• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

1280x720_Audi_A7_Kapstadt_2018_arablue_night-1007.jpg

Նորարարական դիզայն և կատարելություն. Audi Հայաստանն ազդարարում է նոր Audi A7 Sportback-ի պատվերների ընդունման մեկնարկը

Audi Հայաստանը հայտարարում է նոր Audi A7 Sportback-ի պատվերների ընդունման մեկնարկի մասին: Հայ գնորդներին է առաջարկվում Gran Turismo դասի չորս դռնանի դինամիկ կուպեն՝ 340 ձ.ու. հզորությամբ 3.0 TFSI բենզինային շարժիչով: Արդեն ստանդարտ տարբերակում ավտոմեքենան համալրվում է մեղմ հիբրիդի (mild hybrid) տեխնոլոգիայով և ինտելեկտուալ quattro լիաքարշակ համակարգով:

Առաջադեմ դիզայն, թվային տեխնոլոգիաների լայն կիրառում և ներքին տարածքի կատարյալ կազմակերպում. երկրորդ սերնդի Audi A7 Sportback-ը նոր ստանդարտներ է թելադրում Gran Turismo դասում:

Արտահայտիչ դիզայն

Նոր Audi A7 Sportback-ը մարմնավորում է Audi prologue կոնցեպտուալ ավտոմեքենայի առաջադրած և առաջին անգամ սերիականորեն նոր Audi A8-ում ներկայացված՝ բացարձակապես նոր դիզայնի լեզուն: Audi A7 Sportback-ի լայն մակերեսները, սուր եզրագծերը և դինամիկ գծերն առարկայացնում են Gran Turismo դասի մոդելների կիրքը:

Ավտոմեքենան դինամիկ արտաքին է ստացել երկարացված ծածկոցի, մեծացված անիվային բազայի և կարճ ցվիքների շնորհիվ: Անվահեցերի ռելիեֆային ուրվագծերը, տանիքի՝ կտրուկ թեքությամբ սլացիկ գիծը, ինչպես նաև հետնամասում բնորոշ կերպով նեղացող թափքը, վկայում են մեծ կուպեի դինամիկ բնույթի մասին: Նոր Audi A7 Sportback-ի երկարությունը հասնում է 4969 մմ–ի, անվաբազան 2926 մմ է, լայնությունը՝ 1908 մմ, իսկ բարձրությունը, ըստ այդմ, կազմում է ընդամենը 1422 մմ:

Նոր Audi A7 Sportback-ը համալրված է օպտիկայի երեք տարբերակով: Միջին և տիպային լրակազմերում ավտոմեքենայի լուսային գրաֆիկան իրականացվում է թվային տեխնոլոգիաների օգնությամբ. շարքով դասավորված 12 լուսային սեգմենտները բաժանված են նեղ շերտերով: Առավելագույն լրակազմում առաջարկվում են Audi laser light լազերային բլոկներով համալրված HD Matrix LED լուսարձակները:

Նոր Audi A7 Sportback-ի թափքի գունային ներկապնակը ներառում է 15 երանգ, այդ թվում՝ 9 նոր: Որպես ընտրանք առաջարկվող արտաքին ձևավորման S line փաթեթը լրացնում է ավտոմեքենայի սպորտային կերպարը:

Շլացնող դինամիկա և վառելիքի ցածր ծախս

Նոր սերնդի Audi A7 Sportback-ի համար առաջարկվում է mild hybrid տեխնոլոգիայով և quattro ultra լիաքարշակ համակարգով 3.0 TFSI (V6, 340 ձ.ու.) բենզինային շարժիչը` համակցված S tronic 7-աստիճան փոխանցումատուփի հետ, 500 Նմ պտտող մոմենտին է հասնում 1370-ից մինչև 4500 պտ/րոպե ընդգրկույթում: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագությունը հավաքում է ընդամենը 5,3 վայրկյանում և զարգացնում է առավելագույնը 250կմ/ժ:

Mild hybrid տեխնոլոգիան ապահովում է վառելիքի ծախսի նվազեցում 0,7 լ-ով՝ 100 կմ-ի համար: 55 -ից մինչև 160 կմ/ժ արագության դեպքում ավտոմեքենան կարող է շարժվել ինքնագլորումով՝ անջատված շարժիչով, որն անհրաժեշտության դեպքում վայրկենապես գործի է դրվում: Բացի այդ, նոր Audi A7 Sportback-ը համալրվում է ընդլայնված գործառույթներ ունեցող start/stop համակարգով, որն ակտիվանում է արդեն 22 կմ/ժ արագության ժամանակ:

Բարձր տեխնոլոգիաների լիակատար հաղթանակ. ինտերիեր

Նոր Audi A7 Sportback-ի ինտերիերի հայեցակարգի հիմքում ընկած են չորս հիմնական հասկացություններ՝ պրոգրեսիվություն, սպորտայնություն, կռահողականություն և նրբագեղություն:

Սարքերի հորիզոնական գիծը և հարթ վահանակը ստեղծում են տարածության զգացողություն: Սրահի ճարտարապետությունը ներդաշնակորեն համակցվում է բարձր լուծաչափ ունեցող, երկու խոշոր հպազգայուն ցուցասարքերի օգնությամբ իրականացված՝ MMI touch response կառավարման նոր հայեցակարգի հետ: 10,1 մատնաչափ անկյունագծով վերին էկրանը պատասխանատու է տեղեկատվական-ժամանցային համակարգի կառավարման համար, 8,6 մատնաչափ անկյունագծով ներքին էկրանը՝ կլիմայի կարգավորման ավտոմատ համակարգի և հարմարավետության ֆունկցիաների կառավարման համար: Երկու էկրաններն էլ երաշխավորում են ինտուիտիվ հասկանալի կառավարում՝ ի հաշիվ տակտիլ և ձայնային հետադարձ կապի:

Նոր Audi A7 Sportback-ի ստանդարտ լրակազմը հագեցվում է MMI radio plus համակարգով: Որպես ընտրություն գնորդներին հասանելի են MMI navigation և MMI navigation plus համալիրները: Ընտրության համար գնորդին առաջարկվում է աուդիոհամակարգի երեք տարբերակ, ներառյալ՝ Bang & Olufsen 3D Advanced Sound System լավագույն համակարգը, որը նույնիսկ հետևի շարքում նստողների համար ապահովում է ձայնի տպավորիչ եռաչափ հնչողություն:

Նոր Audi A7 Sportback-ում որպես ընտրանք առաջարկվում է հիմնական տեղեկատվությունը դիմային հողմապակու վրա պատկերող պրոյեկցիոն ցուցասարք:

Հղկված կառավարելիություն և հարմարավետություն

Նոր Audi A7 Sportback-ի ընթացային մասն իր մեջ կատարելապես զուգորդում է սպորտային բնույթն ու անգերազանցելի հարմարավետությունը: Ստանդարտ լրակազմի մեջ մտնում է փոփոխական փոխանցումային հարաբերությամբ ղեկանիվային կառավարումը, ինչը ապահովում է մեծ ճշգրտություն՝ կախված ղեկի թեքման անկյան մեծացումից: Գնորդներին առաջարկվում է կախոցի ընտրանքային չորս տարբերակ. ավանդական՝ պողպատե զսպանակներով, սպորտային՝ 10 մմ-ով պակասեցված ճանապարհային լուսաշերտով, պնևմատիկ հարմարվող՝ թափքի ավտոմատ շտկման գործառույթով և կախոցի մեղմիչների կոշտության էլեկտրոնային կառավարումով:

Ընթացային մասում ղեկանիվային կառավարման դինամիկ համակարգը ստացել է նորարարական լուծում: Կախված արագությունից՝ համակարգն ակտիվորեն ղեկավարում է առջևի և հետևի առանցքի անիվները՝ փոխելով փոխանցումային հարաբերությունները 9,5:1-ից 16,5:1 ընդգրկույթում: Ցածր արագությունների դեպքում առջևի և հետևի անիվները շրջվում են հակառակ ուղղություններով, ինչն ավելացնում է մանևրականությունը: 60 կմ/ժ –ից բարձր արագությունների դեպքում հետևի անիվները շրջվում են առջևինների հետ նույն ուղղությամբ, ինչը բարձրացնում է կայունությունը ուղիղ դրությամբ և օգնում է վերադասավորվելիս:

Առաջադիմական օժանդակ համակարգերով Audi A7 Sportback-ը հայաստանյան շուկայում առաջարկվում է մեղմ հիբրիդի (mild hybrid) տեխնոլոգիայով 3.0 TFSI բենզինային շարժիչով, quattro ultra լիաքարշակ համակարգով, ինչպես նաև բազային սարքավորումների լայն ցանկով, մասնավորապես՝

• լուսադիոդային լուսարձակներով
• start/stop համակարգով
• անձրևի և լույսի տվիչներով
• առջևի նստատեղերի էլեկտրական կարգավորում՝ վարորդի նստատեղի կարգավորումների
վերաբերյալ հիշողության գործառույթով
• առջևի նստատեղերի տաքացումով
• կաշվով դրվագված բազմաֆունկցիոնալ ղեկով
• MMI Radio Plus с MMI touch response համալիրով
• վարորդի և առջևի ուղևորի համար կլիմայի կարգավորման անհատական հնարավորությամբ
• կայանման օգնականով և շատ այլ հնարավորություններով:

Գնորդների համար նոր Audi A7 Sportback-ը հասանելի կլինի երեք շարքերից՝ Advance, Sport և Design. Advance շարքի ավտոմեքենաների համալրման մեջ մտնում է նաև կաշեպատ, բազմաֆունկցիոնալ, եռաթև ղեկանիվ՝ էլեկտրակարգավորումներով և տաքացմամբ, հետևի տեսախցիկ, դիմապակի՝ տաքացումով, հարմարավետ բանալի, Audi phone box սարք և Audi pre sense front անվտանգության համակարգ:

Audi A7 Sportback Sport շարքում, որպես հավելում Advance շարքի սարքավորումներին, առաջարկվում է S line սպորտային փաթեթ, 20 մատնաչափ թեթևաձույլ սկավառակներ, ինչպես նաև հատուկ կարգավորումների շարք՝ կաշվե դրվագմամբ բազմաֆունկցիոնալ սպորտային ղեկանիվով, Alcantara frequency նյութից դրվագումներ ունեցող սպորտային նստատեղերով, և առջևի նստատեղերի թիկնակներին կաշվե S դրոշմով դեկորատիվ վրադիրներով, դռների ավտոմատ չափաբերիչ և շատ այլ հնարավորություններով:

Design շարքի համալրման մեջ, բացի Advance շարքի սարքավորումներից, ներառված են HD Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակներ, Valcona կաշվով պաստառապատված հարմարավետ առջևի նստատեղեր՝ էլեկտրակարգավորումով, օդափոխումով և դիրքի հիշողությամբ, 19 մատնաչափ դյուրահալ սկավառակներ, կլիմայի կարգավորման քառագոտի համակարգ և շատ այլ հնարավորություններ:

Նոր Audi A7 Sportback-ն առաջարկվում է մի ամբողջ շարք օժանդակ համակարգերով և գործառույթներով, որոնք հեշտացնում են ավտոմեքենայի կառավարումը և բարձրացնում անվտանգությունը: Համակարգերը բաժանված են երկու փաթեթի՝ «Քաղաք» (խաչմերուկում շարժվելու նոր օգնականով) և «Ճանապարհորդություն»: Վերջինը ներառում է վարման ադապտիվ օգնական (ADA), որը թեթև ղեկակառավարմամբ լրացնում է ադապտիվ կրուիզ-կոնտրոլի (АСС) գործողությունները՝ գրաված երթևեկելի գիծը պահպանելու համար: Կախված լրակազմից՝ ավտոմեքենան կարող է համալրվել 5 ռադարային տվիչներով, 5 տեսախցիկով, 12 ուրտրաձայնային տվիչներով և լազերային սկաներով, որոնց աշխատանքի համար պատասխանատու է Օժանդակող համակարգերի կառավարման կենտրոնական բլոկը (zFAS).

Տեսադարան

Լուսանկարներ