Օդի զտիչներ

Audi բնօրինակ պահեստամասեր

Շարժիչների բնութագրերին համապատասխան մշակված Audi‐ի բնօրինակ օդի զտիչները ապահովում են մեքենայի շարժիչ ներթափանցող օդի առավելագույն մաքրությունը:

Լրացուցիչ տեղեկություն

Բնութագրեր

Օդի գերազանց մաքրությունն ապահովելու համար հարկավոր է օգտագործել մեծ մակերեսով զտման տարր պարունակող զտիչներ, ինչը, իր հերթին, պահանջում է զտիչի երկրաչափական չափերի հաշվարկման բարձր ճշգրտություն և արտադրության յուրահատուկ տեխնոլոգիաներ: Զտիչները ենթարկվում են արտաքին գործոնների ազդեցության (բարձր/ցածր ջերմաստիճան, խոնավություն եւ քիմիական նյութեր, ինչպիսիք են ճանապարհային աղը եւ այլն) և այդ պատճառով հարկավոր է, որ զտիչը, արտաքին գործոնների նկատմամբ, ունենա բարձր դիմադրողականություն և կարողանա հավասարապես լավ գործել տարբեր պայմաններում:

Առավելություններ

• Փոշու և օտար մասնիկների արդյունավետ հեռացում
• Ջրի կատարյալ հեռացում
• Թափքի և նրան հարակից մասերի վրա թրթռումների և աղմուկի փոխանցման կրճատում

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00