• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400x438_A181587.jpg

Audi–ն թեստավորում է վիրտուալ իրականության նորարարական սիմուլյատորը՝ արտադրանքի մշակումն արագացնելու համար

Audi–ն ակտիվորեն թեստավորում է «holodeck» վիրտուալ իրականության հնարավորությունները ավտոմոբիլների նոր մոդելների մշակման գործում: Նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել ավտոմոբիլի եռաչափ պատկերը ինտերակտիվ վիրտուալ տարածության մեջ: Մշակումն իրականացնող ինժեներներն ու արտադրության մասնագետները այս կերպ կարող են իրական տպավորություն ստանալ նոր մոդելի և նրա համամասնությունների մասին արդեն իսկ նախագծման փուլում: Նոր տեխնոլոգիան կօգնի Audi-ին զգալիորեն կրճատելու ավտոմոբիլների մշակման համար անհրաժեշտ ծախսերն ու ժամանակը՝ ավելի քիչ թվով միջանկյալ թեստային մոդելների ստեղծման հաշվին:

Հեռանկարում Audi-ն ծրագրում է վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ներդրումը նաև բիզնեսի այլ գործընթացներում: Սկսած 2003 թվականից մշակման գործընթացի կարևոր տարրն են դարձել վիրտուալ եռաչափ մոդելները: Ներկայումս Audi-ն թեստավորում է «holodeck» վիրտուալ իրականության հնարավորությունները, ինչը թույլ կտա ուսումնասիրելու և վերլուծելու ապագա ավտոմոբիլի առանձնահատկությունները արդեն իսկ մշակման վաղ փուլում: «Holodeck» հասկացությունը եկել է «Աստղային ուղի» գիտաֆանտաստիկ սագայից. այդպես է կոչվում այն հատուկ տարածությունը, որտեղ մոդելավորվում են վիրտուալ աշխարհները: Audi-ի կողմից մշակված «holodeck» վիրտուալ իրականությունը թույլ է տալիս կյանքի կոչել այդ ֆանտաստիկ տեխնոլոգիան. 15×15 մետր տարածության մեջ կարելի է ստեղծել ավտոմոբիլների նախատիպերի՝ իրական համաչափություններ ունեցող գործնական պատկերներ: Այդ նպատակով Audi-ի մասնագետները ճշգրտորեն վերաստեղծել են վիրտուալ իրականություն, որում կարելի է աշխատել ավտոմոբիլի դիզայնի վրա: Օգտագործելով ակտուալ տեխնիկական տվյալները՝ նրանք այդ տարածքում ստեղծում են ապագա ավտոմոբիլի վիրտուալ մոդելը, որը կարելի է ուսումնասիրել ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից: Ի տարբերություն նախորդ նմանատիպ տեխնոլոգիայի՝ այժմ վիրտուալ ավտոմոբիլով տարածքում միաժամանակ կարող է աշխատել մինչև վեց մարդ:

Audi-ն ուսումնասիրում է «holodeck»-ի հնարավորությունները՝ որպես կապող օղակ մշակման և արտադրության փուլերի միջև: Մի քանի ստորաբաժանումների մասնագետներ համատեղ գնահատում են նոր ավտոմոբիլների արտաքին տեսքից ստացած տպավորությունը՝ փոփոխելով առանձին դետալներ: Դրանից հետո ավտոմոբիլի արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունն ու բոլոր լուծումները ուղարկվում են գործի դրվելու համար:

« «Holodeck» վիրտուալ իրականության օգնությամբ մենք գործնական պատկերացում ենք կազմում ապագա մոդելների համաչափությունների մասին: Դա թույլ է տալիս արագորեն կարևոր որոշումներ կայացնել» - պատմում է Audi-ի նոր նախագծի ղեկավար Մարտին Ռադեմախերը (Martin Rademacher): Առանձին ասպեկտների մանրամասն վերլուծության համար առաջվա նման օգտագործվում են երկչափ պատկերները: «Տվյալ պահին դրանք առաջարկում են առավել բարձր լուծաչափ և ավելի լավ որակ՝ համեմատած վիրտուալ իրականության պատկերի հետ» - նշում է Ռադեմախերը:

«Holodeck»-ում աշխատելու համար օգտատերը դնում է վիրտուալ իրականության ակնոց և օգտագործում ձեռքով կառավարվող երկու կոնտրոլլեր: Բացի այդ, յուրաքանչյուր օգտատեր կրում է երեք կիլոգրամ քաշով ոչ մեծ ուսապարկ, որի մեջ գտնվող անհատական սարքով շարժական ԱՀ օգտատերը Wi-Fi-ի միջոցով կապվում է տվյալների փոխանցման գործընթացը վերահսկող կենտրոնական աշխատանքային կայանին: Հետագայում «holodeck»-ը Audi–ի այլ ստորաբաժանումների աշխատակիցներին նույնպես հնարավորություն կտա մասնակցելու այդ պրոցեսին, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքը: Նոր մոդելի արտադրությունը սկսելուց հետո համակարգը կկիրառվի՝ ապահովելու արտադրական գործընթացը բարձր ստանդարտներին համապատասխան որակով:

Համակարգի ընդհանուր հայեցակարգը մշակվել է Audi-ի կողմից Շտուտգարդի (Stuttgart) «Lightshape» գովազդային գործակալության հետ համատեղ: Մինչև այս տարվա վերջը ավտոարտադրողը ծրագրում է ներդնել «holodeck»-ը աշխատանքային գործընթացում: Փորձարկումների ընթացիկ փուլի նպատակներից մեկն էլ ընկերության ուրիշ բաժիններում այս տեխնոլոգիայի կիրառման հնարավորության գնահատումն է: Օրինակ՝ Audi-ի արտադրական ստորաբաժանման աշխատակիցները համակարգում ստեղծում են ավտոմոբիլի հավաքման բոլոր էտապների վիրտուալ շնորհանդեսներ՝ գործընթացների ակնառու ցուցադրման համար: Ստորաբաժանումը նաև կոնսուլտացիաներ է անցկացնում Volkswagen կոնցեռնի այլ բրենդների հետ:

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաներն արդեն օգտագործվում են Audi-ի գործունեության շատ ոլորտներում. Օրինակ՝ դրանց օգնությամբ աշխատակիցներն ուսումնասիրում են փաթեթավորման գործընթացները ամբողջական ցիկլի արտադրության լոգիստիկայում: Բացի այդ, դրանք կիրառում են գտել նաև հաճախորդներին առաջարկվող՝ վիրտուալ իրականության Audi VR experience ծրագրում: Այն հնարավորություն է տալիս պոտենցիալ գնորդներին՝ ուրվագծելու սեփական ավտոմոբիլը վիրտուալ իրականության մեջ և ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու ընտրված մոդելի հնարավորություններն ու ֆունկցիոնալությունը: