• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1400_438_audi-integrates-e-tron-with-home.jpg

Audi-ն ինտեգրում է e-tron-ը տնային ենթակառուցվածքին

Audi-ն էլեկտրական շարժունության գաղափարը դուրս է հանում ավտոմոբիլային աշխարհի սահմաններից՝ իր հաճախորդներին առաջարկելով բացառիկ համակարգ: Այս հայեցակարգի շրջանակներում Ինգոլշտադտում գտնվող ընկերությունը երկու նոր գործընկերների հետ համատեղ սկսել է Audi e- tron էլեկտրամոբիլի և օգտատերերի տնային ենթակառուցվածքի միավորման աշխատանքը: SMA Solar Technology և Hager Group ընկերությունների կողմից մշակված ինտելեկտուալ փոխազդեցությունը էներգակառավարման տնային համակարգի հետ թույլ է տալիս իրականացնել էլեկտրամոբիլի լիցքավորման խնայողական եղանակը, այդ թվում՝ ֆոտոէլեկտրական էներգիայի օգնությամբ:

Audi-ն առաջարկում է մի շարք նորարարական լուծումներ տնային պայմաններում ավտոմեքենան լրացուցիչ լիցքավորելու համար: Ստանդարտ կոմպակտ լիցքավորման համակարգն ապահովում է մինչև 11 կՎտ հզորություն, իսկ connect ընտրանքային լիցքավորման համակարգը կրկնակի մեծացնում է այդ ցուցմունքը՝ մինչև 22 կՎտ: Connect համակարգն օգտագործելու համար Audi e-tron-ը կարող է համալրվել լրացուցիչ լիցքավորման սարքով: Բացի այդ, տվյալ համակարգը Wi-Fi ցանցի միջոցով միացվում է տնային ենթակառուցվածքին՝ համատեղ աշխատելով էներգակառավարման համակարգի (HEMS) հետ: «Որակի մեր բարձր ստանդարտներին համապատասխան ՝ էլեկտրամոբիլը պետք է օգտատիրոջ համար աննկատ ինտեգրվի տանը միացված ինտելեկտուալ համակարգին՝ դրանով իսկ շոշափելի օգուտ ապահովելով հաճախորդի համար: Հենց դրա համար էլ էներգակառավարման համակարգերի երկու առաջատար մատակարարների՝ Hager Group-ի և SMA Solar Technology-ի հետ միասին մենք թողարկել ենք այս համատեղ նախագիծը: Սա թույլ կտա լիցքավորման գործընթացը դարձնել առավելագույնս հարմար»,- շեշտել է Audi-ի արտադրանքի մարկետինգի բաժնի ղեկավար Ֆերմին Սոնեյրան (Fermin Soneira):

Ծախսերի օպտիմալացումը և СО2-ի արտանետումների նվազեցումը լիցքավորման գործընթացում

Connect լիցքավորման համակարգի և HEMS էներգակառավարման համակարգի հետ հաճախորդը կկարողանա օգտագործել էլեկտրաէներգիայի օպտիմալ տարիֆները իր Audi e- tron-ի լիցքավորման համար: Համակարգը կարող է լիցքավորել ավտոմեքենայի մարտկոցը այն ժամերին, երբ էլեկտրաէներգիան ավելի էժան է, ըստ այդմ՝ հաշվի առնելով հաճախորդի շարժունության անհատական առանձնահատկությունները, ինչպես օրինակ՝ մեկնելու ժամանակը և ավտոմեքենայի մարտկոցի լիցքերի անհրաժեշտ մակարդակը: Connect լիցքավորման համակարգը տարիֆների մասին տեղեկատվություն է ստանում HEMS համակարգից կամ օգտագործում է հաճախորդի կողմից myAudi պորտալի վրա դուրս բերված տվյալները: Եթե տանն առկա է ֆոտոէլեկտրական համակարգ՝ հաճախորդը կարող է օպտիմալացնել լիցքավորման գործընթացը, որպեսզի Audi e-tron-ը նախընտրի ֆոտոէլեկտրական էներգիան: Դրա համար էլեկտրական քրոսովերը հաշվի է առնում մոտակա արևային օրերի կանխագուշակումը, ինչպես նաև էլեկտրականության ընթացիկ հոսքը տնային ցանցի՝ ընդհանուր էլեկտրացանցին միացման կետում:

Պաշտպանություն էլեկտրաէներգիայի անջատումներից

Լիցքավորման խելացի գործառույթը պաշտպանում է հաճախորդին նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների դեպքում: Լիցքավորումը միշտ տեղի է ունենում այն առավելագույն հզորությամբ, որն օգտագործելու հնարավորություն են տալիս տան էլեկտրահամակարգը և ավտոմեքենան: Լիցքավորման համակարգը հաշվի է առնում նաև էլեկտրաէներգիայի այլ սպառիչների պահանջները՝ կանխարգելելով տնային էլեկտրացանցի գերբեռնումը և վթարային անջատիչի գործի ընկնելը: Հաճախորդը կարող է դիտարկել լիցքավորման վիճակագրությունը և հետևել գործընթացին myAudi պորտալում ու myAudi շարժական հավելվածում: Բացի լիցքավորման ժամանակից և լիցքավորման ընթացքում պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալից՝ համակարգը նաև մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ծախսերի մասին: Տվյալները պահպանվում են պաշտպանված սերվերի վրա, իսկ պորտալն առաջարկում է տվյալների վերլուծության և արտահանման գործիքներ:

Audi e-tron-ը նշագրում է նոր դարաշրջանի արևածագ Audi-ի համար

Ինգոլշտադտում գտնվող ընկերությունը ավանդական ավտոարտադրողից վերածվում է շարժունության համակարգերի մատակարարի: Ավտոմեքենայի լիցքավորման լայն հնարավորությունների և ինտելեկտուալ լուծումների շնորհիվ, ինչպես տանը, այնպես էլ ուղևորության ժամանակ հաճախորդները կկարողանան վայելել տեղաշարժման ազատություն՝ առանց փոխզիջումների: