• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1280_720_A183309_large.jpg

Audi-ն Միլանում կայացած դիզայնի շաբաթում. «Հինգերորդ օղակի» ինստալյացիան

Այս տարի Միլանում անցկացված դիզայնի շաբաթվա շրջանակներում Audi-ն ներկայացել է «Հինգերորդ օղակի» (Fifth Ring) բացառիկ ինստալյացիան: Հայտնի MAD Architects ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվել է ավտոմոբիլային աշխարհի երկու վառ ներկայացուցիչների՝ Audi Aicon-ի և Audi A6 սեդանի հայեցակարգի շուրջը կառուցված եռաչափ կոմպոզիցիա:

«Հինգերորդ օղակ» - ն իրենից ներկայացնում է օդում ճախրող օղակ, որն առաջընթաց և էվոլյուցիա է խորհրդանշում: MAD Architects-ի դիզայներները և Audi-ն միավորել են հինգերորդ տարրի փիլիսոփայական հայեցակարգը Audi Aicon ավտոմեքենա-հայեցակարգին՝ դրա միջոցով միակցելով ապագա աշխարհի շարժունությանը և հեղափոխական դիզայնին: Audi Aicon-ի կողքին կոմպոզիցիայի գլխավոր տարր է դարձել Audi A6 սեդանը: Ինստալյացիայի շրջանակներում ներկայացված են նաև Audi A7 Sportback մոդելները:

«Պատմական շինության ներքին բակում՝ քառակուսու սահմաններում տեղավորված լուսավորվող օղակը խորհրդանշում է մարդկության՝ կատարելության հասնելու ձգտումը, - ասել է MAD Architects-ի հիմնադիր Մա Յանսունը (Ma Yansong): - Օղակը թևածում է ջրային հարթության վրա՝ արտացոլելով մշտապես փոփոխվող երկինքը: Դրա շնորհիվ դիտողների մեջ այնպիսի զգացողություն է առաջանում՝ ասես նրանք զբոսնում են ամպերի մեջ: » Audi Italy-ի բրենդ-մենեջեր Ֆաբրիցիո Լոնգոն (Fabrizio Longo) ավելացրել է. «Կատարելության այսպիսի փնտրտուքը նորարարության և բավարարված լինելու շարժիչ ուժն է. դրանց արդյունքում էլ Audi ավտոմեքենաները դառնում են այսպես առանձնահատուկ»:

MAD Architects-ը ֆուտուրիստական, բնակազմական և տեխնոլոգիապես բարդ դիզայներական լուծումներով զբաղվող միջազգային ճարտարապետական բյուրո է: Նկարիչներն առանձնակի ուշադրություն են հատկացնում բնության հետ միաձուլվելու արևելյան փիլիսոփայության արդի մեկնաբանությանը: Միլանում կայացած դիզայնի շաբաթը կարևորագույն իրադարձություն էր այն արդյունաբերության համար, որի հիմնական միջոցառումներն իրականացան Fuorisalone և Salonedel Mobile ցուցահանդեսների շրջանակներում: 2018 թվականի ապրիլի 17-ից 22-ը Միլանում կայացած այս միջոցառման այցելուների թիվն ավելի քան 300 000 մարդ էր՝ աշխարհի 165 երկրներից:

Տեսադարան

Լուսանկարներ