունը կողային քամու և ճանապարհի անհարթությունների նկատմամբ, բարձրացնում են ակվասավառման (ջրափոսերի, թաց ճանապարհածածկի վրա սահքի) վտանգը, հանգեցնում են անիվների անկյունային ճոճին և անվադողերի արագ մաշվելուն:

Առավելություններ՝

• գերազանց արձագանքում են ճանապարհի ցանկացած անհարթություններին
• արագ նվազեցնում են տատանումները, բարելավում ճանապարհի հետ անիվների կցորդման ցուցանիշները
• թուլացնում են ընթացքային մասի վրա բեռնվածությունը և բարձրացնում մեքենայի կայունությունը դարձումների ժամանակ
• յուրաքանչյուր Audi մոդելին հարմարեցման շնորհիվ ապահովում են մեքենայի ընթացքային մասի հանգույցների (օրինակ՝ արգելակային համակարգի) և անվտանգության օժանդակ համակարգերի (ABS, ESP) ճշգրիտ աշխատանքը
• կտրուկ արգելակման ժամանակ երաշխավորում են կայունություն ավտոմեքենայի երկայնքով, անկախ ուղեբեռի ծանրությունից, կցանքի առկայությունից և ուղևորների քանակից, ինչպես նաև ապահովում են ճանապարհի հետ առավելագույն կցորդումը
• ընթացքային մասի տարբեր հանգույցները պաշտպանում են գերբեռնվածությունից, ինչը թույլ է տալիս խուսափել, օրինակ, անվադողերի վաղաժամ մաշվելուց, հետևաբար՝ավելորդ ծախսերից
Լրացուցիչ տեղեկություններ

Մեղմիչների անսարքության հետևանքները հաճախ թերագնահատվում են: Ավտոմեքենայի մեղմիչները անհրաժեշտ է ստուգել 60000-80000 կմ վազքը լրանալուն պես: Մեղմիչները դանդաղ են մաշվում, այդ իսկ պատճառով՝ հաճախ աննկատ:

Տեղեկատվական կենտրոն

Ընդունարան։ 010-739-400

Վաճառքի բաժին։ 091-739-400

Տեխսպասարկման բաժին։ 096-739-400

Պահեստամասերի բաժին։ 099-309-090