Audi-A5-Sportback-1400x438.jpg

Audi-ին արժանացել է բազմաթիվ մրցանակների

Best Cars 2018 մրցանակաբաշխություն․ Audi A5-ը իր դասում ճանաչվել է լավագույնը

Best Cars մրցանակաբաշխության քվեարկության արդյունքում Audi A5 Sportback-ը հաղթող է ճանաչվել միջին չափի ավտոմեքենաների անվանակարգում («Midsize»): Auto motor und sport ամսագրի ընթերցողների շրջանում քվեարկությունը անց է կացվում 42‐րդ անգամ: Շտուտգարտում այս տարվա հունվարի վերջին մրցանակը շնորվել է տեխնիկական զարգացման պատասխանատու AUDI AG խորհրդի անդամ Փիթեր Մերթենսին (Peter Mertens) : Audi-ին արծաթյա մեդալների է արժանացել ևս երեք անվանակագում. Audi A3-ը՝ «Կոմպակտ ավտոմեքենաներ» անվանակարգում, Audi A8-ը՝ «Ներկայացուցչական ավտոմեքենաներ » և Audi Q7-ը՝ «Մեծ քրոսովերներ և SUV» անվանակարգում: Երրորդ հորիզոնականը, «Փոքր ավտոմեքենաներ» անվանակարգում, շնորհվել է Audi A1-ին, իսկ «Միջին չափի ավտոմեքենաների վերին սեգմենտ» անվանակարգում նույնատիպ մրցանակի է արժանացել Audi A6-ը: Ընթերցողները տարբեր երկրներում արտադրվող ավտոմեքենաներից հաղթողին ընտրել են11 անվանակարգերի՝ 385 մոդելների միջև,:
Best Cars մրցանակաբաշխության ընթացքում նաև շնորհվել է Փոլ Պիչի (Paul Pietsch) մրցանակը: Այս առաջադրման շնջանակում երկրորդ տեղը շնորհվել է Audi A8 ավտոմեքենային՝ խցանումների ժամանակ ինքնավարման համակարգի համար - Traffic Jam Pilot:

Luxury Car of the Year մրցանակ․ Audi A4‐ն արժանացել է Cars.com-ի մրցանակին

Ամերիկյան Դետրոյթ քաղաքում անցկացվող Հյուսիսամերիկյան Միջազգային ավտոսրահի NAIAS-2018 շրջանակներում Cars.com առաջատար ինտերնետ-կայքի մասնագետները Luxury Car of the Year մրցույթում հաղթող են ճանաչել Audi A4 մոդելը , : Մասնագետները կարևորել են ավտոմեքենայի ընթացքային հատկանիշները, դինամիկան, ընդարձակ սրահը, սարքավորումը և կատարման բարձր որակը: Բարձր գնահատականի է արժանացել նաև մոդելի թափքի տարբերակների բազմազանությունը: Ինչպես նշել են մասնագետները, Audi A4-ըօժանդակող համակարգերի տեսանկյունից տպավորիչ է իր Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակով և Audi smartphone interface միջերեսով։ Նաև , որոնք ապահովում են հարմարավետության և անվտանգության բարձր մակարդակ:

Edmunds CES Tech Driven Awards 2018 մրցանակաբաշխության շրջանակում Audi-ին արժանացել է երկու մրցանակի

CES սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում Audi ընկերությունը հաղթող է ճանաչվել «Ամենանորարարական ավտոարտադրող » և «Նորարարական տեղեկատվական-ժամանցային համակարգեր» անվանակարգերում:

Car and Drive ամսագրի 10 Best Trucks & SUVs 2018 մրցանակ: Audi Q7 –ը հաղթող է ճանաչվել իր իր դասի ավոմեքենաների ցանկում

Car and Drive ամսագիրը (ԱՄՆ) արդեն երկրորդ անգամ հաղթող է ճանաչում Audi Q7 –ը «Լավագույն միջին չափսի պրեմիում դասի քրոսովեր» անվանակարգում: Ժյուրին ընդգծել է այս ընդարձակ քրոսովերի գործնականությունը և ընթացքային հատկանիշները, ինչպես նաև իր նորարարական տեխնոլոգիաները և տեղեկատվական ցանցերի հասանելիությունը:

Car of the Year 2018 մրցանակաբաշխություն Կորեայում. Audi R8 հաղթել է «Սպորտային ավտոմեքենա» կատեգորիայում

Կորեայի Լրագրող-ավտոմասնագետների Ասոցիացիան հզոր սպորտային ավտոմեքենաների «Performance» կատեգորիայում Audi R8-ը ճանաչել է տարվա ավտոմեքենա: Մրցույթին ներկայացված էին 60 նոր մոդելներ, որոնք անցյալ տարի եղել են կորեական շուկայում: Վերջնական որոշումը ընդունվել է է թեստ-դրայվերի ծրագրի արդյունքներով:

Connected Car Award 2017 մրցանակաբաշխություն: Audi A8-ը ճանաչվել է լավագույնը «Կապի տեխնոլոգիաներ» կատեգորիայում

Connected Car Award մրցանակաբաշխությունը հիմնադրել են AUTO BILD և COMPUTER BILD ամսագրերը: Այս տարի առաջին անգամ ժյուրին ընտրել է լավագույն կապի միջոցներով օժտված ավտոմեքենան: Այս անվանակարգում Audi A8 մոդելը հաղթել է իր չորս մրցակիցներին : Ժյուրին հատկապես տպավորված էր MIB 2+ մոդուլային տեղեկատվական-ժամանցային համակարգերի նորագույն սերնդով: Այն ապահովում է LTE Advanced ստանդարտը, հագեցած է օպտիմալացված նավիգացիայով, որի աշխատանքը հիմնված է HERE նավիգացիոն ծառայությունների մատակարարի քարտեզների վրա: Համակարգը կառավարվում է ավտոմեքենայի կենտրոնական բարձակի վրա տեղադրված երկու հպազգայուն դիսփլեյներով: Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակը արտացոլում է մանրամասն տեղեկատվություն։Հհամակարգը նաև ընկալում է բնական խոսքը և կատարում համապատասխան հրամանները: Օրինակ, «Ցուրտ է» արտահայտության վրա Audi A8 արձագանքում է սրահում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ, իսկ «Ցանկանում եմ համբուրգեր ուտել» հաղորդագրությանը ցույցադրում ճանապարհը դեպի մոտակա ռեստորանը:

Տեսադարան

Լուսանկարներ