Peter-Kössler-and-Patrick-Danau_1400_438.jpg

Audi e-tron-ի արտադրության մեկնարկը

Audi-ի ապագան արդեն վրա է հասել. սեպտեմբերի 3-ին Բրյուսելում մեկնարկեց Audi e-tron մոդելի արտադրությունը: Audi -ի առաջին ամբողջովին էլեկտրական քրոսովերն ունի ընթացքի բավական պաշար և չափազանց հարմար է ամենօրյա օգտագործման համար: Մինչև 150 կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայանին միանալու հնարավորության շնորհիվ էլեկտրամոբիլն արդեն 30 րոպե անց պատրաստ է շարունակելու ուղևորությունը: Audi էլեկտրամոբիլի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 17-ին Սան Ֆրանցիսկոյում:

Misano Red վառ կարմիր գույնի էլեկտրամոբիլն ամբողջապես պատրաստ է ճանապարհվելու: Երբ Audi e-tron-ի առաջին օրինակներն անաղմուկ իջնում էին հավաքման հարահոսից՝ AUDI AG - ի վարչության անդամ, արտադրության և լոգիստիկայի պատասխանատուՊետեր Կյոսլերը (Peter Kössler) և Բրյուսելում գտնվող Audi գործարանի կառավարիչ տնօրեն Պատրիկ Դանաուն (Patrick Danau) չէին կարողանում դրանցից աչք կտրել: «Audi e-tron –ն իսկական առաջամարտիկ է,- համոզված է AUDI AG- ի վարչության անդամ Պետեր Կյոսլերը: Այն հագեցած է ամենաառաջավոր տեխնոլոգիական լուծումներով, օրինակ՝ հետնամասի վիտուալ արտաքին հայելիներով: Նման նորարարությունների հետ Audi-ի այնպիսի ավանդապես ուժեղ որակների ներդաշնակ համակցումը, ինչպիսիք են կառավարելիությունն ու դինամիկան, մեր նոր՝ «Նոր տեխնոլոգիաների գերազանցությունը» (Vorsprung durch Technik) կարգախոսի մարմնավորումն է, և այն վերաբերում է ոչ միայն ավտոմեքենային: Մինչև էլեկտրամոբիլների արտադրությունը սկսելը արդիականացվել է Բրյուսելում գտնվող մեր գործարանը: Սա պրեմիալ սեգմենտի՝ աշխարհում առաջին սերիական արտադրությունն է, որ հավաստագիր է ստացել ածխաթթու գազի արտանետման չեզոք ցուցանիշներ ունենալու համար: Audi Brussels գործարանը չեզոքացնում է արտադրությանն ուղեկցող բոլոր արտանետումները՝ օգտագործելով վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան, ինչպես նաև՝ ի հաշիվ էկոլոգիական նախագծերի իրականացման:


«Audi e-tron-ի արտադրության համար Audi ընկերության կողմից ստեղծվել և կիրառվում են բազմաթիվ մշակումներ, օրինակ՝ բարձր տեխնոլոգիական կուտակիչ մարտկոցը և նոր սերնդի շարժաբերի համակարգը: Մեր աշխատակիցները նաև վերաիմաստջավորել, ինքնուրույն պլանավորել և ներդրել են բազում փոփոխություններ արտադրության փուլերում»,- պատմում է Audi Brussels գործարանի կառավարիչ տնօրեն Պատրիկ Դանաուն: Սկսած 2016 թվականի ամառվանից՝ քայլ առ քայլ իրականացվել է գործարանի թափքի արտադրամասի, ներկման արտադրամասի և հավաքման հոսքագծի լայնածավալ վերակառուցում: Կազմակերպվել է նաև կուտակիչ մարտկոցների սեփական արտադրությունը: Էլեկտրամոբիլների համար նախատեսված մարտկոցները հավաքման հոսքագիծ են մատակարարվում ճիշտ անհրաժեշտ պահին՝ անօդաչու տրանսպորտային միջոցների օգնությամբ: Audi -ի առաջին ամբողջովին էլեկտրական մոդելի հավաքման համար կատարելապես նախապատրաստվել են Բրյուսելի գործարանի աշխատակիցները. Նրանք ավելի քան 200 000 ժամ տևողությամբ հատուկ վերապատրաստում և ուսուցում են անցել: