• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1280x720-A182336.jpg

Կատարյալ դիզայն և առավելագույն արդյունավետություն. նոր Audi RS 5 Sportback

«Audi RS 5 Sportback-ը բոլորովին նոր առաջարկ է մեր հաճախորդներին: Հինգ դռնանի կուպեի նորարարական մեկնաբանությունը չունի անմիջական մրցակիցներ և նմանօրինակ ոչինչ, - ասում է Audi Sport GmbH- ի տնօրեն Մայքլ- Յուլիուս Ռենզը: Audi RS 5 Sportback- ը սովորական ճանապարհներ է դուրս բերում RS-ի մրցավազքային գեները»:

Նոր Audi RS 5 Sportback-ի թափքի դիզայնն իր մեջ զուգորդում է սպորտային արտահայտիչ համաչափություններն ու ատլետիկ թափքը: Երկարացված անիվային բազան, կարճ ցվիքներն ու power dome ուռուցիկ վրադիրով տպավորիչ ծածկոցը ընդգծում են մոդելի դինամիկությունը: Այս հզոր սպորտային կուպեի ևս մեկ տպավորիչ առանձնահատկությունն է կողագծի բնորոշ ալիքավոր ձևը: Ավտոմեքենայինն նայելիս ուշադրություն են գրավում վառ արտահայտված կողային տարրերը՝ անիվակամարները լայնացված են 15 մմ-ով և զարդարված են quattro ներդիրներով:

Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, RS մոդելներին բնորոշ խորսխաձև զանգվածեղ օդակլանիչները և փայլատ ալյումինից պատրաստված՝ «quattro» մակագրությամբ առջևի սպոյլերը յուրօրինակ տեսք են հաղորդում ավտոմեքենայի առաջնամասին: Նոր Audi RS 5 Sportback- ի լապտերները շրջանակված են սև, փայլուն դեկորատիվ տարրերով, ինչն առավել տպավորիչ տեսք է տալիս մոդելին: Ետնամասի սպորտային տեսքն ընդգծում են RS դիֆուզորը, RS մոդելի արտածման համակարգի օվալաձև ելուստները, ինչպես նաև սպոյլերի հատուկ վրադիրը: Audi RS 5 Sportback- ի ստանդարտ տարբերակը համալրվում է 19-մատնաչափ անվահեծերով, որպես տարբերակ հնարավոր են 20 մատնաչափ տրամագծով անվահեծերը: Արտաքին ձևավորման «Black Gloss», «Matte Aluminium» և «Carbon» դիզայներական փաթեթները հնարավորություն են տալիս լրացուցիչ ընդգծելու մոդելի անհատականությունը:

Նոր Audi RS5 Sportback- ը համալրված է կրկնակի տուրբոներմղիչով V6 շարժիչով, որի հզորությունը 450 ձ.ու. է: Առավելագույն պտտող մոմենտըկազմում է 600 Ն•մ՝ 1900-5000 պտ/ր պարագայում: Audi RS 5 Sportback- ը ընդամենը 3.9 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Առավելագույն արագության սահմանը կարող է բարձրացվել մինչև 280 կմ/ժ:

Բազային համալրման մեջ առկա RS սպորտային կախոցքի շնորհիվ Audi RS 5 Sportback-ի ճանապարհային գետնահեռությունը կրճատվել է 7 մմ-ով՝ համեմատ Audi S5 Sportback-ի: Որպես տարբերակ առաջարկվում է RS շարքի համար հատուկ մշակված RS plus սպորտային կախոցքը՝ Dynamic Ride Control (DRC) համակագով, կերամիկական արգելակներով և ղեկի դինամիկ կառավարումով: Մոդելի բազային համալրման մեջ ներառված Audi drive select կառավարման համակարգի օգնությամբ վարորդը կարող է ընտրել իրեն հարմար վարման ռեժիմ՝ անհատական, սպորտային կամ հարմարավետ:

Նոր Audi RS 5 Sportback-ի՝ սև գույնով իրականացված, էքսկլյուզիվ և ֆունկցիոնալ սրահը կարող է ազատ տեղավորել 5 մարդ: Բեռնախցիկի ծավալը 480 լիտր է: Ուղղանկյան ձևը և գրեթե 1 մ ընդհանուր լայնությունը բեռնախցիկը դարձնում են չափազանց պրակտիկ: Հետևի նստատեղերի թիկնակների ծալված դիրքում բեռնախցիկի ծավալն ավելանում է մինչև 1300 լիտր: Ստանդարտ լրակազմում հետևի նստատեղերի թիկնակը կարող է ծալվել 40:20:40 հարաբերությամբ: Audi RS 5 Sportback-ի զանգվածը կազմում է 1840 կգ:

Հզոր 5 դռնանի կուպեի սպորտային բնույթն ընդգծվում է նաև ավտոմոբիլի սրահի ինտերիերով՝ RS սպորտային նստատեղեր՝ երեսպատված Feinnappa կաշվով՝ խորսխաձև մեքենակարով, RS բազմաֆունկցիոնալ սպորտային կաշվե ղեկանիվ՝ ներքևի թեքված սեգմենտով: Նստատեղերը, ղեկը, դռնաշեմերը և սելեկտորի լծակը զարդարված են «RS» մակագրությամբ: Audi virtual cockpit վիտուալ սարքերի վահանակի RS հատուկ ինդիկատորները տեղեկացնում են ավտոդողերում առկա ճնշման, պտտող մոմենտի և ծանրաբեռնվածության մասին: Ձեռքի կառավարման ռեժիմում շարժիչի պտույտները սահմանային աստիճանին հասնելու դեպքում կայծակի պատկերով նշանը վարորդին առաջարկում է անցում կատարել ավելի բարձր փոխանցման: RS-ի փաթեթի տարբերիչ առանձնահատկություներն են ղեկի և սելեկտորի լծակի կաշվի վրա արված կարմիր գույնի կարերը, Alcantara կտորով երեսպատումը, ինչպես նաև կարմիր գույնով եզրավորված և RS լոգոտիպ կրող անվտանգության գոտիներն ու ոտնատակի գորգիկները: Audi Sport ստորաբաժանումը Audi RS 5 Sportback-ի համար առաջարկում է կանաչ գույնի (Sonoma Green) էքսկլյուզիվ ներկանյութերի և լաքերի ծածկույթ՝ «մետալիկ» էֆեկտով:

Տեսադարան

Լուսանկարներ