Արգելակման լավագույն բնորոշիչների համադրության շնորհիվ այս համակարգը ապահովում է գերազանց ֆունկցիոնալություն և կատարյալ հարմարավետություն, քանի որ ապահովված է յուրաքանչյուր մոդելի համար հատուկ ընտրված նյութերով, նրանց դիմացկունությամբ և այլ յուրահատկություններով:
Արգելակման կոճղակների և սկավառակների շփումը ստեղծում է արգելակման մոմենտը: Այն իջեցնում է մեքենայի արագությունը կամ դանդաղեցնում է նրա ընթացքը ընդհուպ մինչև կանգառը: Արգելակման ժամանակ արգելակման սկավառակները փոխանցում են արգելակման մոմենտը անվակունդի վրա, այնուհետև անիվների սկավառակների, անվադողերի և ճանապարհածածկի վրա: