• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

oliver-hoffmann-1400x438.jpg

Օլիվեր Հոֆմանը նշանակվել է Audi Sport-ի տեխնիկական զարգացման ստորաբաժանման ղեկավար

40 - ամյա Օլիվեր Հոֆմանը (Oliver Hoffmann) հոկտեմբերի 1-ից գլխավորում է Audi Sport GmbH-ի տեխնիկական զարգացման ստորաբաժանումը: Այս պաշտոնում նա փոխարինել է 52-ամյա Շտեֆան Ռայլին (Stephan Reil)՝ դառնալով Audi-ի դուստր ընկերության մոդելային շարքի ընդլայնման համար տարվող առաջիկա արշավի պատասխանատուն: 2020 թվականին ընդառաջ ծրագրվում է ավելացնել Audi Sport շարքի մոդելների քանակը՝ 11-ից հասցնելով 16-ի:

Մինչ վերջերս Օլիվեր Հոֆմանը զբաղվում էր AUDI AG-ի շարժահաղորդման համակարգերի մշակմամբ: Նախկինում նա աշխատել է ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ այլ երկրներում և պատասխանատու է եղել որակի կառավարման համար Automobili Lamborghini-ում և հունգարական Դյորե քաղաքում գտնվող Audi գործարանում, ինչպես նաև Audi R8 –ում օգտագործվող՝ բարձր արդյունավետություն ունեցող V10 շարքի շարժիչների մշակման համար: Հոֆմանը ծնվել է 1977 թվականին Հանովերում և ստացել է բարձրագույն կրթություն մեքենաշինության ոլորտում:

«Ի դեմս Օլիվեր Հոֆմանի՝ մենք ունենք տեխնիկական զարգացման բաժանմունքի բարձր որակավորում ունեցող ղեկավար, - ասել է Audi Sport GmbH վարչության նախագահ Շտեֆան Վինկելմանը (Stephan Winkelmann): Իր փորձի և հմտությունների շնորհիվ Հոֆմանը կնպաստի Audi Sport մակնիշի զարգացմանը:»

Audi Sport GmbH–ի տեխնիկական զարգացման բաժանմունքի ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Շտեֆան Ռայլին: Լինելով կարևոր դեմքերից մեկը Audi Sport – ում՝ Ռայլը պատասխանատու էր մակնիշի ավտոմեքենաների հետ կապված բոլոր նախագծերի իրացման համար՝ սկսած դեռևս 1999 թվականին թողարկված առաջին՝ Audi RS 4 Avant մոդելից: «Տարիներ շարունակ իր անձնուրաց և եռանդուն աշխատանքի շնորհիվ Շտեֆան Ռայլը նշանակալի ներդրումն է ունեցել Audi Sport մակնիշի զարգացման և հաջողության գործում», - շեշտել է Շտեֆան Վինկելմանը: Իր իրավասությունները փոխանցելուց հետո էլ Ռայլը կշարունակի աշխատանքը AUDI AG ընկերությունում՝ այլ պաշտոնում: