1400x438_ADIV_P_10281_1.jpg

Դիվանագիտական վաճառքների ծրագիր

Սպասարկում և երաշխիք

Ընտրելով Audi, Դուք ոչ միայն շքեղ ավտոմեքենայի սեփականատեր եք դառնում, այլ նաև ստանում եք բարձրակարգ ծառայություններ:

Երկու տարվա երաշխիք

Բոլոր Audi ավտոմեքենաների համար տրվում է երկու տարվա երաշխիք՝ առանց ավտովազքի սահմանափակման, երեք տարվա երաշխիք՝ լաքաներկային ծածկույթի համար, տասներկու տարվա երաշխիք՝ միջանցիկ կերամաշման համար։ Այս ծառայությունները գործում են աշխարհի բոլոր երկրներում:

Անվադողերի ծառայություն

Ձեզ համար նախատեսված են անվադողերի սեզոնային փոփոխման և ընտրության ծառայություններ: Դուք նույնպես կարող եք օգտվել անվադողերի սեզոնային պահման հնարավորությունից:

Գնագոյացման թափանցիկություն

Ներկայացված հաշիվը արտացոլում է վերանորոգման և սպասարկման ծախսերի բոլոր կետերը:

Անհատական մոտեցում

Ձեր մեքենայի համար կատարվող բոլոր աշխատանքները իրականացվում են մասնագետի վերահսկողության ներքո, որը, անհրաժեշտության դեպքում, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Լրացուցիչ աշխատանքներ

Ձեր մեքենայի համար կատարվող բոլոր լրացուցիչ աշխատանքները կիրականացվեն Ձեր հավանությունը ստանալուն պես: