glow-plugs-1300x551.jpg

Շիկացման մոմեր

Audi բնօրինակ պահեստամասեր

Շիկացման մոմերը հեշտացնում են սառը դիզելային շարժիչի գործարկումը, տաքացնելով վառելախարնուրդը, որն այրվում է այրման խցի մեջ: Շարժիչի գործարկումից հետո, շարժիչի տաքացման համար լավագույն պայմաններն ապահովելու համար, շիկացման մոմը մինչև երեք րոպե գտնվում է ճնշման տակ: Էլեկտրական կառավարմամբ շիկացման մոմերի ջերմաստիճանը 1-2 վարկյանի ընթացքում հասնում է 1 100 °C: Ինքնակարգավորվող շիկացման մոմերը պահանջում են նախնական տաքացում:

Առավելություններ

• Հատուկ հարմարեցված են Audi տարբեր մոդելների շարժիչներին
• Ապահովում են վառելիքի խնայողություն, վնասակար արտանետումների կրճատում և շարժիչի սահուն աշխատանք գործարկման փուլում
• Ունեն կոմպակտ կառուցվածք, միաժամանակ առանձնանում են բարձր հուսալիությամբ
• Կերամաշման և այրուքի առաջացման նկատմամբ կայունության շնորհիվ, նույնիսկ երկար ծառայելուց հետո, նրանք հեշտորեն հանվում են առանց պարուրակը և գլանների բլոկը վնասելու
• Երկարակյաց են, ըստ այդմ՝շահավետ
Լրացուցիչ տեղեկություններ

Քանի որ շիկացման մոմերը զուգահեռ են միացված, մեկ մոմի անսարքությունը չի անդրադառնում մյուսների աշխատունակության վրա: Այդուհանդերձ, սառը շարժիչի գործարկման ժամանակ, բարդություններից խուսափելու համար, անհրաժեշտ է այն հնարավորինս շուտ փոխել:

Տեղեկատվական կենտրոն

Ընդունարան։ 010-739-400

Վաճառքի բաժին։ 091-739-400

Տեխսպասարկման բաժին։ 096-739-400

Պահեստամասերի բաժին։ 099-309-090