00:00 | 00:00

Սրահի զտիչներ

Audi բնօրինակ պահեստամասեր

Ալերգիայից տառապող մարդիկ կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ սրահի օդի զտիչները հեռացնում են աղտոտվածությունը և վնասակար նյութերը նախքան նրանց ներթափանցումը ավտոմեքենայի մեջ: Սրա շնորհիվ բարձրանում է օդորակման համակարգի արդյունավետությունը: Կա սրահի զտիչների մի քան տեսակ՝ փոշու, հակաալերգիկ, ինչպես նաև ակտիվացված ածխով համակցված զտիչներ:

Փոշու և հակաալերգիկ զտիչ

Բնութագիր

Փոշու և հակաալերգիկ զտիչները կազմված են կոշտ մարքման բաղադրիչից՝ մեծ մասնիկների հավաքման համար, և միկրոթելքի շերտից։ Վերջինս հավաքում է այն մասնիկները, որոնք կարող են ներթափանցել թոքեր:

Առավելություններ

• թունելներում և խցանումների ժամանակ վարելու ընթացքում օդորակիչի օգտագործման հնարավորություն
• ապակիների գոլորշապատման աստիճանի նվազեցում
• բոլոր վնասակար նյութերի (հղկանյութեր, արդյունաբերական փոշի, մուր) գրեթե 100 տոկոսանոց զտում
• ալերգիայից տառապող մարդիկ կարող են հանգիստ շնչել, քանի որ ծաղկափոշին և մանրէները մեկուսացվում են զտիչներում

Ակտիվացված ածխով զտիչներ

Բնութագիր


Զտիչը բաղկացած է երեք շերտից: Առաջինը կոշտ մաքրման շերտն է, որը նախատեսված է օդում պարունակվող մեծ մասնիկների զտման համար: Երկրորդը՝ միկրոթելքից: Այն հեռացնում է մանր մասնիկները, որոնք կարող են ներթափանցել թոքեր: Երրորդը՝ ակտիվացված ածխի շերտն է, որը գործում է մյուս երկուսից առանձնացված: Այն հեռացնում է տհաճ հոտերը:

Ինչքան մեծ է զտման տարրի մակերեսը, այնքան արդյունավետ է օդի մաքրումը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ զտիչները պատրաստվում են ծալուքավորման հատուկ եղանակով: Կարևոր է նաև զտիչի բարձր դիմադրողականությունը բարձր/ցածր ջերմաստիճանների, խոնավության եւ քիմիական նյութերի նկատմամբ, ինչպիսիք են Ճանապարհային աղը, ռեագենտները եւ այլն: Այս ամենը երաշխավորում է շահագործման երկարաժամկետությունը:

Առավելություններ

• թունելներում և խցանումների ժամանակ վարելու ընթացքում օդորակիչի օգտագործման հնարավորություն
• ապակիների գոլորշակալման աստիճանի նվազեցում
• բոլոր վնասակար նյութերի (հղկանյութային և արդյունաբերական փոշի, մուր) գրեթե 100 տոկոսանոց զտում
• մարդու օրգանիզմի համար վտանգավոր օզոնի փոխակերպում թթվածնի
• ալերգիայից տառապող մարդիկ կարող են հանգիստ շնչել, քանի որ ծաղկափոշին և մանրէները պահվում են զտիչներում

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00