• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400_438_audi-russia-new-q8-flagship.jpg

Audi Q8՝ Q ընտանիքի նոր առաջատար

Նոր Audi Q8-ը զուգորդում է պրեմիում դասի չորս դռնանի կուպեի նրբագեղությունը լիաչափ քրոսովերի ունիվերսալ գործնականության հետ: Լիակատար հագեցվածությունը, ինտուիտիվ հասկանալի մուլտիմեդիա համակարգը և ճանապարհազուրկ վայրերով անցունակությունը աշխատանքի ու հանգստի համար նախատեսված գործընկերոջ գլխավոր առավելություններն են: Audi Q8-ի վաճառքը եվրոպական շուկայում կմեկնարկի 2018 թվականի երրորդ եռամսյակում:

Ունիվերսալ, սպորտային, նրբագեղ: Audi Q8-ի չափերի և տարածության հայեցակարգը մարմնավորում է սպորտային դինամիկություն և հեղինակավոր կարգավիճակ: Նոր SUV-ն իր ազգակից Q7 մոդելից ավելի լայն է, կարճ և ցածր ( երկարությունը 4,99 մետր է, լայնությունը՝ 2 մետր, բարձրությունը՝ 1,71 մետր): Ավտոմեքենան ունի ընդարձակ սրահ և գերազանցում է իր գլխավոր մրցակիցներին այնպիսի արտաքին պարամետրերով, ինչպես՝ սրահի երկարությունը և նստատեղերից մինչև տանիք ընկած տարածությունը: Հետևի նստատեղերի շարքը որպես ընտրանք կարող է ունենալ երկայնական կարգավորում: Էլեկտրաշարժաբերով հագեցած հինգերորդ դռան տակ թաքցրած բեռնախցիկի ծավալը կազմում է 1 755 լիտր՝ ծալված նստատեղերի պարագայում:

Q ընտանիքի նոր կերպար. թափքի դիզայն

Նոր Audi Q8-ի Singleframe հովացուցիչի ութանկյուն պաշտպանիչ ցանցը Q ընտանիքի բոլոր մեքենաների տպավորիչ հատկանիշն է: Հովացուցիչի հզոր ուղղահայաց պաշտպանիչ ցանցը՝ համադրված դեպի առաջ եկած սպոյլերով և օդառիչներով, ընդգծում է ավտոմեքենայի վստահ տեսքը: Տանիքի ուրվագիծը սահուն վերածվում է նրբորեն թեքված հետևի կանգնակների: Սրանք էլ իրենց հերթին սկիզբ են առնում quattro ոճով վահանակներից, որոնք տեղադրված են մինչև 22 մատնաչափ անիվների համար հաշվարկված անվահեցերի տակ: Բազմաթիվ մանրամասներ ընդգծում են նմանությունը յուրօրինակ quattro-ի դիզայնին: Խոշոր եզրագծերն ու մկանուտ նիստերն արտահայտում են մշտական լիաքարշակ համակարգի հզորությունը, տեխնոլոգիականությունը և առանձնահատուկ դինամիկան: Բարձր անցունակության ավտոմեքենայի կերպարն առավել ընդգծում են տպավորիչ սպոյլերը, անվահեցերի և դռների վրադիրները, ինչպես նաև հակադիր գույնով դիֆուզորը:

Արդեն իսկ ստանդարտ լրակազմում հասանելի լուսադիոդային լուսարձակները պայծառ լուսավորում եմ ճանապարհը: Որպես ընտրանք գնորդներին առաջարկվում են HD Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակներ: Ավտոմեքենայի հետնամասի լապտերների երկու բլոկները միացվում են լուսային շերտով: Սմաթֆոնում տեղակայված myAudi հավելվածի օգնությամբ Q8-ի տերերը կարող են գործի դնել լուսային սարքերի տարատեսակ գործառույթներ և հետևել դրանց աշխատանքին՝ լինելով ավտոմեքենայից դուրս:

Սպորտային զգացողություններ. շարժիչ և ու կախոց

Audi-ին ՝ quattro է, quattro-ն՝ հենց Audi-ն է: Անշուշտ, այս պնդումը հատկապես ճիշտ է Q8-ի՝ մակնիշի առաջատար քրոսովերի համար:

Ի սկզբանե տեղադրված՝ ամբողջապես մեխանիկական կենտրոնական դիֆերենցիալը պտտող մոմենտը փոխանցում է առջևի և հետևի առանցքներին 40:60 հարաբերությամբ: Անհրաժեշտության դեպքում հիմնական քարշն ուղղվում է ճանապարհի հետ լավագույն կցորդումով առանցքին: Սարից իջնելիս ճանապարհային 254 մմ բացվածքի, կարճ ցվիքների և օժանդակող համակարգի զուգորդմամբ Audi Q8 –ն ընդունակ է շարունակել շարժումը նույնիսկ այնտեղ, ուր գրեթե ճանապարհ չկա: Մեղմիչների կոշտության կարգավորման համակարգը մտնում է քրոսովերի բազային համալրման մեջ: Բացի այդ, Audi-ն առաջարկում է ընտրանքային՝ մեղմիչների կոշտությունը կարգավորող գործառույթով ադապտիվ պնևմոկախոց, որի համար կարելի է ընտրել հարմարավետ կամ սպորտային կարգավորումներ: Կախված ճանապարհային իրավիճակից և վարորդի նախապատվություններից՝ համակարգն ընդունակ է փոխել ավտոմեքենայի գետնահեռությունը 90 մմ-ով:

Audi Q8 –ի բոլոր տարբերակները համալրվում են առաջադիմական ղեկային կառավարումով, որի փոխանցումային հարաբերությունն ավելանում է ղեկանիվի շրջադարձի անկյան մեծացմանը զուգընթաց: Բացի այդ, որպես ընտրանք Audi-ն առաջարկում է բոլոր անիվների կառավարման համակարգ, որն ընդունակ է պտտել հետևի անիվները մինչև 5 աստիճան անկյունով: Ցածր արագությունների ժամանակ համակարգը հետևի անիվները պտտում է շրջադարձի ուղղությանը հակառակ՝ ավտոմեքենայի մանևրականությունը մեծացնելու համար: Բարձր արագությունների ժամանակ համակարգը հետևի անիվները պտտում է այն ուղղությամբ, ինչ և առջևի անիվները, ինչը դրականորեն է ազդում ճանապարհի վրա ավտոմեքենայի կայուն մնալուն:

Audi Q8 –ի բոլոր ուժային տեղակայումներն աչքի են ընկնում բացառիկ խնայողականությամբ՝ շնորհիվ չափավոր հիբրիդի (MHEV) նոր տեխնոլոգիայի: 48 Վ լարումով հիմնական էլեկտրական համակարգը ներառում է երկու կարևոր տեխնիկական մոդուլ՝ լիթիում-իոնային մարտկոց և փոկային շարժաբերով մեկնարկիչ-գեներատոր: Արգելակման ժամանակ այն կարող է վերաօգտագործել էլեկտրաէներգիան մինչև 12 կՎտ և լիցքավորել մարտկոցը: MHEV տեխնոլոգիան հնարավորություն է տալիս երկար ժամանակ շարժվել ինքնագլորումով՝ անջատված ՆԱՇ-ով, իսկ start/stop համակարգն իր հերթին սկսում է աշխատել արդեն 22 կմ/ժ արագության ժամանակ:

Հպազգայուն գործառնություն. Ցուցասարքեր

Շնորհիվ MMI touch response կառավարման հայեցակարգի՝ Audi Q8-ի ցանկացած գործառույթ կարելի է կարգավորել երկու մեծ էկրանի օգնությամբ: 10,1 մատնաչափ անկյունագծով վերևի էկրանը օգտագործվում է ժամանցային և նավիգացիոն համակարգերի կառավարման համար: 8,6 մատնաչափ անկյունագծով ներքևի էկրանը նախատեսված է ջերմաստիճանի և օդորակման համակարգի, հարմարավետության գործառույթների և տեքստի մուտքագրման կարգավորման համար: Վերջին պարագայում վարորդը կարող է ձեռքը հարմարավետ կերպով դնել փոխհաղորդակի էրգոնոմիկ սելեկտորի վրա:

Համակարգի կառավարումն իրականացվում է արագ և հեշտ: Վիբրացիան և ձայնային ազդանշանը հաստատում են այս կամ այն գործառույթի ընտրությունը: Դրա հետ միասին բնական ձայնային հրամանների ճանաչման համակարգը Audi Q8-ը վերածում է բարեկիրթ զրուցակցի: Վարորդը կարող է ազատ ձևով արտասանել իր հրամանները: Օրինակ, ձայնի ճանաչման համակարգը կհասկանա «Քաղցած եմ» արտահայտությունը և ի պատասխան կառաջարկի մոտակա ռեստորանների ցուցակը:

Բոլոր տվյալներն արտացոլվում են Audi virtual cockpit ամբողջապես թվային սարքերի վահանակին: Բազմաֆունկցիոնալ ղեկանիվի օգնությամբ վարորդը կարող է ընտրել 12,3 մատնաչափ բարձր կետայնությամբ դիսփլեյի դիզայնի երկու տարբերակներից մեկը: Պրոյեկցիոն էկրանը դիմապակու վրա պատկերում է կարևորագույն տեղեկությունները, ներառյալ՝ մանրամասն նավիգացիոն հուշումները:

Խելացի միացում. վարորդին օժանդակող համակարգեր և Audi connect

Գերմանիայում արդեն իսկ ստանդարտ տարբերակում Audi Q8-ը համալրվում է MMI navigation plus լավագույն մուլտիմեդիական-ժամանցային համակարգով, որի մեջ մտնում է LTE Advanced ստանդարտին համապատասխանող և Wi-Fi հասանելիության կետով Audi connect տվյալների հաղորդման մոդուլը: Նավիգացիոն համակարգը նախորդ ուղևորությունների տվյալների հիման վրա վերլուծում է վարորդի նախընտրությունները և առաջարկում օպտիմալ երթուղին: Audi connect առցանց ծառայություններն օգնում են պլանավորել և կանխագուշակել երթուղին: Տվյալ ծառայությունն աշխատում է Car-to-X (տեղեկացում ճանապարհային նշանների մասին և նախազգուշացում վտանգի մասին) համակարգերի բազայի վրա, որ օգտագործում է Audi ավտոմեքենաների միացյալ իտելեկտուալ ցանցը: Audi connect-ի ևս մի կարգավորում թույլ է տալիս վարորդին բացել/փակել ավտոմեքենան և գործի գցել շարժիչը Android-ով աշխատող՝ համատեղելի սմաթֆոնի օգնությամբ: Մի քանի վարորդներ կարող են միաժամանակ պահպանել մինչև 400-ի հասնող տարբեր պարամետրերով անձնական կարգավորումները անհատական պրոֆիլում: myAudi հավելվածի օգնությամբ վարորդները կարող են նաև նավիգացիոն համակարգին փոխանցել նշանակման հատուկ վայրեր, երաժշտություն կամ ժամանակով համապատասխանեցնել օրացույցը:

Տեսադարան

Լուսանկարներ