1400_438_audi-animation-film.jpg

Առաջին Audi կոնցեպտուալ ավտոմեքենան անիմացիոն կինոնկարի համար

Audi-ն մեծ էկրանին կներկայացնի RSQ e tron-ը՝ ֆուտուրիստական դիզայնի և ապագայի շարժունակության նմուշը: Այս ֆանտաստիկ վիրտուալ կոնցեպտ-քարը մշակվել է հատուկ 20th Century Fox կինոընկերության «Քողարկում և լրտեսություն» անիմացիոն կինոնկարի համար: Համագործակցելով Sky Studios ստուդիայի հետ՝ Audi դիզայնի կենտրոնը ստեղծել է լիովին էլեկտրական մոդել, որում համակցված են ինքնավարման համակարգը, արհեստական ինտելեկտը և վերափոխման տեխնոլոգիան: RSQ e-tron-ը հանդես կգա Լանս Ստերլինգի (ում ձայնավորել է Ուիլ Սմիթը) սուպեր գործակալի ավտոմեքենայի դերում: Նոյեմբերի 1-ին կոնցեպտ-քարի առաջնախաղն էր կինոնկարի՝ ստուդիայի կայքում տեղադրած թրեյլերում: Ընտանեկան դիտման համար նախատեսված անիմացիոն կինոնկարը վարձույթ դուրս կգա 2019 թվականի սեպտեմբերին:

Հոլոգրաֆիկ արագաչափով և ինքնավարման համակարգով երկտեղանի կոնցեպտուալ էլեկտրամոբիլը մակնիշի ֆուտուրիստական դիզայներական լեզվի մարմնացումն է դարձել:

Համաձայն սցենարի՝ բարձրակարգ լրտես Լանս Ստերլինգին անհրաժեշտ է հզոր ավտոմեքենա, որը կլրացնի նրա տաղանդները և կընդլայնի հնարավորությունները: RSQ e-tron-ը կատարելապես համապատասխանում է այդ պահանջներին. լիովին ինքնավարման և նորարարական օժանդակ համակարգերը կարող են օգտակար լինել, այդ թվում՝ նաև գաղտնի գործակալին:

«Ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական մոդելների դիզայնի մշակման գործընթացում Audi-ն մշտապես հավատարիմ է մնում առաջադիմական մոտեցումներին, - նշում է AUDI AG-ի Exterior Design Studio 3-ի՝ թափքի դիզայնի ստուդիայի ղեկավար Ֆրենկ Ռիմիլին (Frank Rimili): Audi-ի դիզայնը ստեղծելիս մենք համակցում ենք թվային արտացոլման և ձեռքի աշխատանքի ժամանակակից տեխնիկաները, ինչը մեզ թույլ է տալիս կյանքի կոչել մեր ֆուտուրիստական մտահղացումները և միաժամանակ չափազանց ճշգրիտ լինել այնպիսի ֆանտաստիկ վիտուալ հայեցակարգ ստեղծելիս, ինչպիսին RSQ e-tron-ն է:»

Audi RSQ e-tron-ը կավելացնի e-tron ընտանիքի մոդելների ճանաչելիությունը և կդառնա Audi ապրանքանիշի էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարության մի մասը: «Միջազգային լրտեսության մասին պատմությունը, որում ապագայի տեխնոլոգիաները փրկելու են աշխարհը, կատարելապես հարմար է Audi ապրանքանիշին, - ընդգծում է AUDI AG մարկետինգային հաղորդակցության ստորաբաժանման փոխնախագահ Ջովաննի Պերոզինոն (Giovanni Perosino): - Ֆիլմի սյուժեի հիմքում դրական մոտեցումը, նորարարությունները և գերհնարավորություններն են: Եվ մեր ավտոմեքենաներն այդ ամենի լիակատար մարմնավորումն են»:

«Երկար տարիներ Audi-ն և Fox-ը հաջողությամբ աշխատել են համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ, և այժմ չափազանց ուրախ ենք մեր համագործակցության նոր փուլի՝ առաջին անգամ անիմացիայի աշխարհում Audi ավտոմեքենայի հայտնվելու համար: Այս նախագիծը հիանալի հնարավորություն է Audi e-tron տեխնոլոգիաները ցուցադրելու և մեր անվախ լրտես Լանս Ստերլինգին իր ոճին և առաքելությանը լիովին համապատասխան լրտեսական ավտոմեքենա տրամադրելու համար», — հայտարարել է 20th Century Fox-ի մարկետինգային գործընկերների հետ փոխգործակցության գծով փոխնախագահ Էրին Ուիլյամսը (Erin Williams):

Audi-ի մասնագետները 20th Century Fox-ի և Blue Sky Studios-ի հետ համատեղ աշխատում են նոր անիմացիոն կինոնկարի արտադրության վրա, որը էկրաններին կհայտնվի 2019 թվականին: Կինոնկարը պատմում է լրտես Լանս Ստերլինգի և գիտնական Ուոլտեր Բեկետի մասին, որին ձայնավորելու է դերասան Թոմ Հոլանդը:

Տեսադարան

Լուսանկարներ