• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

audi-a8-innovation-model_1400_840.jpg

Audi A8 – 2018 թվականի ամենանորարարական մոդելը

Նոր Audi A8-ը ճանաչվել է որպես 2018 թվականի ամենանորարարական մոդել, իսկ Audi ապրանքանիշը՝ ամենանորարարականը «Ավտոնոմ վարում և անվտանգություն» կատեգորիայում: Automotive Innovations Award մրցույթի շրջանակներում այսպիսի վճիռ են կայացրել Ավտոմոբիլային կառավարման կենտրոնը (Center of Automotive Management) և PricewaterhouseCoopers AG խորհրդատվական ընկերությունը:

«Մենք չափազանց գոհ ենք այս պարգևներից, - նշել է Audi AG վարչության անդամ, տեխնիկական զարգացման պատասխանատու Պետեր Մերտենսը (Peter Mertens) Մայնի Ֆրանկֆուրտում կայացած պարգևատրման արարողության ժամանակ: - Սա անվիճելի ապացույցն է այն բանի, որ նոր Audi A8-ով մենք նոր տեխնոլոգիաների զարգացման ավանգարդում ենք, ինչպես նաև նշանակալի ավանդ ենք ներդնում այնպիսի հեռանկարային ոլորտի առաջխաղացման մեջ, ինչպիսին ավտոնոմ վարումն է:»

Audi A8-ի հաղթանակը վկայում է ապրանքանիշի՝ այս առաջատար մոդելի նորարարությունների ամենաբարձր մակարդակի մասին: Նոր Audi A8-ի լիաակտիվ կախոցն առաջին տեղն է գրավում նորարարությունների ցանկում: Կողային հարվածի դեպքում այն նվազեցնում է վտանգը ուղևորի համար՝ ակնթարթորեն բարձրացնելով մեքենայի թափքը մի քանի սանտիմետրով: Audi A8-ին լրացուցիչ միավորներ են բերել նաև դուռը բացվելու դեպքում գործող նախազգուշացման համակարգը, լազերային սկաները և HD Matrix LED լուսադիոդային լուսարձակները՝ Audi laser light լազերային լույսի համակարգով:

«Ավտոնոմ վարում և անվտանգություն» կատեգորիայում ապրանքանիշի հաղթանակի գործում նոր Audi A8-ի օժանդակող համակարգերի հետ միասին իր ներդրումն է ունեցել Audi Aicon չորս դռնանի կոնցեպտուալ մոդելը: Ֆուտուրիստական կոնցեպտ-քարն ամբողջապես ավտոնոմ վարման համար է, հենց այդ պատճառով էլ չունի ղեկանիվ և ոտնակներ:

Այս տարի յոթերորդ անգամ անցկացվող Automotive Innovations Award մրցույթում գնահատվում էին ամենանորարար ավտոարտադրողները և բաղադրիչների մատակարարները: Արտադրողների վարկանիշը կազմվել էր՝ համաձայն տվյալների բազայի ուսումնասիրությունների արդյունքների, որի ուղղությամբ աշխատում է գերմանական Բերգիշ-Գլադբախ քաղաքում գտնվող Ավտոմոբիլային կառավարման կենտրոնը: 2018 թվականի արտադրողների վարկանիշն ընդհանուր առմամբ ներառում է 1296 նորարարություն և ավտոմոբիլային ինդուստրիայի՝ մոտավորապես 60 առաջատար ընկերություն: