• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400x438_A182798_large1.jpg

Ավանգարդ. նոր Audi A6 Avant

Նոր Audi A6 Avant-ի մեջ զուգակցված են սպորտային դիզայնը, հրաշալի ֆունկցիոնալությունը և անգերազանցելի ունիվերսալությունը: Ավտոմեքենայի հետևի մասի տպավորիչ դիզայնը զուգորդված է տարողունակ բեռնախցիկի հետ, որն ունի 565-1680 լ ծավալ: Կատարելագործված կախոցը և շարժաբերի համակարգը ապահովում են հիանալի կառավարելիություն: Ստանդարտ լրակազմի բոլոր շարժիչները զինած են հարմարավետություն և արդյունավետություն ապահովող «մեղմ հիբրիդի» (mild hybrid) տեխնոլոգիայով, իսկ լիաքարշակ համակարգի դինամիկ կառավարումը երաշխավորում է դինամիզմ և շարժունակություն: MMI touch response կառավարման համակարգի ամբողջապես թվայնացված ինտերֆեյսը հասկանալի է ինտուիտիվ կերպով և բարձրակարգ հարմարավետություն է ապահովում վարորդի և ուղևորների համար:

Avant անվանումը սերտորեն ասոցիացվում է «ունիվերսալ» թափքով ավտոմեքենաների գրավչության հետ: Նոր Audi A6 Avant-ը շարունակում է այդ ավանդույթը: Ռելիեֆային մակերեսները, սրություն ստացած եզրագծերն ու հստակ ուրվագծերը մակնիշի նոր խոսքով արված դիզայնի մարմնացում են: Audi A6 Avant-ն ասես նրբագեղություն, սպորտայնություն և նրբաճաշակություն է ճառագում երկար ծածկոցի և տանիքի՝ սահուն կերպով իջնող ուրվագծի շնորհիվ:

Առջևից ուշադրություն է գրավում ավտոմեքենայի Singleframe ռադիատորի՝ լայն, ցածր տեղադրված ցանցը, կողքից նայելիս՝ դիտողի հայացքն իրենց են կողմն են գրավում ավտոմեքենայի ձգված ուրվապատկերն ու սեղանաձև պատուհանները: Անվադողերի՝ բնորոշ մակօղակներով արտահայտիչ կամարներն ընդգծում են Quattro լիաքարշակ համակարգի առկայությունը: Տանիքի ատլետիկ ուրվագիծը սահուն կերպով իջնում է ցած՝ վերածվելով հետևի կանգնակների: Բեռնախցիկի կափարիչի վրայի սպոյլերը երկարացնում է Audi A6 Avant-ի ուրվապատկերը՝ նրան հաղորդելով առավել սպորտային պատկեր: Դեկորատիվ շերտն ընդգծում է հետևի մասի եռաչափ կառուցվածքը՝ տեսողականորեն միավորելով լապտերների բլոկները:

Նոր Audi A6 Avant-ի երկարությունը 4,94 մ է, լայնությունը՝ 1,89 մ, իսկ բարձրությունը՝ 1,47 մ: Սրահը նկատելիորեն ընդարձակ է դարձել և գերազանցում է մրցակիցներին այնպիսի ցուցանիշներով, ինչպես՝ լայնությունը առջևի և հետևի ուղևորների արմունկների մակարդակով, տարածությունը ետևի շարքի ուղևորների ոտքերի համար:

Թափքի սպորտային ուրվագծեր ունենալով հանդերձ՝ նոր Audi A6 Avant-ը ժառանգել է տարողունակ բեռախցիկը: Նրա ծավալը կազմում է 565 լ և ետևի նստատեղերի ծալված դիրքում կարող է հասնել մինչև 1680 լ: Բեռնախցիկի տարածքի բեռնման լայնությունը հասնում է 1050 մմ-ի:

Լուսային սարքեր և օժանդակ համակարգեր վարորդի համար

Նոր Audi A6 Avant-ի համար առաջարկվում է անվտանգության համակարգերի լայն ցանկ, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիական լուսավորման սարքերը և պասիվ անվտանգության ապահովմանն ուղղված օգնող համակարգերն ու միջոցները: Audi-ն առաջարկում է առջևի լուսարձակների երեք տարատեսակ տարբերակներ: Լավագույն տարբերակը HD Matrix LED լուսադիոդային լուսարձակներն են՝ բարձր լուծաչափ ունեցող հեռահար լույսով: Շրջադարձի դինամիկ ցուցիչները և Coming Home / Leaving Home գործառույթն ընդգծում են Audi A6-ի անկրկնելի բնութագիրը: Որպես ընտրանք առաջարկվում է նաև սրահի կոնտուրային լուսավորման փաթեթ, որն առանձնակի հարմարավետ մթնոլորտ է ստեղծում ավտոմեքենայի ներսում:

Հոգ տանելով ղեկի մոտ շատ ժամանակ անցկացնող վարորդների, ինչպես նաև ամեն օր ավտոմեքենայով աշխատանքի գնացող հաճախորդների մասին՝ չորս օղակներով բրենդը նոր Audi A6 Avant-ի համար առաջարկում է «City» և «Tour» փաթեթներում ներառված բազում օժանդակ համակարգեր: Բացի բազային սարքավորման մեջ մտնող՝ արգելակման ավտոմատ գործառույթ ունեցող Audi pre sense front անվտանգության համակարգից, օժանդակ համակարգերի ցանկում ներկայացված է նաև ադապտիվ Cruise control համակարգը: Համակարգը վերահսկում է նոր Audi A6 Avant-ի արագությունը 0-ից մինչև 250 կմ/ժ միջակայքում տրված հեռավորությունը պահպանելու համար թափ հաղորդելով ավտոմեքենային և դանդաղեցնելով այն, ինչպես նաև օգնելով վարորդին՝ թեթև ղեկավարման միջոցով մնալու երթևեկելի շերտի սահմաններում: Բացի այդ այն կարող է արձագանքել արագության սահմանափակումներին, որոշել շրջադարձերը և շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները:

Խնայողական և հզոր. mild hybrid տեխնոլոգիայով շարժիչներ

Նոր Audi A6 Avant-ի բոլոր շարժիչները զինված են «մեղմ հիբրիդ» (mild hybrid) տեխնոլոգիայով, որը ավելացնում է հարմարավետությունն ու խնայողականությունը, ինչպես նաև թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը: Փոկավոր շարժաբերով ընթացաշարժիչ գեներատորը (BAS) փոխազդում է լիթիում-իոնային մարտկոցին, որտեղ էլեկտրաէներգիա է կուտակվում արգելակման ժամանակ: Audi A6-ը կարող է ինքնալորումով շարժվել 55 –ից մինչև 160 կմ/ժ արագությամբ: Ստարտ-ստոպ գործառույթը ակտիվանում է մինչև 22 կմ/ժ արագության դեպքում:

Կախոց. անբասիր հարմարավետություն և կառավարելիություն

Նոր Audi A6 Avant-ն իր նախորդից ավելի սպորտային է դարձել առաջին հերթին կախոցի կառուցվածքի նորարարական լուծումների շնորհիվ: Որպես ընտրանք հասանելի է լիաքարշակ համակարգով դինամիկ կառավարումը, որն ապահովում է նոր Audi A6 Avant-ի անգերազանցելի մանևրականությունը: 60 կմ/ժ արագությամբ շարժման ժամանակ հետևի անիվները շրջվում են առջևի անիվներին 5 աստիճանով հակառակ ուղղությամբ, ինչի հաշվին շրջադարձի տրամագիծը նվազում է գրեթե 1 մետրով և կազմում 11.1մ:

Նոր Audi A6 Avant-ի համար հնարավոր է կախոցի 4 տարբերակ. ավանդական պողպատե զսպանակներով, սպորտային, մեղմիչների կոշտության էլեկտրոնային կառավարումով և պնևմատիկ:

Հարմարավետ է՝ ինչպես տանը. սրահի դիզայն

Նոր Audi A6 Avant-ի սրահն առանձնանում է նորաճ և մինիմալիստական դիզայնով, ինչը ներդաշնակորեն զուգորդվում է ղեկավարման նորարարական հայեցակարգի հետ: Սրահի առաջնամասի դիզայնում գերկշռում է սև վահանակը՝ ինտեգրված MMI touch response մուլտիմեդիական համակարգի սենսորային դիսպլեյով: Ինչպես և կենտրոնական թունելի բարձակի վրա տեղակայված ներքևի դիսպլեյը՝ այն թեթևակիորեն ուղղված է դեպի վարորդը: Նոր Audi A6 Avant-ի ինտերիերը կարելի է առավելագույնս հարմարեցվել հաճախորդի նախընտրություններին: Որպես բազային տարբերակի լրացում առաջարկվում է չորս շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական գունային գամման՝ sport, design, design selection, նաև S line սպորտային փաթեթը: Բացի այդ, որպես ընտրանք բոլոր լրակազմերի համար կարելի է պատվիրել արտաքին ձևավորման S line փաթեթը:

MMI touch response կառավարման համակարգ

Նոր Audi A6 Avant-ի գործառույթների մեծ մասը վարորդը կարող է կառավարել MMI touch response համակարգի երկու հպազգայուն դիսպլեյների օգնությամբ: Զուգակցելով MMI navigation plus համակարգի հետ՝ վերին 10,1 մատնաչափ դիսպլեյի օգնությամբ իրականացվում է տեղեկատվական-ժամանցային և նավիգացիոն գործառույթների կառավարումը: Ներքին 8,6 դյույմանոց դիսպլեյի միջոցով գործում են կլիմայի կառավարման ավտոմատ համակարգը, հարմարավետության ֆունկցիաները և տեքստային տեղեկատվության մուտքագրումը: MMI touch response համակարգը շոշափողական և ակուստիկ հակադարձ կապով պայմաններ է ստեղծում ինտուիտիվ և անվտանգ ղեկավարման համար. օգտվողը լսում և զգում է իր կողմից հպումով ակտիվացված ֆունկցիայի թողարկումը հաստատող հարվածի ձայն:

MMI Navigation plus համակարգի մեջ մտնում է 12,3 դյույմանոց էկրանով Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակը, որ ղեկավարվում է կոճակի և բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրայի փոխանջատիչների օգնությամբ: Որպես ընտրանք առաջարկվում է վարորդին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը հողմապակու վրա պատկերող պրոյեկցիոն դիսպլեյ: Ձայնային կառավարման համակարգը ճանաչում է բնական խոսքը՝ նոր Audi A6 Avant-ը դարձնելով ինտելեկտուալ զրուցակից: Համակարգը հրամաններին և հարցերին արձագանքում է երկու եղանակով՝ օգտագործելով կա՛մ համակարգի հիշողության մեջ, կա՛մ ամպային սերվերներում գտնվող տվյալները: Անհատականացման ստանդարտ հնարավորությունները ենթադրում են մինչև 7 անհատական պրոֆիլների առկայություն, ինչը մի քանի վարորդների համար հնարավոր է դարձնում կարգավորումների՝ մինչ 400 տարբերակի պահպանումը:

Նավիգացիոն համակարգ և Audi connect լուծումների համալիր

MMI navigation plus ընտրանքային համակարգը նոր Audi A6 Avant-ի լավագույն գործառույթներից է: Երթուղու պլանավորման ժամանակ ինքնուսուցվող նավիգացիոն համակարգը վարորդին տարբերակներ է առաջարկում նախորդ ուղևորությունների տվյալների հիման վրա: Նրա կազմի մեջ է մտնում Audi Connect տվյալների փոխանցման մոդուլը, որը պահպանում է LTE Adavnced ստանդարտը և աշխատում է որպես Wi-Fi-ի մուտքի կետ:

Տեսադարան

Լուսանկարներ