• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

Audi-Q5_1-1400x438.jpg

Audi Q5 -ը արժանացել է Golden Steering Wheel մրցանակին

Audi Q5 -ը հաղթող է ճանաչվել Golden Steering Wheel մրցանակաբաշխության «Մեծ քրոսովերներ» անվանակարգում: Մրցանակաբաշխության մասնակիցները որոշվել են գերմանական Auto Bild ամսագրի ընթերցողների քվեարկությամբ: Մրցանակաբաշխությանը ներկայացված էին այն մոդելները, որոնք շուկա էին դուրս եկել 2017‐ին : Հաղթողներին որոշեց միջազգային փորձագետներից կազմված ժյուրին: Audi Q5- ին մրցանակը շնորհել է AUDI AG- ի խորհրդի անդամ տեխնիկական զարգացման պատասխանատու, Պիտեր Մերթենսին (Peter Mertens):

Golden Steering Wheel մրցանակաբաշխությանը մասնակցում էին 42 մոդելներ՝ ներկայացված հինգ անվանակարգերում: Եվրոպայում ընթերցողների հարցման արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 20 ավտոմեքենաներ: Հաղթողներին ընտրեց ժյուրին, որի կազմում էին Auto Bild ամսագրի եվրոպական մասնաճյուղերի գլխավոր խմբագիրերը, ավտոմրցորդները, ճարտարագետներ, դիզայներներ, տեղեկատվական ցանցերի մասնագետներ, հմուտ վարորդներ և քննադատներ: Գնահատվել և փորձարկվել են բոլոր ավտոմեքենաները: Պրեմիում դասի Audi Q5 քրոսովերը հաղթող ճանաչվեց «Մեծ քրոսովերներ» անվանակարգում: «Ժյուրիի անդամների փորձը, կարծիքների, գնահատականների բազմազանությունը և նրանց՝ Եվրոպայում հանրահայտ լինելու հանգամանքը, մեծ հեղինակություն են հաղորդում Golden Steering Wheel մրցանակաբաշխությանը: Golden Steering Wheel մրցանակը, որին արժանացել է նոր Audi Q5-ը, ևս մեկ անգամ հաստատում է, որ մեզ հաջողվել է շարունակել այն ավանդույթները, որոնց հիմք է դրել քրոսովերի այս շարքի առաջին սերունդը: Մենք հպարտանում են այս մրցանակով», - Axel-Springer-Haus բեռլինյան կենտրոնում մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Պիտեր Մերթենսը:

Նոր Audi Q5-ը շուկա է դուրս եկել այս տարեսկզբին: Audi ընկերության ամենահայտնի մոդելներից մեկի երկրորդ սերունդն արդենիսկ հասցրել է պրեմիում դասի քրոսովերների սեգմենտում սահմանել մի շարք նոր չափանիշներ: Նոր մոդելն ունի ավելի թեթև կառուցվածք, իսկ այս մոդելի աերոդինամիկ դիմադրությն գործակիցը լավագույնն է իր մրցակիցների շրջանում: Այն նույնպես համալրվել է կատարելագործված quattro ultra լիաքարշակ համակարգով: Նոր Audi Q5-ի առավելությունների շարքում են վարորդին օժանդակող առաջադեմ համակարգերի մեծ ընտրանին, ժամանակակից տեղեկատվական-ժամանցային համակարգն ու կարգավորվող մեղմիչներով ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը:

Տեսադարան

Լուսանկարներ