1-1900x1080-48-volt-drivetrain.jpg

Նոր Audi A8-ի սպասումով. Ավելի մեծ լիցք՝ ավելի բարձր արդյունավետության համար

Առաջին անգամ Նոր Audi A8-ի բազային համալրումը ներառելու է էլեկտրական ուժային կայանք: Այդ նպատակով ներքին այրման շարժիչները սարքավորված են mild hybrid տեխնոլոգիայի հաղորդակով: Հաճախորդներին սա տալիս է ավելի կատարյալ ընթացքային և կատարողական բնութագրեր՝ համակցված արդյունավետության ավելի բարձր մակարդակի հետ: Այս ամենի հիմքում 48Վ հզորությամբ էլեկտրական համակարգն է, որը առաջին անգամ նոր Audi A8-ում օգտագործվում է որպես հիմնական էլեկտրական սարք:

Mild hybrid տեխնոլոգիայով հաղորդակը ներառում է երկու բաղադրիչ․ առաջինը՝ դա 48Վ հզորությամբ BAS մեկնասարքն է: Երկրորդը՝ բեռնախցիկում տեղադրված լիթիում-իոնային մարտկոցը, որն աշխատում է որպես կուտակիչ mild hybrid հաղորդակով էլեկտրական ավտոմեքենայի համար (mild hybrid electric vehicle - MHEV): Մարտկոցը ունի 10 Ա•ժ ունակություն և նախատեսված է 48Վ հզորության համար:

BAS մեկնասարքի առավելությունը ակնհայտ է դառնում, հատկապես երբ ավտոմեքենան ինքնագլորումով և արգելակելով մոտենում է լուսակրին՝ կարմիր լույսի տակ կամ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկին: Եթե այդ պահին վառվում է կանաչ ազդանշանը կամ հնարավորություն է ստեղծվում մտնել շրջապտույտի, վարորդը բաց է թողնում արգելակման ոտնակը, և ներքին այրման շարժիչը անմիջապես գործարկվում է: Ավտոմեքնան սկսում է արագացումը առանց հետաձգման: Դա հնարավոր է դարձել BAS մեկնասարքի շնորհիվ, որը մշտապես կապված է ներքին այրման շարժիչի հետ:
Նոր հաղորդակը միավորում է արդյունավետությունն ու հարմարավետությունը։ Չորրորդ սերնդի Audi A8-ը 55-160 կմ/ժ արագությամբ ընթանալիս կարող է անցում կատարել անաղմուկ ինքնագլորման ռեժիմի: Ավտոմեքենան ունակ է շարունակել շարժվել մինչև 40 վայրկյան ամբողջովին անջատված շարժիչով և արտանետումների զրոյական մակարդակով: Երբ վարորդը նորից սեղմի աքսելերատորը, BAS մեկնասարքը արագ և մեղմ կգործարկի շարժիչը: Բացի այդ, ստարտ-սթոպ համակարգը իրականում ակտիվանում է դեռ 22կմ/ժ արագության դեպքում:

Նոր Audi A8-ի ստարտ-սթոպ գործառույթը տարբերվում է նախկին համակարգերից: Համակարգի գործարկման լայն հնարավորություններով օժտված այս պրեմիում դասի սեդանը ունակ է ճանաչել բազում ճանապարհային իրավիճակներ: Եթե ճանապարհն ազատ է, BAS մեկնասարքը արագ և մեղմ գործարկում է ներքին այրման շարժիչը՝ ապահովելով դինամիկ թափառք: Նույնիսկ երկար ընդմիջումների և օդորակչի բարձր հզորության վրա միացման դեպքում, շարժիչը սկսում է աշխատել մեղմ և անձայն: Ներառվել է նաև կանխիչ գործարկման հարմարավետ գործառույթ. այն պահին երբ առջևից երթևեկող մեքենան սկսում է շարժվել, Audi A8-ի շարժիչը գործարկվում է, նույնիսկ եթե արգելակման ոտնակը սեղմված է: Այս պարագայում կառավարման ռազմավարությունը հիմնված է այն ենթադրության վրա, որ վարորդը կհետևի տրանսպորտային հոսքին::

Արդյունավետության բարձր մակարդակն ապահովելու համար, նոր Audi A8-ում կիրառված են ուժային կայանքի կառավարման բարդ ալգորիթմեր. համակարգը մշակում է և՛ երթուղու տվյալները, և՛ ցանցում ինտեգրված տվիչներից ստացված տեղեկատվությունը: Այդ տվիչներից է նաև առջևի տեսախցիկը: Օգտագործելով այս բոլոր տվայլները, փոխհաղորդակի կառավարման համակարգը որոշում է տեղափոխել Audi A8-ը ինքնագլորման կամ ռեկուպերացիայի ռեժիմ: Էներգիայի վերականգնումը կատարվում է ոչ միայն արգելակների ակտիվացման կամ հարկադրված պարապ ընթացի ժամանակ, այլ նաև այն դեպքում, երբ ինքնագլորման ընթացքում Audi A8-ը մոտենում է առջևում երթևեկող ավտոմեքենային վտանգավոր հեռավորության վրա: Այսպիսի միջոցները ոչ միայն բարձրացնում են հարմարավետության մակարդակը, այլ նաև կրճատում են վառելիքի լիցքավորման հաճախականությունը: Mild hybrid տեխնոլոգիայով հաղորդակի շնորհիվ վառելիքի տնտեսումը 100 կմ‐ի համար նվազում է մինչև 0,7 լիտր:

Նոր Audi A8-ի համաշխարհային պրեմիերան կկայանա Audi Summit –ի շրջանակում, որն առաջին անգամ կանցկացվի Բարսելոնայում հուլիսի 11-ին:

Տեսադարան

Լուսանկարներ