• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400x438_Kundenbetreuerin_Kundin_Counter.jpg

Դիվանագիտական վաճառքների ծրագիր

Պայմաններ և առավելություններ

Հիմնական առավելություններ

Եթե Դուք ծրագրում եք գնել նոր ավտոմեքենա՝ Ձեզ անհրաժեշտ է հուսալի գործընկեր: Դիվանագիտական վաճառքների բնագավառում հսկայական փորձի շնորհիվ Audi Հայաստան ընկերությունը կարող է դառնալ այդ գործընկերը և ամբողջությամբ ապահովել Ձեր շահերի սպասարկումը:

  • Դիվանագիտական վաճառքների ծրագրի շրջանակում՝ հատուկ սակագներ հաճախորդների համար
  • Ավտոմեքենաներ, հարմարեցված Ձեր հաջորդ բնակության երկրի պայմաններին
  • Աջակցություն մաքսային ընթացակարգերը անցնելու հարցում
  • Հատուկ գնային քաղաքականություն սերվիսային սպասարկման հարցում
  • Երաշխիք, որը գործում է երկու տարի աշխարհի բոլոր երկրներում
  • Ավելի քան 3000 առկա ավտոպահեստամասեր
  • Audi ավտոմեքենաները ենթադրում են հանդերձման պրեմիում մակարդակ և օգտագործում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները՝
  • quattro® մշտական լիաքարշակ համակարգը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և բարելավում է կցորդումը ցանկացած տեսակի ճանապարհածածկի հետ
  • S-tronic կրկնակի կցորդիչով փոխանցման տուփը ապահովում է փոխանցումների գրեթե անզգայուն ու սահուն փոփոխում թե՛ բարձրացնելիս և թե՛ իջեցնելիս, հզոր արագացում, ինչպես նաև հարմարավետության բարձր մակարդակ։ Ավտոմատ փոխանցման տուփի հեշտ օգտագործման հաճույքը այս փոխանցման տուփը համատեղում է մեխանիկական փոխանցման տուփի վառելիքի խնայողության հետ, լավագույն ընտրություն դառնալով հաճախորդի համար
  • ESP® էլեկտրոնային կայունացման համակարգն թույլ է տալիս վերահսկել ավտոմեքենան ճգնաժամային պայմաններում; այն ներառում է հակաբլոկավորման ABS համակարգը, արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխման համակարգը (EBD), միջառանցքային դիֆերենցիալի բլոկավորման հնարավորությունը (EDL) և տեղապտույտը կանխող ASR համակարգը
  • Sideguard® անվտանգության կողային բարձիկները պատուհանների պարագծով ապահովում են անվտանգությունը
  • Վառելիքի անմիջական ներարկման TFSI համակարգը ավելացնում է պտտող մոմենտը և էլ ավելի է հզորացնում բենզինային շարժիչները, միևնույն ժամանակ նպաստելով վնասակար արտանետումների և վառելիքի ծախսի կրճատմանը ընդհուպ մինչև 15%՝ ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիայով կառուցված տուրբոմղիչի:
  • TDI® էկոլոգիական շարժիչները ապահովում են բացառիկ հզորություն, պահպանելով վնասակար արտանետումների և վառելիքի ծախսի ցածր մակարդակը
  • Audi Space Frame (ASF®) կառուցվածքի ալյումինե թափքը ապահովում է թափքի կոշտությունը, անվտանգության բարձր մակարդակը ավտոպատահարի ժամաանակ, բարելավված կատարողականությունը, կառավարելիությունը և տնտեսողականությունը, ինչպես նաև հեշտ է վերանորոգվում
  • Ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը՝ կոշտության ավտոմատ փոփոխման հնարավորությամբ, զուգորդում է սպորտային կառավարումը հարմարավետության բարձր մակարդակի հետ, ինչպես նաև թույլ է տալիս փոխել ճանապարհային գետնահեռությունը՝ կախված վարելու արագությունից

Հատուկ պայմաններ

Մենք ձգտում ենք մեր դիվանագիտական հաճախորդներին ավտոմեքենայի ձեռք բերման հարցում տրամադրել լավագույն պայմանները: Դուք կարող եք օգտվել բոլոր մաքսային և հարկային արտոնություններից՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Audi Հայաստան ընկերության դիվանագիտական վաճառքների ծրագիրը ապահովում է իր հաճախորդների համար բոլոր արտոնությունները՝ միջազգային համաձայնությունների և կոնվենցիաների համապատասխան՝
  • Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական կապերի մասին, 1961թ.
  • Վիեննայի կոնվենցիա հյուպատոսական կապերի մասին, 1963թ.
  • ՄԱԿ-ի Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիա, 1947թ
  • Լրացուցիչ համաձայնություններ Հայաստանի Հանրապետության և տարբեր միջազգային կազմակերպությունների միջև
Audi Հայաստան ընկերության դիվանագիտական վաճառքների ծրագրին մասնակցելու իրավունք ունեն հետևյալ կարգավիճակի հաճախորդները՝
  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեսպանություններն ու հյուպատոսությունները
  • Միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունները
  • Վերոհիշյալ հաստատությունների դիվանագիտական, հյուպատոսական և ադմինիստրատիվ անձնակազմը
  • Միջազգային կազմակերպությունների օտարերկյա աշխատակիցները և կառավարող անձնակազմը
  • Օտարերկյա քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական անձնագիր և/կամ մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետության տարածքում