• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400x840_A182042_large.jpg

Audi-ի, Italdesign-ի և Airbus-ի համագործակցությունը. անօդաչու թռչող տեխնոլոգիա

Audi, Italdesign և Airbus ընկերությունները ներկայացրել են «Pop.Up Next» կոնցեպտը՝ հորիզոնական և ուղղահայաց հարթություններում տեղաշարժվելու էլեկտրական կոնցեպտուալ մոդելը: Ապագայում այս փոխադրամիջոցը կարող է արագ և հարմարավետ կերպով տեղափոխել քաղաքային բնակչությանը ինչպես ճանապարհներով, այնպես էլ օդային ուղիներով՝ լուծելով տրանսպորտային մայրուղիների ծանրաբեռնվածության հիմնախնդիրը: Այս նորարարական տեխնոլոգիան ունի 49-դյույմանոց էկրան: Ընդ որում փոխադրամիջոցից օգտվելու համար կիրառվելու են մի քանի տարբեր եղանակներ՝ մարդկանց խոսքը և դեմքը ճանաչելու, աչքերի շարժումներին հետևելու, ինչպես նաև սենսորային դիսպլեյի տարբերակները:

Կոնցեպտուալ մոդելի գերթեթև երկտեղանի ուղևորատար խցիկն ամրացվում է ավտոմոբիլային կամ թռչող մոդուլի վրա: Audi-ն մասնակցում է նախագծին՝ տրամադրելով սեփական «նոու-հաու»-ները կուտակային մարտկոցների և ավտոմատացման ոլորտներում:

«Երբ գործը հասնում է տարբեր պահանջներ ունեցող մարդկանց և քաղաքների տեղաշարժման հայեցակարգին՝ անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում: Italdesign ընկերությունը նորարարական տեխնոլոգիաների և հեղափոխական նախատիպերի դարբնոց է: Pop.Up Next-ը հավակնոտ լուծում է, որը հետագայում կարող է ընդմիշտ փոխել քաղաքային կյանքը» - հայտարարել է Italdesign-ի նախագահ և AUDI AG վարչության անդամ, գնումների պատասխանատու, դոկտոր Բերնդ Մարտենսը:

Italdesign ինժեներական ընկերությունը մշակում է կոնցեպտուալ ավտոմոբիլներ Audi բրենդի և իր հաճախորդների համար: Ընկերության գործադիր տնօրեն Յորգ Աստալոշը (Jörg Astalosch) նշել է. «Ապագայում քաղաքային տեղաշարժերի կանոնները կսահմանեն տարբեր խաղացողներ: Մենք հպարտ ենք Airbus–ի՝ ապագայի աերոտիեզերական ոլորտի առաջատար ընկերության հետ ունեցած մեր համագործակցությամբ:» Պարոն Աստալոշը Pop.Up Next-ը դիտարկում է որպես «ըստ պահանջի» տեղաշարժման ճկուն հայեցակարգ, որը նոր հորիզոններ կբացի քաղաքային բնակչության համար: Ապագայի քաղաքներում տրանսպորտային տեղաշարժերը Ճշգրիտ հաշվարկելու համար Italdesign-ը փոխգործակցում է քաղաքների և համալսարանների ներկայացուցիչների, ներդրողների և այլ շահագրգիռ անձանց հետ:

Pop.Up-ի առաջին տարբերակը կիրառվել է ժնևյան ավտոսրահում մեկ տարի առաջ: Pop.Up Next տարբերակը նորացված է և բավական թեթև իր նախորդից:

Pop.Up Next–ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ կայքում՝

Տեսադարան

Լուսանկարներ