• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400x438-Audi-RS-TT-Coupe.jpg

Audi–ի մրցանակները՝ սկսած 2018 թվականի հունվարից

What Car. Audi TT–ն 16 –րդ անգամ ճանաչվել է լավագույն կուպե, և սա ընդամենը մեկն է այն երեք կատեգորիաներից, որոնցում Audi մոդելներն արժանացել են պարգևների:

Բրիտանական What Car հրատարակության հեղինակավոր ժյուրին «2018 թվականի լավագույն կուպե» անվանակարգում հաղթող է ճանաչել Audi TT–ն: Սա արդեն այս կոմպակտ կուպեի՝ What Car-ի կողմից ստացած 4–րդ անընդմեջ մրցանակն է, իսկ ընդհանուր առմամբ 16–րդ հաղթանակն է՝ սկսած 1999 թվականից: Մոդելի առավելությունների թվում ժյուրիի անդամները նշել են 1.8 TFSI արդյունավետ շարժիչը, ինչպես նաև Audi virtual cockpit վիրտուալ վահանակը: Audi A4–ը դարձել է լավագույնը «Ներկայացուցչական ավտոմեքենաներ» կատեգորիայում. սա Audi միջին չափի մոդելների երրորդ անընդմեջ հաղթանակն է: Ավտոմեքենայի բազմաթիվ առավելությունների շարքում փորձագետները նշել են մոդեռնիզացված 2.0 TDI արդյունավետ շարժիչը, ինչպես նաև հարմարավետ սրահը: «Պրեմիում դասի լավագույն քրոսովեր» կատեգորիայում երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակի է արժանացել Audi Q7–ը: Ժյուրիի անդամներն ըստ արժանվույն գնահատել են գերազանց կառավարելիությունը, ինչպես նաև ավտոմեքենայի բարձր արտադրողականությունը: Բացի երեք կատեգորիաներում տարած հաղթանակներից՝ Audi A3 Sportbck, Audi A5 Coupé և Cabriolet, Audi Q2, Audi A5, Audi Q7 e-tron և Audi A8 մոդելներն արժանացել են «Լավագույն գնում» գնահատականին: (Հունվար, 2018 թ.)

U.S. News & World Report. Audi A3–ը ճանաչվել է որպես լավագույն ավտոմեքենա՝ գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից

Չիկագոյի ավտոսալոնի շրջանակում հեղինակավոր U.S. News & World Report առցանց պորտալը Audi A3–ն անվանել է պրեմիում դասի լավագույն կոմպակտ ավտոմեքենա՝ գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից: Ժյուրին, որի կազմում էին ավտոմոբիլային փորձագետներ և ավտոմոբիլային թեմայով հրատարակությունների խմբագիրներ, բարձր էր գնահատել ավտոմեքենայի արժանիքները: Audi A3–ը հավաքել էր միավորների ամենամեծ քանակն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ ձեռք բերման գինը, տիրապետման արժեքը, անվտանգությունն ու հուսալիությունը: Audi A3–ը սպորտային և խնայողական լինելու, պրեմիում դասի պարզ, նաև հագեցված բնութագրերի շնորհիվ իրապես համարվում է լավագույն ընտրություն գնորդների կողմից: Նորարարական օժանդակ համակարգեր, Audi virtual cockpit սարքավորումների վիրտուալ վահանակ, սմարթֆոնի ինտեգրացում, կաշեպատ նստատեղեր, երկգոտի կլիմայի կառավարման ավտոմատ համակարգ և համայնապատկերային իջանցք՝ սրանք ընդամենը մի քանիսն են մոդելի մատչելի հագեցվածության լայնածավալ ցանկից: (Փետրվար, 2018 թ.)

Good Housekeeping. Audi Q7-ը իր դասում ճանաչվել է որպես լավագույն ավտոմեքենա

Good Housekeeping Institute –ի (ԱՄՆ) կողմից Audi Q7-ը ճանաչվել է որպես 2018 թվականի լավագույն ավտոմեքենա «Միջին չափի քրոսովեր» կատեգորիայում: Ժյուրիի որոշումն է՝ «Audi Q7-ը կոմպակտ ավտոմեքենային հատուկ կառավարելիություն ունեցող շքեղ քրոսովեր է»: Մրցույթի շրջանակներում արդեն 118 տարի շարունակ տարբեր արտադրատեսակներ թեստավորող Good Housekeeping Institute լաբորատորիան աշխատում է Carand Driver ամսագրի հետ համատեղ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանը, գնի և որակի հարաբերակցությանը, կառավարելիությանը, դիզայնին, հարմարավետությանն ու ժամանակակից տեխնոլոգիաներին: Մրցույթին մասնակցում էր ավելի քան 100 ավտոմեքենա՝ տասներկու կատեգորիաներում, որոնցից 25-ը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է փորձագետների կողմից: Audi Q7-ի հաջողությունը դարձավ Audi-ի երրորդ հաղթանակն այս մրցույթում. 2016 թվականին մրցանակի էր արժանացել Audi A3-ը, իսկ 2017-ին՝ Audi A4-ը: (Փետրվար, 2018 թ.)

CAR Magazine, ՀԱՀ. Audi Q5-ն անվանվել է 2017 թվականի միջին չափի լավագույն քրոսովեր

Audi Q5 մոդելը Հարավային Աֆրիկայում ճանաչվել է որպես 2017 թվականի լավագույն միջին չափի քրոսովեր: CAR Magazine ամսագրի կողմից անցկացվող ամենամյա մրցույթի արդյունքների համաձայն ավտոմեքենան ստացել է «2017 թվականի լավագույն գնում» հեղինակավոր մրցանակը: Յոթ խմբագիր-փորձագետներից կազմված ժյուրին բարձր է գնահատել քրոսովերի բնույթը, գերազանց կառավարելիությունը և գրավիչ գինը: «Միջին չափի քրոսովեր» կատեգորիայում հաղթանակի հասնելու համար Audi Q5-ն առաջ է անցել այնպիսի ուժեղ մրցակիցներից, ինչպիսիք են՝ BMW X3, Mercedes GLC, Jaguar F-Pace և Alfa Romeo Stelvio-ն: Audi RS 6 Avant մոդելն արժանացավ «Լավագույն ընտանեկան մարզական ավտոմեքենա» կոչմանը, իսկ Audi TT RS Coupé-ը դարձավ «Լավագույն մարզական ամենօրյա ավտոմեքենա»: Մրցանակային տեղերի արժանացան նաև Audi-ի այլ մոդելներ. Audi A3-ը դարձավ երկրորդը «Միջին չափի հեչբեկ» կատեգորիայում, իսկ Audi A4-ը զբաղեցրեց երկրորդ տեղը « Պրեմիում դասի միջին չափի ավտոմեքենա» կատեգորիայում: «Լավագույն լիաչափ քրոսովեր» կատեգորիայում երրորդ տեղը գրավեց Audi Q7-ը: (Փետրվար, 2018 թ.)

JEC World 2018. նոր Audi A8-ը պարգևի արժանացավ թափքի կառուցվածքի նորարարական լուծումների համար:

Փարիզում անցկացված JEC World կոմպոզիտների առաջատար միջազգային ցուցահանդեսի ժամանակ Audi A8-ը ստացավ «JEC World 2018 Innovation Award» պարգևը՝ ածխածնային ամրացված պոլիմերային կոմպոզիտից պատրաստված թափքի ետին վահանակի համար: Ժյուրիի տասը անդամները նշեցին տեխնիկական կատարելությունը, շուկայական ներուժը, նորարարական մոտեցումը և գործընկեր-ընկերությունների գերազանց համագործակցությունը: Նոր առաջատար Audi-ի սրահի հիմնակմախքն ամրացնող՝ ածխածնային պլաստիկից պատրաստած վահանակը, մշակվել է Նեկարզուլմի (Neckarsulm) թեթևացված կոնստրուկցիաների կենտրոնում՝ գործընկեր-ընկերությունների հետ համատեղ, որից հետո թույլատրվել է սերիական արտադրությունը: (Մարտ 2018 թ.)

Տեսադարան

Լուսանկարներ