Audi-PB-18-e-tron_1400_438.jpg

Audi PB 18 e-tron շոու-քարի համաշխարհային պրեմիերան Pebble Beach Car Week փառատոնում

էլեկտրական ուժային տեղակայումով Audi կոնցեպտուալ սուպերքարի համաշխարհային պրեմիերան կկայանա Կալիֆորնիայում՝ Pebble Beach Car Week ավտոմոբիլային փառատոնում: Ամեն տարի օգոստոսին կալիֆորնիական ծովափին անցկացվում է Փեբլ Բիչի ավտոշոուն և համարվում է ավտոմեքենան գնահատողների ամենակարևոր հանդիպումը: Փառատոնի մասնակիցների և հյուրերի հետաքրքրությունը չի սահմանափակվում դասական ավտոմեքենաներով. այստեղ ցուցադրվում են նաև ապագայի տեխնոլոգիաներն ու դիզայնը ներկայացնող՝ ամենաառաջավոր կոնցեպտուալ ավտոմեքենաները:

Audi PB18 e-tron ապրանքանիշի կոնցեպտուալ ավտոմեքենայի անվանման մեջ օգտագործված են «PB» հապավումը, որը բացվում է որպես Pebble Beach, և կոնցեպտ-քարի ի հայտ գալու տարեթիվը խորհրդանշող «18» թիվը: Անվանումը նաև հղում է «Լը Մանի 24 ժամ» մրցարշավային սերիայում հաղթած Audi R18 e-tron ավտոմեքենային: Մրցարշավային ավտոմեքենայում կիրառված տեխնոլոգիաները ոգեշնչման աղբյուր են դարձել նոր կոնցեպտների նախագծմանը զանազան լուծումներ տալու համար: Audi PB 18 e-tron-ի ոճը մշակվել է Malibu Design Loft նոր դիզայն-կենտրոնում:

Audi PB 18 e-tron-ը կներկայացվի օգոստոսի 24-ին, ժամը 4:00 Լագունա Սեկա մրցարշավային մայրուղում: Այնուհետև կոնցեպտ-քարը կմասնակցի The Quail ավտոմեքենաների լեգենդար ցուցադրությանը, որը կանցկացվի օգոստոսի 24-ի ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 25-ի ժամը 3:00-ը: Audi-ին իր կոնցեպտուալ ավտոմեքենան կրկին կներկայացնի Լագունա Սեկա մայրուղում օգոստոսի 25-ի ժամը 19:30-ից մինչև օգոստոսի 26-ի ժամը 5:00-ը: Կոնցեպտ-քարի եզրափակիչ ցուցադրությունը տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 26-ին Փեբլ Բիչ շրջանում կայանալիք «Նրբագեղության մրցույթում» (Concours d’Elegance): Բացի նոր Audi շոու-քարից փառատոնի ժամանակ կցուցադրվեն նաև ապրանքանիշի դասական և սպորտային ավտոմեքենաները: